040.0301.120600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2000 թվականի N 301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՆՇՎԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով պարենային ապահովության ծրագրի իրականացման նպատակով եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի մայիսի 5-ին կնքված փոխըմբռնման հուշագրով ամրագրված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից և հաշվի առնելով եվրոպական հանձնաժողովի կողմից նախատեսված 9,5 մլն եվրո բյուջետային դրամաշնորհի ստացման կարևորությունը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի «ե» կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) եվրոպական հանձնաժողովի պարենային ապահովության ծրագրի նախանշված ուղղություններով ծախսերը ֆինանսավորել սեփականաշնորհման դրամային հաշվի ազատ մնացորդի հաշվին.
բ) օգտագործված միջոցները վերականգնել 2000 թվականի ընթացքում եվրոպական հանձնաժողովի կողմից ստացվելիք դրամաշնորհի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 12-ից: