Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ԲՈՒՀԵՐԻ
ԵՎ ԱՅԴ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հանրապետության պետական կրթական համակարգի, մասնավորապես, դպրոցի գործունեության ձմեռային երկարատև ընդհատումների կործանարար ներգործությունը ուսուցման որակի, մանկավարժական ներուժի, համակարգի ինֆրակառուցվածքի, ինչպես նաև կրթական միջավայրի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, նպատակ ունենալով կասեցնել պետական կրթական համակարգի հետագա փլուզումը և հնարավորություն ստեղծել նրա բարեփոխումների համար, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. Անընդունելի համարել հանրապետության դպրոցներում, բուհերում և այլ պետական կրթական հաստատություններում ուսումնական պարապմունքների երկարատև ընդհատումները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) վերականգնել հանրապետության դպրոցների, բուհերի և այլ պետական կրթական հաստատությունների շուրջտարյա բնականոն գործունեությունը.

բ) մինչև ս.թ. հունիսի 1-ը Գերագույն խորհրդին ներկայացնել հանրապետության պետական կրթական համակարգի շուրջտարյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների պլանը:

14 ապրիլի 1993 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
14.04.1993
N ՀՆ-0802-I
Որոշում