Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1575-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ծրագրի շրջանակներում ձեռք բերված պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 1,928,166,634 դրամ արժողությամբ գույքը` վերակառուցված ոռոգման համակարգերը, նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել`

1) սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը համայնքների հետ, դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են նվիրաբերություն ստացող համայնքների միջոցների հաշվին.

2) սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 14-ի

N 1575-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ մարզի և  օբյեկտի        |Օբյեկտի հզորությունը (գծմ) |Կառույցի     |

|անվանումը                  |                           |արժեքը (դրամ)|

|___________________________|___________________________|_____________|

|IRFSP/CW/NS-2017/037       |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|«ՀՀ Գեղարքունիքի մարզի     |Պ/էթիլենային խողովակ 9161  |  466,611,344|

|Ծովինար գյուղի ոռոգման     |գծմ, վաք 1182 գծմ          |             |

|համակարգի վերակառուցում»   |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|«ՀՀ Գեղարքունիքի մարզի     |խողովակաշար 948 գծմ, վաքեր |  370,472,031|

|Վարդենիկ գյուղի ոռոգման    |LR4,LR6 8118 գծմ           |             |

|համակարգի վերակառուցում»   |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|«ՀՀ Գեղարքունիքի մարզի     |պողպատյա խողովակ d=325 մմ- |  137,679,036|

|Նորատուս գյուղի ոռոգման    |2650 գծմ, d=108մմ-650 գծմ, |             |

|համակարգի վերակառուցում»   |ջրհան կայան 1 հատ          |             |

|___________________________|___________________________|_____________|

|«ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ     |միաձույլ բետոնե ջրանց 4189 |  407,230,063|

|գյուղի ոռոգման համակարգի   |գծմ, վաքեր LR4-6480 գծմ,   |             |

|վերակառուցում «           |LR6 600 գծմ                |             |

|___________________________|___________________________|_____________|

|«Լոռու մարզի Դսեղ համայնքի |Պ/էթիլենային խողովակ 391   |   17,135,991|

|տնամերձ հողերի սնող ջրագծի |գծմ                        |             |

|կառուցում»                 |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|«Լոռու մարզի Ճոճկան        |Պ/էթիլենային խողովակ 2231  |   28,621,964|

|համայնքի լրացուցիչ         |գծմ                        |             |

|ջրամատակարարում»           |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|«ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում |Պ/էթիլենային խողովակ 1062  |   28,311,594|

|համայնքի համար օրվա        |գծմ                        |             |

|կարգավորման ջրամբարից /ՕԿՋ/|                           |             |

|կենտրոնացված W2-ի, W3-ի    |                           |             |

|ջրագծերի կառուցում և  Փոքր |                           |             |

|Այրումի W1-ի, W2-ի         |                           |             |

|ջրատարների կառուցում»      |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|«ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում |Պ/էթիլենային խողովակ 1240  |   26,921,882|

|համայնքի համար օրվա        |գծմ                        |             |

|կարգավորման ջրամբարից /ՕԿՋ/|                           |             |

|կենտրոնացված W1-ի ջրագծերի |                           |             |

|կառուցում»                 |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|«ՀՀ Գեղարքունիքի մարզի     |Պ/էթիլենային խողովակ 2325  |   56,272,459|

|Վերին Գետաշեն համայնքի     |գծմ                        |             |

|ջրամատակարարման համակարգի  |                           |             |

|վերականգնում» I, II        |                           |             |

|հատվածներ                  |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|«ՀՀ Գեղարքունիքի մարզի     |Պ/էթիլենային խողովակ 6509  |  206,002,220|

|Զոլաքար գյուղի             |գծմ                        |             |

|ջրամատակարարման ներքին     |                           |             |

|ցանցի վերակառուցում»       |                           |             |

|I, II, III, IV հատվածներ   |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|«ՀՀ Արագածոտնիի մարզի      |Պ/էթիլենային խողովակ 5063  |  122,587,152|

|Արագածավան գյուղի          |գծմ                        |             |

|ջրամատակարարման            |                           |             |

|համակարգի /3 թաղամաս/      |                           |             |

|վերականգնում» I, II, III   |                           |             |

|հատվածներ                  |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|ՀՀ Գեղարքունիքի մարզի      |պողպատե խողովակ d=273 մմ   |   60,320,898|

|Գավառ համայնքի վերակառուց- |I=1901 գծմ, d=108 մմ       |             |

|ված ոռոգման համակարգի 1    |I=59 գծմ                   |             |

|հատ ջրհան կայանի           |                           |             |

|վերակառուցում              |                           |             |

|___________________________|___________________________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                   |                           |1,928,166,634|

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 21.05.2020 թիվ 819-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2019
N 1575-Ա
Որոշում