Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 8-Լ

 

i

ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 22.10.2018Թ. ԹԻՎ 3377-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի «Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին» թիվ 1106-Ն որոշման 2-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների պետերին`

1) դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեն դեպքի վայրում հայտնված կամ ծառայողական պարտականությունների բերումով դեպքի վայր մեկնած, կամ հանցագործության մասին հաղորդումները ստուգող օպերատիվ խմբի կազմում ընդգրկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանման ղեկավար կազմից պատասխանատու հերթապահը և ոստիկանության իրավասու ստորաբաժանումների ղեկավարները, եթե դեպքի վայր ժամանելով` մասնակցում են դեպքի վայրի զննությանը:

2) Ընդունել ի գիտություն, որ դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանված են ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի «Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին» թիվ 1106-Ն որոշմամբ:

3) 1-ամսյա ժամկետում ենթակա անձնակազմի բոլոր ոստիկանության ծառայողներից ընդունել ստուգարք վերը նշված կանոնների իմացությունից և արդյունքներն ուղարկել ՀՀ ոստիկանության շտաբ:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 22.10.2018թ. թիվ 3377-Ա հրամանը:

3. Հրամանը հայտարարել ոստիկանության ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Վ. ՕՍԻՊՅԱՆ

 

2019թ. ապրիլի 20

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
20.04.2019
N 8-Լ
Հրաման