Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 6-Լ

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի, ՀՀ վարչապետի 11.06.2018թ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 5-րդ, 7-րդ, 8-րդ և 25-րդ կետի 1-ին ենթակետերի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Մինչև ՀՀ ոստիկանության պետի իրավասու տեղակալի նշանակումը ՀՀ ոստիկանության պետի 2018 թվականի հուլիսի 14-ի «ՀՀ ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգումը և Երևան քաղաքի ու մարզային վարչությունների սպասարկումը ՀՀ ոստիկանության պետի և նրա տեղակալների միջև բաշխելու, ՀՀ ոստիկանության պետի 31.05.2018թ. թիվ 1640-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Լ հրամանի 1-ին հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված բնագավառներում իրականացվող աշխատանքների համակարգումը հանձնարարել ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Ա. Կիրակոսյանին:

2. ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Ա. Կիրակոսյանին` վերահսկել սույն հրամանի 1-ին կետում նշված բնագավառների համակարգման աշխատանքների շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարարությունների կատարումը:

3. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Վ. ՕՍԻՊՅԱՆ

 

2019թ. մարտի 28

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
28.03.2019
N 6-Լ
Հրաման