Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2019 թվականի N 1694-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 18-ին և ՎՏԲ կապիտալի ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով 19-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը, Արթուր Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արմեն Աբրոյանինը, Վարոս Սիմոնյանինը, Սմբատ Սաիյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. նոյեմբերի 15-ի

N 1694-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ (18.11.2019 թ.-19.11.2019 թ.)

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                         (18.11.2019 թ.)

 

    Վ. Սիմոնյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (18.11.2019 թ.)

 

    Ա. Աբրոյան         - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարի տեղակալ (18.11.2019 թ.)

 

    Ս. Սաիյան          - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ (18.11.2019 թ.)

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

                         (18.11.2019 թ.)

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական

                         տարածաշրջանի վարչության պետի պաշտոնակատար

                         (18.11.2019 թ.)

 

    Դ. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

                         պատասխանատու (18.11.2019 թ.-19.11.2019 թ.)

 

(հավելվածը փոփ. 26.11.2019 թիվ 1754-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.11.2019
N 1694-Ա
Որոշում