Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2019 թվականի N 1665-Ա

 

ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին 2019 թվականի նոյեմբերի 25-29-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ և Նիցա)` «Հարկային տեսուչներ առանց սահմանների քրեական քննություն» պիլոտային ծրագրի և «Հարկային տեսուչներ առանց սահմանների տրանսֆերային գնագոյացում» ծրագրերի գործողությունների պլանների պաշտոնական հաստատման (ստորագրման) արարողությանը, Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի տասներորդ տարեդարձին նվիրված հատուկ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

2. Միքայել Փաշայանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող` 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Միքայել Փաշայանի` 2019 թվականի նոյեմբերի 28-29-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Նիցա) գործուղման, ինչպես նաև Փարիզ-Նիցա-Երևան հետադարձ տոմսի հետ կապված ծախսերն իրականացվելու են Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Միքայել Փաշայանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 12

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.11.2019
N 1665-Ա
Որոշում