ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2019 թվականի N 1696-Ա
ՀՀ-ԵՄ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ԵՄ անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 17-19-ը Իսպանիայի Թագավորություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Իսպանիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանինը (պատվիրակության ղեկավար)` 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանինը և հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. նոյեմբերի 15-ի
N 1696-Ա որոշման
ԿԱԶՄ
Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության միգրացիոն ծառայության պետ
(պատվիրակության ղեկավար)
Ա. Ֆիդանյան - ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի
պետ, ոստիկանության գնդապետ
Տ. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական
վարչության պետի պաշտոնակատար