040.0295.090600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«9» հունիսի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 հունիսի 2000 թվականի N 295
 
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
 
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի խաղաղության ֆոնդ» հասարակական կազմակերպությանն իր անվանման մեջ ունենալ «Հայաստանի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 9-ից: