ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1587-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտայի 25 հասցեում գտնվող` 26317,39 քառ. մետր և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ թաղամասի 62/26 (նախկին հասցեն` Դավթաշեն 4-րդ թաղամաս) հասցեում գտնվող` 100816,12 քառ. մետր հատուկ նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանց վրա գտնվող շենք-շինություններն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի
Երևան