Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԷԴԳԱՐ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԷԴԳԱՐ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1619-Ա

 

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԷԴԳԱՐ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի կառավարման վարչության փորձագետ Էդգար Տեր-Ավետիսյանին 2019 թվականի նոյեմբերի 7-ին գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` ներդրումային ծրագրի քննարկման նպատակով:

2. Գեղամ Վարդանյանի և Էդգար Տեր-Ավետիսյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գեղամ Վարդանյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 7

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2019
N 1619-Ա
Որոշում