ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2019 թվականի N 1643-Ա
ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին 2019 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):
2. Միքայել Փաշայանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող` 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Միքայել Փաշայանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 8
Երևան