Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՐՓԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԷՋԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 ապրիլի 2000 թվականի N 15

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԷՋԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ներկայացնող «Հայաստանի զարգացումը ինտերնետի միջոցով» («Armenia Development Gateway») ծրագրին (այսուհետև ծրագիր) (կցվում է):

2. Ծրագրի իրականացումը հանձնարարել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանն ու առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`

ա) մինչև 2000 թվականի մայիսի 20-ը նշանակել ծրագրի իրականացման պատասխանատուներին և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնել նրանց անհատական տվյալները:

բ) «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնել ինտերնետային էջի նախապատրաստման համար անհրաժեշտ տեղեկատվական նյութեր` ըստ համապատասխան ոլորտների (յուրաքանչյուր դիմումից հետո երկշաբաթյա ժամկետում):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ

 

Armenia Development Gateway

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ,

Terms of Reference

 

Հայաստանում ներդրումների և

սեփականաշնորհման

առկա հնարավորությունների

համապարփակ ուղեցույց

 

Բովանդակություն

 

Ա. ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Ա.1. Նկարագրություն

Ա.2. Անհրաժեշտությունը

Ա.3. Տևողությունը

Ա.4. Բովանդակություն

Ա.4.1. Բովանդակային ենթաբաժիններ

Ա.4.2. Ֆունկցիոնալ ենթաբաժիններ

Ա.5. Ծրագրի նպատակային արդյունքներ

Բ. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Բ.1. Ծրագրի մասնակիցներ

Բ.2. Ծրագրի գործադիր և իրականացնող կազմակերպություն

Բ.3. Ծրագրի նախաձեռնող խորհուրդ

Բ.4. Ծրագրի աշխատակազմ

Բ.5. Աջակից կառույցներ

Գ. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

Գ.1. Ծրագրի նախահաշիվն ըստ ծախսերի

Գ.2. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները

 

Հավելվածներ

 

I.  ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ II. ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ III. ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (PHRD) ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

Ա. ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

Ա. 1. Նկարագրություն

 

«Հայաստանի զարգացումը ինտերնետի միջոցով» ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) Հայաստանի Հանրապետության կառավարության, Համաշխարհային բանկի խմբի (այսուհետ` ՀԲԽ) և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի (այսուհետ` ՄԱԿԶԾ) համատեղ ջանքերով իրականացվող ծրագիր է: «Հայաստանի զարգացումը ինտերնետի միջոցով» ծրագրի իրականացման պատասխանատուն է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (1), որը լիազորված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

(1) այսուհետ` Զարգացման հայկական գործակալություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ծրագրի առաջնային ֆինանսական և տեղեկատվական օժանդակողն է: ՀԲԽ-ն հանդիսանում է Ծրագրի լրացուցիչ ֆինանսական, տեղեկատվական և տեխնիկական օժանդակողը, ՄԱԿԶԾ-ն` Ծրագրի տեղեկատվական և տեխնիկական օժանդակողը:

Ներկայացվող Ծրագիրը մշակվել է ՀԲԽ «Բազմակողմանի զարգացման» (2) և ՄԱԿԶԾ-ի «Երկրների համագործակցության» (3) ծրագրերի շրջանակներում: Ծրագրի իրականացման արդյունքում պետք է ստեղծվի «Ուղեցույց դեպի Հայաստան» ինտերնետային էջ:

 

(2) Comprehensive Development Framework

(3) Country Cooperation Framework

 

Ծրագրի հիմնական առաքելությունն է` էականորեն նպաստել Հայաստանը որպես մրցունակ գործարար հնարավորությունների երկիր ներկայացնելու գործին: Ծրագրի հիմնական նպատակն է` աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանն` ակտիվորեն ներկայացնելով Հայաստանն Ինտերնետում: Ծրագրի խնդիրն է` տարածել համապարփակ տեղեկատվություն Հայաստանում առկա գործարար հնարավորությունների մասին: Ծրագիրը կիրականացվի.

ա) համապատասխան տեղեկատվության հավաքագրման, մշակման, տեղակայման,

տարածման, ինչպես նաև`

բ) նկարագրված տեղեկատվության օգտագործումը հնարավոր և մատչելի

դարձնելու միջոցով:

Ծրագրի իրականացման արդյունքում բոլոր շահագրգիռ անձանց կազմակերպություններին, գործարարներին հնարավորություն է ընձեռվում Հայաստանի վերաբերյալ ամբողջական (Ծրագրի նախնական փուլում` տնտեսական) տեղեկատվություն ստանալ Ինտերնետային մեկ համապարփակ էջի շրջանակներում:

 

***

«Հայաստանի զարգացումը Ինտերնետի միջոցով» Ծրագիրը Համաշխարհային Բանկի նոր` «Միջազգային զարգացումը Ինտերնետի միջոցով», նախաձեռնության բաղկացուցիչ մաս է: Նախաձեռնությունը նպատակ ունի օգտագործել Ինտերնետը` մասնակից երկրներում համապարփակ զարգացումը և աղքատության մակարդակի նվազեցումը խթանելու համար:

Իր իրականացման առաջին երկու տարիների ընթացքում «Միջազգային զարգացումը Ինտերնետի Միջոցով», նախաձեռնությունը նպատակ ունի ընդգրկել աշխարհի ավելի քան հարյուր երկիր: Նախաձեռնության իրականացումն արդեն սկսվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տասներկու երկրներում, այդ թվում` Հայաստանում:

 

Ա. 2. Անհրաժեշտությունը

 

1991 թ. անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է եղել շուկայական տնտեսության սկզբունքների հաստատմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը: 1994 թ. ի վեր արձանագրվում է Հայաստանի համախառն - ներքին արդյունքի միջինում տարեկան 5,6 % իրական աճ, ինչը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության և առևտրի առաջընթացով, մինչդեռ արդյունաբերական հատվածը 1992 թ. շեշտակի անկումից հետո գտնվում է լճացման վիճակում (4):

 

(4) The Study for Development of Private Sector in RA/JIKA, ADA; Japan; 1999; էջ 2-1

 

Միայն Հայաստանի առևտրի հաշվեկշռի դեֆիցիտի ցուցանիշի դիտարկումը կարող է արդեն իսկ մատնանշել, թե որքան առօրեական է Հայաստանում արտահանումներին ուղղված ներդրումների ներգրավումը (5) (export led investments):

 

(5) 1997թ. - 660 միլիոն ԱՄՆ դոլար, 1998 թ. - 672 միլիոն ԱՄՆ դոլար

 

Տվյալ իրավիճակում Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է ուղղակի ներդրումների (6) և արտահանման խթանմանն իր կողմից հատկացվող առաջնահերթության մասին:

 

(6) այդ թվում` օտարերկրյա

 

Առկա աշխարհագրական և տարածաշրջանային սահմանափակումների, ինչպես նաև երկրի մասին տարածվող սակավ դրական տեղեկատվության պատճառով, Հայաստանն այսօր քիչ հետաքրքրական է օտարերկրյա ներդրողների համար:

Ներդրումների ներգրավման և արտահանման զարգացման գործունեության ընթացքում անհրաժեշտ է օգտագործել նորանոր մեխանիզմներ և նորագույն տեխնոլոգիաներ: Եվ, եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ շուկայական տնտեսությունում գործող ընկերությունների` ներդրումներ անելու որոշման ընդունմանը նախորդում են ներդրողի իրազեկության, հետաքրքրության, գնահատման, փորձարկման/հետազոտման, այնուհետև` յուրացման/հարմարվելու փուլերը (7), ապա ակնհայտ կդառնա Հայաստանը` պատշաճ կերպով ներկայացնելու և Հայաստանի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրման գործընթացների կարևորությունը հանրապետության տնտեսության զարգացմանն օժանդակելու գործին:

 

(7) տե՛ս Foreign Investment Advisory Service Occasion Paper, Marketing a Country/IFC, WB, MIGA; Washington, D.C., first printing 1990 and fourth printing 1995; էջ 12

 

Վերջին տասնամյակի ընթացքում Ինտերնետի զարգացման տեմպերը թույլ են տալիս պնդել, որ այն դարձել է տեղեկատվության տարածման և համաշխարհային մասշտաբի պրոպագանդայի ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

Հայաստանի մասին Ինտերնետով տեղեկատվության տարածումը նշանակալիորեն կօգնի միջազգային հանրությանն` իրազեկ դառնալու հանրապետության մասին տեղեկատվություն ստանալու, Հայաստանում առ այսօր իրականացրած գործարար նախագծերի և առկա հաջողությունների մասին, հնարավորություն կընձեռի խթանելու երկիր կատարվելիք օտարերկրյա ներդրումների ծավալները` նվազեցնելով Հայաստանում գործունեություն ծավալելու հոգեբանական և տեղեկատվական խոչընդոտները:

Ծրագրի հիմնական արդյունքն ինտերնետային էջի ստեղծումն է, որի նախնական անվանումն է «Ուղեցույց դեպի Հայաստան» (Gateway to Armenia): Ծրագրի ինտերնետային էջի նախնական հասցեն է` www.gateway.am:

 

Ա. 3. Տևողությունը

 

Ծրագրի շրջանակներում ստեղծվող «Ուղեցույց դեպի Հայաստան» (Gateway to Armenia) ինտերնետային էջը նախատեսվում է նախնական «շահագործման հանձնել» Ծրագրի սկզբից երեք ամիս անց: «Ուղեցույց դեպի Հայաստան» էջի վերջնական հանձնումը կկատարվի Ծրագրի սկզբից մեկ տարի անց, որի ընթացքում էջը էականորեն կլրամշակվի ամեն երեք ամիսը մեկ անգամ:

Ստեղծվող ինտերնետային էջը երեք տարվա ընթացքում պետք է վերածվի Համաշխարհային Բանկի նախաձեռնությամբ ստեղծվող Զարգացման գլոբալ «պորտալի»` «Հայաստան` ազգային մակարդակ» ենթաբաժնի:

 

Ա. 4. Բովանդակություն

 

Ներկայացվող ծրագրի շրջանակներում ինտերնետային էջը (այսուհետ` էջը) կներկայացնի համապարփակ տեղեկատվություն Հայաստանի մասին, ինչն իր հրատապության տեսանկյունից կարող է լինել տարատեսակ` հաճախ նորացվող, սակավ նորացվող և հիմնարար-չփոփոխվող` կախված տեղեկատվության բնույթից: Էջը բաղկացած կլինի բովանդակային և ֆունկցիոնալ ենթաբաժիններից:

 

Ա. 4.1. Բովանդակային ենթաբաժիններ

 

Նախատեսվում է, որ էջն իր մեջ կընդգրկի հետևյալ բովանդակային ենթաբաժինները.

Ընդհանուր տեղեկատվություն Հայաստանի վերաբերյալ.

Ընդգրկում է հիմնարար տեղեկատվություն տարբեր թեմաների մասին` ինչպես օրինակ` երկրի ընդհանուր իրավիճակը ներկայացնող նյութեր, երկրի տուրիզմի, մշակույթի, կրոնի, լեզվի, պատմության և այլ բնագավառների նկարագիր, նմանատիպ տեղեկատվություն պարունակող այլ աղբյուրների հետ կապեր, երկրի ընդհանուր իրավիճակին վերաբերող հաճախակի առաջադրվող հարցեր:

Հայաստանի տնտեսությունը.

Ընդգրկում է տեղեկատվություն ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության և գործունեության մասին, Հայաստանի տնտեսությունը ներկայացնող նյութեր, մակրո և միկրո տնտեսական ցուցանիշներ, վիճակագրական տեղեկատվություն, տնտեսության պատմություն, առանձին ճյուղերին (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, այլ) վերաբերող ակնարկներ, առևտրային, բանկային և ֆինանսական ընդհանուր տեղեկատվություն:

Ներդրումները Հայաստանում.

Ընդգրկում է վիճակագրական տեղեկատվություն ներդրումների մասին, Հայաստանի ներդրումային հնարավորությունների նկարագրություն, տեղեկատվություն` կատարված ներդրումների բնույթի, հաջողության հասած ներդրումային ծրագրերի նկարագրություն, ներդրումային առաջարկներ, համառոտ տեղեկատվություն Հայաստանում ներդրումները խթանող և ներդրողներին աջակցող կազմակերպությունների մասին: Հաջողության պատմությունների նկարագրություն:

Սեփականաշնորհումը Հայաստանում.

Ընդգրկում է տեղեկատվություն Հայաստանում կատարվող սեփականաշնորհման քաղաքականության ու ծրագրի, ինչպես նաև սեփականաշնորհման գործընթացի մասին, վիճակագրական տեղեկատվություն, սեփականաշնորհման հնարավորություններ` ձեռնարկությունների նկարագրություն, մրցութային փաստաթղթեր, ինչպես նաև` ՀՀ սեփականաշնորհման նախարարության մասին տեղեկատվություն:

Մասնավոր ոլորտը Հայաստանում.

Ընդգրկում է տեղեկատվություն մասնավոր ոլորտի զարգացման գործընթացի և Հայաստանում գործող գործարար աջակից կազմակերպությունների մասին: Դրանց թվին են պատկանում` խորհրդատվական ընկերությունները, որոնք գործում են իրավաբանական, հաշվապահական, աուդիտի ոլորտներում; առևտրային բանկերը; ապահովագրական ընկերությունները և այլ: Այս բաժինը կներկայացնի նաև տեղեկատվություն Հայաստանում գործող տեղական և օտարերկրյա ձեռնարկությունների մասին: Բաժինը հնարավորություն կընձեռի մասնավոր ձեռնարկություններին ներկայանալու էջում և կարող է համարել Ծրագրի ֆինանսավորման արդյունքները և նպաստել Ծրագրի ինքնածախսածածկմանը:

Միջազգային օժանդակությունը Հայաստանում.

Ընդգրկում է Հայաստանում կատարվող տեխնիկական և ֆինանսական օժանդակությունների մասին տեղեկատվություն: Ոլորտում գործող կազմակերպությունների նկարագրություն:

Հայաստանի օրենսդրությունը.

Ընդգրկում է ՀՀ ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող օրենքների, կառավարության որոշումների, նորմատիվ այլ ակտերի նկարագրությունը:

Նկարագրված ոլորտներին առնչվող տեղեկատվություն պարունակող այլ աղբյուրների հետ կապերը և հաճախակի առաջադրվող հարցերի պատասխանները պետք է ընդգրկված լինեն նկարագրված բոլոր բաժիններում: Ծրագրի իրականացման ընթացքում վերոհիշյալ ենթաբաժիններն, ըստ անհրաժեշտության, ենթակա են փոփոխության:

 

Ա. 4.2. Ֆունկցիոնալ ենթաբաժիններ

 

Նախատեսվում է, որ էջն իր մեջ կընդգրկի հետևյալ ֆունկցիոնալ ենթաբաժինները. «Տուն», «Էջի քարտեզ», «Հետադարձ կապ», «Ի՞նչն է նոր», «Որտե՞ղ է ...», «Փնտրել», «Կապեր»:

«Տուն» ենթավերնագրի տակ կզետեղվի Ծրագրի նախաձեռնողների պաշտոնյաների ուղերձը, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվություն Ուղեցույց դեպի Հայաստան էջի նախաձեռնողների, ստեղծողների և մասնակիցների վերաբերյալ:

«Էջի քարտեզ» ենթավերնագրի տակ կզետեղվի Ուղեցույց դեպի Հայաստան էջի ճարտարապետությունը, որը կհեշտացնի անհրաժեշտ տեղեկատվության արագ որոնումը.

«Հետադարձ կապ» ենթավերնագրի տակ զետեղվելու են Ծրագրի բոլոր մասնակիցների ինտերնետային և էլեկտրոնային փոստի հասցեները` արդյունավետ հետադարձ կապ ապահովելու նպատակով:

«Ի՞նչն է նոր» ենթավերնագիրն կկապվեն էջում տեղի ունեցած փոփոխությունները:

«Որտե՞ղ է ...» ենթավերնագրի տակ` լրացնելով անհրաժեշտ բառը, էջից օգտվողը հնարավորություն կունենա նախապես մշակված բազայից ստանալու պահանջվող տեղեկատվությունը:

Ուղեցույց դեպի Հայաստան ինտերնետային էջի հաջող գործարկման համար կմշակվի և կիրականացվի էջի ներկայացման և գովազդի ռազմավարությունը, կպատրաստվի, կտպագրվի և կտարածվի նույն էջի տեղեկատվությունը լազերային սկավառակի տեսքով, կհրատարակվեն այլ անհրաժեշտ նյութեր, ներկայացնելու համար Ուղեցույց դեպի Հայաստան ինտերնետային էջը` որպես Հայաստանի տնտեսության և գործարարության վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ներկայացման և տարածման միջոց:

 

Ա. 5. Ծրագրի նպատակային արդյունքներ.

 

Նախատեսվում է, որ Ծրագիրը երեք տարվա ընթացքում կհասնի ինքնածախսածածկման: Ծրագրի իրականացման առաջին տարվա խնդիրներն են` - Ստեղծել լիարժեք գործող ինտերնետային էջ. - Ապահովել ինտերնետային էջի պահպանումն ու տեղեկատվության անընդհատ

նորացումը. - Հայտնի դարձնել ինտերնետային էջը` լազերային սկավառակի, բուկլետների և այլ

անհրաժեշտ տպագրական նյութերի հրատարակման և տարածման միջոցով. - Ծրագրի սկզբից մեկ տարի հետո, այն պաշտոնապես հանձնել Հայաստանի

Կառավարության կողմից նշանակված համապատասխան լիազոր մարմնին` Զարգացման

Հայկական Գործակալություն ՓԲԸ-ին` Ծրագրի պատշաճ գործարկումն ապահովելու

նպատակով. - Ծրագրի իրականացման արդյունքում դրա աշխատակազմի վերապատրաստում:

 

Բ. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Բ. 1. Ծրագրի մասնակիցներ

 

Ինչպես նշվել է, Ինտերնետում «Հայաստանի զարգացումը ինտերնետի միջոցով» Ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության, Համաշխարհային բանկի խմբի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագիր է: Ծրագրում մասնակցությունը բաց է ցանկացած այլ պետական և ոչ պետական կազմակերպությունների համար` ֆինանսական, տեխնիկական կամ տեղեկատվական օժանդակություն տրամադրելու և Ծրագրին մասնակցելու առումով:

 

Բ. 2. Ծրագրի գործադիր և իրականացնող կազմակերպություն

 

«Հայաստանի զարգացումը ինտերնետի միջոցով ծրագրի» անմիջական իրականացումն ապահովում է ՀՀ Կառավարության կողմից լիազորված Զարգացման Հայկական Գործակալություն ՓԲԸ-ն, որն իր վրա է կրում Ծրագրի իրականացման պատասխանատվությունը: ԶՀԳ-ն պատասխանատվություն է կրում նաև Ծրագրի ավարտից հետո Ինտերնետային էջի և Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված այլ արժեքների զարգացման համար:

«Հայաստանի զարգացումը ինտերնետի միջոցով ծրագրի» արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով, գործադիր կազմակերպությունը` Համաշխարհային բանկի հետ համատեղ ընտրում է Ծրագրի համակարգող` տնօրեն:

 

Բ. 3. Ծրագրի նախաձեռնող խորհուրդ

 

Ծրագրի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը մշակելու և առանցքային զարգացման խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով Ծրագրի նախաձեռնողները և մասնակիցները հիմնադրում են Ծրագրի Նախաձեռնող խորհուրդ/ Project Steering Committee:

Ծրագրի Նախաձեռնող խորհուրդը բաղկացած է. (բայց չի սահմանափակվում) Ծրագրի հիմնական մասնակից կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներից:

Ծրագրի նախաձեռնող խորհուրդը կհանդիպի ամենաքիչը եռամսյակը մեկ` - լսելու Ծրագրի տնօրենի հաշվետվությունը Ծրագրի կատարման մասին, - քննարկելու Ծրագրի կատարման ընթացքը, - առաջարկելու և գնահատելու Ծրագրի զարգացման նոր հնարավորությունները, - խորհրդակցելու Ծրագրի կատարման ընթացքում առաջացող նոր հնարավորությունների

օգտագործման շուրջ:

 

Բ. 4. Ծրագրի աշխատակազմ

 

Ծրագրի արդյունավետ իրականացման և օգտագործման գործընթացն ապահովելու նպատակով նշանակվում է Ծրագրի տնօրեն, որը կապող օղակ է ՀՀ կառավարության, Ծրագրի Նախաձեռնող խորհրդի, Ծրագրի հիմնադիրների ու մասնակիցների, ինչպես նաև` Ծրագրի աշխատակազմի միջև:

Մասնավորապես, Ծրագրի տնօրենը` - Մասնակցում է Ծրագրի աշխատանքային հանձնարարականի և Ծրագրի իրագործման

համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի պատրաստմանը: - Ներկայացնում է Ծրագրի աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

կառավարական համապատասխան մարմիններին` հաստատման համար: - Ընտրում է աշխատակազմ, համաձայն աշխատանքային հանձնարարականի: - Ղեկավարում և վերահսկում է Ծրագրի իրականացումը: - Գնահատում է Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: - Ապահովում է Ծրագրի անխափան ֆինանսավորումը հատկացրած միջոցներից: - Խորհրդակցում է Ծրագրի Նախաձեռնող խորհրդի հետ` Ծրագրի զարգացման խնդիրների

և արդյունքների վերաբերյալ:

Ծրագրի իրականացման համար ընտրվում է Ծրագրի աշխատակազմ` համաձայն Ծրագրի աշխատանքային հանձնարարականի հիման վրա կազմված պայմանագրերի:

Նախատեսվող փորձագետների և խորհրդականների ծառայությունները նկարագրված են Հավելված II-ում: Փորձագետներն ու խորհրդականները կարող են հրավիրվել 1-ից 12 ամիս տևողությամբ` կախված անհրաժեշտությունից:

Փորձագետները և խորհրդականներն ընդհանուր առմամբ պետք է` - Հավաքագրեն, մշակեն և ներկայացնեն համապատասխան անհրաժեշտ

տեղեկատվությունը էջում տեղադրելու համար` ըստ հանձնարարականների: - Համապատասխան մարմինների հետ հաստատեն կապեր` անհրաժեշտ տեղեկատվությունը

ստանալու համար: - Կանոնավոր կերպով նորացնեն տեղեկատվությունը` էջում տեղադրելու համար: - Համաձայն Ծրագրի աշխատանքային հանձնարարականի, Ծրագրի աշխատանքային խմբի

բոլոր անդամները պետք է անհատական պայմանագիր կնքեն ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարության Արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերի կոորդինացման

կենտրոնի հետ` մասնավոր ոլորտի զարգացման Ճապոնիայի տրամադրած դրամաշնորհի

ՀՀ կառավարության մասնաբաժնից վճարման դեպքում; Համաշխարհային բանկի

հայաստանյան գրասենյակի հետ` մասնավոր ոլորտի զարգացման Ճապոնիայի

տրամադրած դրամաշնորհի Համաշխարհային բանկի մասնաբաժնից վճարման դեպքում: - Փորձագետներն ու խորհրդականները աշխատում են Ծրագրի տնօրենի անմիջական

ղեկավարությամբ:

 

Բ. 5. Աջակից կառույցներ

 

Բացի Ծրագրի հիմնական համագործակիցներից, Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի ներգրավվել տարբեր պետական հաստատություններ և միջազգային կազմակերպություններ, ինչպես`

Հայաստանի պետական կենտրոնական` ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ ազգային ժողով, ՀՀ կառավարության աշխատակազմ, Հայաստանի կենտրոնական բանկ;

Հայաստանի ճյուղային պետական` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն, ՀՀ վիճակագրության, պետական գրանցման և վերլուծության ծառայություն:

Հայաստանում գործող միջազգային` Միջազգային արժույթային հիմնադրամ, ԱՄՆ Զարգացման ծրագիր, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն, Բաց հասարակություն հիմնադրամ, Եվրասիա հիմնադրամ, Լինսի հիմնադրամ, Ամերիկայի հայկական համագումար և այլն:

Վերը նշված նախարարությունները` համաձայն ՀՀ կառավարության որոշման, կառաջադրեն բարձրաստիճան պաշտոնյաների թեկնածություններ` տրամադրելու համար Ինտերնետային էջում տեղադրվող, ՀՀ կառավարության պաշտոնական տեսանկյունն արտացոլող համապատասխան տեղեկատվությունը: Անհրաժեշտ տեղեկատվական նյութերը` ըստ համապատասխան ոլորտների կտրամադրվի յուրաքանչյուր դիմումից հետո երկշաբաթյա ժամկետում:

 

Գ. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

Գ. 1. Ծրագրի նախահաշիվն ըստ ծախսերի

 

«Ինտերնետում Հայաստանի ներկայացման» ծրագրի գործարկման նախահաշիվն ըստ ծախսերի ներկայացվում է ստորև (Ծրագրի տևողությունը` 12 ամիս).

Աշխատավարձային ֆոնդ`

        այդ թվում` կենսաթոշակային և  սոցապահովության    100.000 ԱՄՆ դոլար

        հատկացումներ` խորհրդատուներ, 1-ից 12 ամիս

        տևողությամբ, ըստ անհրաժեշտության`

Սարքավորում`

        կոմպյուտերներ, կոմպյուտերային ծրագրեր,          200.000 ԱՄՆ դոլար

        ինտերնետային կապ`

______________________________________________________________________

    Ընդամենը`                                           120.000 ԱՄՆ դոլար

 

Գ. 2. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները

 

«Ինտերնետում Հայաստանի ներկայացման» ծրագրի գործարկման անհրաժեշտ գումարների վճարումները կկատարվեն հետևյալ աղբյուրներից.

ՀՀ Կառավարության մասնաբաժին` Ճապոնական

(PHRD) դրամաշնորհի միջոցներից.                          70.000 ԱՄՆ դոլար

Համաշխարհային բանկի մասնաբաժին`

Ճապոնական (PHRD) դրամաշնորհի միջոցներից.                30.000 ԱՄՆ դոլար

Համաշխարհային բանկից` SATAC-2 վարկային միջոցներից.  20.000 ԱՄՆ դոլար

______________________________________________________________________

    Ընդամենը`                                           120.000 ԱՄՆ դոլար

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ I. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ, ՆԱԽԱԳԻԾ

 

.__________________________________________________________________________.

|        Գործունեություն (8)                |       Ինտերնետային էջի       |

|                                           |    նախապատրաստման Ծրագրի     |

|                                           |      իրականացման ամիսներ     |

|                                           |______________________________|

|                                           |0|0|1|2|3|4|5|6|7|8|9|10|11|12|

|___________________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|Դ.1.|Ծրագրի նախապատրաստման շրջան           | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|1.  |Ծրագրի մասնակիցների բացահայտում       |X|X|X| | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|2.  |Տեղեկատվություն տրամադրողների         |X|X|X| | | | | | | | |  |  |  |

|    |բացահայտում                           | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|3.  |Անհրաժեշտ փաստաթղթերի և  պայմանագրերի | |X|X| | | | | | | | |  |  |  |

|    |ստորագրում                            | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|4.  |Ծրագրի Նախաձեռնող խորհրդի հիմնում     |X|X|X| | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|5.  |Ինտերնետային էջի տեղադրման խնդրի      |X|X|X| | | | | | | | |  |  |  |

|    |լուծում                               | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|6.  |Ծրագրի սկսման համար անհրաժեշտ         |X|X| | | | | | | | | |  |  |  |

|    |ֆինանսավորման ապահովում               | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|7.  |Անհրաժեշտ սարքավորումների հայթայթում  | |X|X| | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|8.  |Ծրագրի աշխատակազմի համալրում          | |X|X| | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|9.  |Ֆինանսավորման այլընտրանքային          | |X|X|X|X|X|X|X|X|X|X|X |  |  |

|    |աղբյուրների փնտրում                   | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|10. |Ծրագրի բոլոր մասնակիցների հետ կապերի  | |X|X|X|X|X|X|X|X|X|X|X |X |X |

|    |պահպանում                             | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|11. |ՈւԴՀ ինտերնետային էջի կառուցվածքի և   | |X|X|X| | | | | | | |  |  |  |

|    |ձևավորման  կազմակերպում               | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|Դ.2.|Մարքեթինգային ծրագիր                  | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|1.  |Ծրագրի մարքեթինգային ռազմավարության   | |X|X|X|X| | | | | | |  |  |  |

|    |մշակում                               | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|2.  |Ծրագրի շրջանակում ներկայացումների,    | |X|X|X|X|X|X|X|X|X|X|X |X |X |

|    |սեմինարների պատրաստում                | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|3.  |Ինտերնետային խնդիրների շուրջ          | | |X|X|X|X|X|X| | | |  |  |  |

|    |աշխատակազմի վերապատրաստում            | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|4.  |Անհրաժեշտ ընթացակարգերի ձևավորում     | | |X|X|X|X|X|X|X|X|X|X |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|Դ.3.|Ընդհանուր տեղեկատվության պատրաստում և | | | | | | | | | | | |  |  |  |

|    |ներդրում                              | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|1.  |Ներածական խոսք                        | |X|X| | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|2.  |Ընդհանուր տեղեկատվություն             | |X|X|X|X|X|X|X|X|X|X|X |X |X |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|3.  |Օգտակար փաստեր                        | |X|X|X| | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|4.  |Նախարարություններ և  այլ              | |X|X|X| | | | | | | |  |  |  |

|    |գերատեսչություններ                    | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|5.  |Հայաստանի դեսպանատներ և  այլ          | | | |X|X|X| | | | | |  |  |  |

|    |ներկայացուցչություններ                | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|6.  |Հայաստան մուտք գործելու կարգը         | | | | | |X|X| | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|7.  |Հայաստանում արտերկրյա դեսպանատներ և   | | | | | |X|X|X| | | |  |  |  |

|    |հյուպատոսություններ                   | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|8.  |Նորություններ                         | | | | |X|X|X| | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|9.  |Կապեր նմանատիպ տեղեկատվություն        | | | | | | |X|X|X| | |  |  |  |

|    |պարունակող այլ աղբյուրներին           | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|10. |Հաճախ առաջադրվող հարցեր - ՀԱՀ         | | | | | | | |X|X|X| |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|11. |Տեղեկատվության նորացում               | | | |X|X|X|X|X|X|X|X|X |X |X |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|Դ.4.|Հայաստանի տնտեսությունը               | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|1.  |Տնտեսական պատմություն, զարգացումներ   | | |X|X|X| | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|2.  |Վիճակագրություն                       | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|3.  |Տնտեսական քաղաքականություն            | |X|X|X| | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|4.  |Մարդկային ռեսուրսներ                  | |X|X| | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|5.  |Բնական ռեսուրսներ                     | | |X|X|X| | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|6.  |Արդյունաբերություն                    | |X|X|X| | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|7.  |Գյուղատնտեսություն                    | | | |X|X|X| | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|8.  |Ծառայություններ                       | | |X|X|X| | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|9.  |Տուրիզմ                               | | | | |X|X|X| | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|10. |Տրանսպորտ/կապ                         | | | | | |X|X|X| | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|11. |Առևտուր                               | | |X|X|X| | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|12. |Բանկային և  ֆինանսական համակարգ       | |X|X|X| | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|13. |Հարկեր/մաքսեր                         | | | | |X|X| | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|14. |Տնտեսական նորություններ               | | | | | |X|X|X| | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|15. |ՀՀ տնտեսության վերաբերյալ ՀԱՀ-եր      | | | | | |X|X|X| | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|Դ.5.|Ներդրումները և  Արտահանումը           | | | | | | | | | | | |  |  |  |

|    |Հայաստանում                           | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|1.  |Վիճակագրություն                       | | |X|X|X| | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|2.  |Ներդրումային և  արտահանման միջավայր   | |X|X|X| | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|3.  |Երաշխիքներ ու պաշտպանվածություն       | |X|X| | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|4.  |Վեճերի կարգավորման գործընթացը         | | |X|X| | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|5.  |Տարադրամի արտահանումը                 | | | |X|X| | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|6.  |Ռիսկեր                                | | | |X|X|X| | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|7.  |Ներդրումային ծրագրեր ու առաջարկներ    | | |X|X|X| | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|8.  |Հաջողված ծրագրեր                      | | | | |X|X|X| | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|9.  |Սպասարկման ծառայություններ            | |X|X| | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|10. |Ոլորտը խթանող տեխնիկական օժանդակ.     | |X|X|X| | | | | | | |  |  |  |

|    |ծրագրեր                               | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|11. |Ներդրումների վերաբերյալ ՀԱՀ-եր        | | | | | | |X|X|X| | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|12. |Տեղեկատվության նորացում               | | | |X|X|X|X|X|X|X|X|X |X |X |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|Դ.6.|Սեփականաշնորհումը Հայաստանում         | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|1.  |Վիճակագրություն                       | | |X|X|X| | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|2.  |Սեփականաշնորհման գործընթացը           | | | | |X|X|X| | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|3.  |Սեփականաշնորհված ձեռնարկությունները   | | |X|X|X| | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|4.  |Առաջարկներ, հաջողված ծրագրեր          | | | |X|X|X| | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|5.  |Սեփականաշնորհվող ձեռնարկություններ    | | | | |X|X| | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|6.  |Մրցույթներ և  մրցութային փաստաթղթեր   | | | | |X|X|X| | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|7.  |Սեփականաշնորհումների տեղեկատու        | | | | | |X|X|X| | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|8.  |Սեփականաշնորհումների վերաբերյալ ՀԱՀ-եր| | | | | |X|X|X| | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|9.  |Տեղեկատվության նորացում               | | | | |X|X|X|X|X|X|X|X |X |X |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|Դ.7.|Մասնավոր ոլորտը Հայաստանում           | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|1.  |Վիճակագրություն                       | |X|X|X| | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|2.  |Մասնավոր ոլորտի զարգացումը ՀՀ-ում     | | | |X|X|X| | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|3.  |Մասնավոր ոլորտի զարգացմանը նպաստող    | | |X|X|X| | | | | | |  |  |  |

|    |կառույցներ                            | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|4.  |Տեխնիկական օժանդակության ծրագրեր      | | | |X|X|X|X| | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|5.  |Մասնավոր ոլորտի վերաբերյալ ՀԱՀ-եր     | | | | |X|X|X| | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|6.  |Տեղեկատվության նորացում               | | | | |X|X|X|X|X|X|X|X |X |X |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|Դ.8.|Միջազգային օժանդակությունը Հայաստանում| | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|1.  |ՀՀ-ում միջազգային օժանդակությունը     | | | |X|X|X|X| | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|2.  |ՀՀ տեխնիկական օժանդակության ծրագրերի  | | | | |X|X|X|X| | | |  |  |  |

|    |ակնարկ                                | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|3.  |ՀՀ օժանդակման հիմնական խնդիրներ       | | | | |X|X|X| | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|4.  |Միջազգային օժանդակության վերաբերյալ   | | | | | |X|X|X| | | |  |  |  |

|    |ՀԱՀ-եր                                | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|5.  |Տեղեկատվության նորացում               | | | | |X|X|X|X|X|X|X|X |X |X |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|Դ.9.|Հայաստանի օրենսդրությունը             | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|1.  |Ընդհանուր ակնարկ                      | |X|X|X| | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|2.  |Միջազգային պայմանագրեր և              | | | |X|X|X| | | | | |  |  |  |

|    |համաձայնագրեր                         | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|3.  |ՀՀ օրենքների և  կառավարական որոշումներ| | | | | |X|X|X| | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|4.  |Հայաստանի Ազգային Ժողով               | | |X|X| | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|5.  |Հայաստանի օրենսդրության վերաբերյալ    | | | | | |X|X|X| | | |  |  |  |

|    |ՀԱՀ-եր                                | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|6.  |Տեղեկատվության նորացում               | | | |X|X|X|X|X|X|X|X|X |X |X |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|Դ.10|Ծրագրի ավարտման շրջան                 | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|1.  |Ինտերնետային Էջի նախնական տարբերակի   | | | | | | | | | | | |  |  |  |

|    |հանձնում                              | | | | | | | | | | | |  |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|2.  |Հրատարակությունների պատրաստում        | | | | | | | | |X|X|X|X |  |  |

|____|______________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|

|3.  |Ծրագրի շարունակման համար անհրաժեշտ    | | | | | | | | | |X|X|X |X |X |

|    |կապերի ստեղ.                          | | | | | | | | | | | |  |  |  |

.__________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ II.

 

Ծրագրի աշխատակազմ

 

Ծրագրի իրականացման համար ընտրվում է Ծրագրի աշխատակազմ` համաձայն Ծրագրի աշխատանքային հանձնարարականի հիման վրա կազմված պայմանագրերի:

Նախատեսվում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ մասնագետների ծառայությունները.

 

.__________________________________________________________________________.

|Ծրագրի տնօրեն                 |ծրագրի ընդհանուր իրագործում (տե՛ս Բ.3 կետը)|

|______________________________|___________________________________________|

|Ծրագրի տնօրենի տեղակալ        |ծրագրի ընդհանուր իրագործման աջակցություն,  |

|                              |ծրագրի` տարածաշրջանային և  գլոբալ նմանատիպ |

|                              |նախաձեռնությունների հետ ինտեգրացում,       |

|                              |ֆինանսական այլ աղբյուրների բացահայտում և   |

|                              |դրանց հատկացման ապահովում                  |

|______________________________|___________________________________________|

|Մարքեթինգի մասնագետ           |ծրագրի մարքեթինգային ռազմավարություն,      |

|                              |«Մասնավոր ոլորտը Հայաստանում» ենթաբաժնի    |

|                              |բովանդակության զարգացում                   |

|______________________________|___________________________________________|

|Էջի ադմինիստրատոր,            |իրականացնում է բովանդակային մասնագետների   |

|բովանդակության կոորդինատոր    |կոորդինացիան, հետևում  և  լրամշակում է Էջի |

|                              |տեղեկատվությունը                           |

|______________________________|___________________________________________|

|Ինտերնետային ծրագրավորող,     |գրում է Էջը` տրամադրված տեղեկատվության     |

|համակարգի ադմինիստրատոր       |հիման վրա, անհրաժեշտ ծրագրային ապահովման   |

|                              |տեղադրում, սերվերի աշխատանքի հետևում       |

|______________________________|___________________________________________|

|Ինտերնետային Էջի ձևավորող     |Էջի ձևավորման  գաղափարախոսության մշակման   |

|                              |աջակցում, գծային պատկերների մշակում        |

|______________________________|___________________________________________|

|Տնտեսական և  առևտրային        |«Հայաստանի տնտեսությունը» ենթաբաժնի        |

|մասնագետ                      |տեղեկատվության հավաքագրում և  զարգացում    |

|______________________________|___________________________________________|

|Բանկային և  ֆինանսական        |«Հայաստանի բանկային համակարգը» ենթաբաժնի   |

|մասնագետ                      |տեղեկատվության հավաքագրում և  զարգացում    |

|______________________________|___________________________________________|

|Ներդրումների մասնագետ         |«Ներդրումները Հայաստանում» ենթաբաժնի       |

|                              |տեղեկատվության հավաքագրում և  զարգացում    |

|______________________________|___________________________________________|

|Սեփականաշնորհման մասնագետ     |«Սեփականաշնորհումը Հայաստանում» ենթաբաժնի  |

|                              | տեղեկատվության հավաքագրում և  զարգացում   |

|______________________________|___________________________________________|

|Միջազգային                    |«Միջազգային օժանդակությունը Հայաստանում»   |

|կազմակերպությունների          |ենթաբաժնի տեղեկատվության հավաքագրում և     |

|տեղեկատվության մասնագետ       |զարգացում                                  |

|______________________________|___________________________________________|

|Իրավագետ-մասնագետ             |«Հայաստանի Օրենսդրությունը» ենթաբաժնի      |

|                              |տեղեկատվության հավաքագրում և  զարգացում    |

|______________________________|___________________________________________|

|Օգնական/թարգմանիչ             |ծրագրի կազմակերպչական հարցերի կոորդինացում,|

|                              |ծրագրի իրագործման աջակցում, հայերենից      |

|                              |անգլերեն բնօրինակ փաստաթղթերի              |

|                              |թարգմանություն ըստ անհրաժեշտության,        |

|                              |անգլերեն տեքստերի խմբագրում                |

|______________________________|___________________________________________|

|Խմբագիր/թարգմանիչ             |հայերենից անգլերեն բնօրինակ փաստաթղթերի    |

|                              |թարգմանություն ըստ անհրաժեշտության,        |

|                              |անգլերեն տեքստերի խմբագրում                |

|______________________________|___________________________________________|

|Հրատարակչային աշխատանքների    |անհրաժեշտ մարկեթինգային/գովազդային         |

|մասնագետներ                   |նյութերի պատրաստում և  հրատարակում         |

|______________________________|___________________________________________|

|Գերակայելի արդյունաբերական    |«Հայաստանի գերակայելի արդյունաբերական      |

|ոլորտների խորհրդական          |ոլորտները» ենթաբաժնի տեղեկատվության        |

|                              |հավաքագրում և  զարգացում                   |

|______________________________|___________________________________________|

|Հասարակական հարաբերությունների|ծրագրի հասարակական հարաբերությունների      |

|խորհրդական                    |ապահովման գործունեության իրականացում,      |

|                              |հասարակության իրազեկում ծրագրի նպատակների, |

|                              |իրականացման ընթացքի մասին                  |

|______________________________|___________________________________________|

|այլ                           |ըստ անհրաժեշտության                        |

.__________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ III.

 

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (PHRD) ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ

 

Ծրագրի նախահաշիվ

(ԱՄՆ դոլարին համարժեք դրամ)

 

Հայաստանի Հանրապետությանը տրամադրված, Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մասնավոր ոլորտի զարգացման ճապոնական դրամաշնորհի (PHRD) միջոցներից` հատկացվելիք գումարի բաշխումը.

 

.________________________________________________________________.

|  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ                    |NN|Աշխատավարձ |Ամիս|Աշխատավարձ,|

|                                |  |           |    | ընդամենը  |

|________________________________|__|___________|____|___________|

|Ծրագրի տնօրեն                   |1 |$ 1,000    | 12 |$ 12,000   |

|________________________________|__|___________|____|___________|

|Ծրագրի տնօրենի տեղակալ          |1 |  $ 800    | 12 |$ 9,600    |

|________________________________|__|___________|____|___________|

|Խորհրդատուներ                   |2 |  $ 750    | 6  |$ 9,000    |

|________________________________|__|___________|____|___________|

|Շուկայագետ                      |1 |  $ 750    | 12 |$ 9,000    |

|________________________________|__|___________|____|___________|

|Էջի ադմինիստրատոր, խմբագիր      |1 |  $ 405    | 12 |$ 4,860    |

|________________________________|__|___________|____|___________|

|Ինտերնետային ծրագրավորող        |1 |  $ 405    | 12 |$ 4,860    |

|________________________________|__|___________|____|___________|

|Ինտերնետային դիզայներ           |1 |  $ 405    | 12 |$ 4,860    |

|________________________________|__|___________|____|___________|

|Մասնագետներ                     |6 |  $ 415    | 12 |$ 29,880   |

|________________________________|__|___________|____|___________|

|Թարգմանիչ/ադմին. օգնական        |2 |  $ 435    | 12 |$ 10,440   |

|________________________________|__|___________|____|___________|

|Հրատարակչային աշխատանքներ       |2 |  $ 458    | 6  |$ 5,500    |

|________________________________|__|___________|____|___________|

|Ընդամենը                        |16|$ 5,823    | 12 |$ 100,000  |

.________________________________________________________________.

 

    Ընդամենը Ծրագրի համար`                            $ 100,000

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.2000
N 15
Արձանագրային որոշում