Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-78-Ո-189

2019թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 12 365 400 (տասներկու միլիոն երեք հարյուր վաթսունհինգ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, այդ թվում`

1) Դատական դեպարտամենտի և «ԱԼ ԵՎ ԱՐ» ՍՊԸ-ի միջև 2019 թվականի նոյեմբերի 11-ին կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման» թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/07» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված կապալային աշխատանքների կատարման համար «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /425100/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին` 10 166 400 (տասը միլիոն հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ.

2) Դատական դեպարտամենտի և Արտավազդ Սարոյան Ա/Ձ-ի միջև 2019 թվականի նոյեմբերի 12-ին կնքված «Պետության կարիքների համար վերելակների վերանորոգման և պահպանման ծառայությունների մատուցման» թիվ «ԴԴ-ԳՀԾՁԲ-19/12» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված վերելակի վերանորոգման և պահպանման ծառայությունների մատուցման համար «Մասնագիտական ծառայություններ» /424100/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին` 2 199 000 (երկու միլիոն հարյուր իննսունինը հազար) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ              Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2019թ. նոյեմբերի 14

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.11.2019
N ԲԴԽ-78-Ո-189
Որոշում