Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը.

1. Ուժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-757 կարգադրությունը.

i

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի շնորհման հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-324-Ա կարգադրությունը.

i

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի շնորհման հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-278-Ա կարգադրությունը.

i

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-63-Ա կարգադրությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն կարգադրության 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտի նախագծի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն կարգադրության 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն կարգադրության ընդունմանը հաջորդող օրվանից:

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ       Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2018թ. ապրիլի 5

Երևան

ՆԿ-51-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.04.2018
N ՆԿ-51-Ա
Կարգադրություն