Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0292.070600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 2000 թվականի N 292

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան գյուղում 2000 թվականի մայիսի 29-ին տեղի ունեցած բնական աղետի (պտտահողմ, ուժեղ անձրև) պատճառած վնասների հետևանքները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 6 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հաստատված նախահաշիվների և ներկայացված թերության ու կատարողական ակտերի:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Շիրակի մարզի Ախուրյան գյուղում 2000 թվականի մայիսի 29-ին տեղի ունեցած բնական աղետի պատճառած վնասների հետևանքների վերացման միջոցառումների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.06.2000
N 292
Որոշում