Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 14-Լ

 

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին:

3. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Վ. ՕՍԻՊՅԱՆ

 

2019թ. հուլիսի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

17.07.2019 թ.

թիվ 14-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների (այսուհետ` իրավասու ստորաբաժանում) կողմից: Անհրաժեշտության դեպքում վերոհիշյալ գործընթացին ներգրավվում են ոստիկանության այլ ստորաբաժանումներ:

3. Ստորաբաժանման կողմից հսկողությունն իրականացվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց այցելություններ կատարելու միջոցով և անհետաձգելի միջամտության ու պաշտպանական որոշումների պահանջների խախտումների վերաբերյալ տեղեկություններն արձանագրելու եղանակով:

 

2. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

4. Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների պահանջների խախտման վերաբերյալ ցանկացած աղբյուրից տեղեկություններ ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժնի իրավասու ստորաբաժանման ծառայողը (ծառայողները) մեկնում է բռնության ենթարկված անձի փաստացի գտնվելու վայր:

5. Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է որոշման կայացման օրվանից հինգ օրվա ընթացքում` երկու անգամ իրավասու ստորաբաժանման հսկողություն իրականացնող ծառայողի կողմից բռնության ենթարկված անձի փաստացի գտնվելու վայր այցելությունների միջոցով և կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրվում է բռնության ենթարկված անձի կողմից: Վերջինիս ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է նշում:

6. Իրավասու ստորաբաժանման ծառայողների կողմից կազմվում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների պահանջների խախտման վերաբերյալ արձանագրություն (այսուհետ արձանագրություն), որն իր մեջ ներառում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշմամբ նախատեսված սահմանափակումները, խախտման տեսակը, ընտանիքում բռնություն գործադրած, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել), ծննդյան թիվ, սեռ, տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը), կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, փաստացի գտնվելու վայրը), իրավիճակի նկարագրությունը, ամսաթիվը, բռնության ենթարկված անձի ստորագրությունը, իրավասու ստորաբաժանման ծառայողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը:

7. Խախտման մասին արձանագրություն կազմելուց հետո իրավասու ստորաբաժանման ծառայողը նախապատրաստում է նյութեր կամ հարուցում է քրեական գործ:

8. Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների պահանջների խախտման վերաբերյալ տեղեկությունները տարածքային ենթակայության կարգով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժին: Եթե բռնության ենթարկվածը փոխում է բնակության վայրը հսկողությունն իրականացվում է տվյալ տարածքային բաժնի իրավասու ստորաբաժանման ծառայողի կողմից:

9. Կազմված փաստաթղթերը զեկուցագրով հանձնվում են որոշման նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու ստորաբաժանման ծառայողին:

10. Հսկողություն իրականացնող ստորաբաժանման ծառայողն արձանագրության պատճենը գրությամբ անհապաղ ուղարկում է աջակցության կենտրոն:

11. Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրավասու ստորաբաժանման ծառայողի կողմից չի իրականացվում, եթե ընտանիքում բռնության ենթարկված անձն անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության ժամկետի ընթացքում գտնվում է ապաստարանում:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
17.07.2019
N 14-Լ
Հրաման