Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1637-Ա

 

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին 2019 թվականի նոյեմբերի 19-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա):

2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արմեն Աբրահամյանի` Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գեղամ Վարդանյանի գործուղման ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 19.12.2019 թիվ 1946-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

(որոշումը փոփ. 19.11.2019 թիվ 1728-Ա որոշում )

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 7

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2019
N 1637-Ա
Որոշում