Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ԱՇԽԱՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ) ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 21-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ) ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ (ՑՈՒՑԻՉՆԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ԹԻՎ 3-Լ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցիչները)` համաձայն հավելվածի:

2. Ոստիկանության բարձրագույն խմբի ծառայողներին պարգևատրում լրիվ կամ մասնակի վճարվում է կամ պարգևատրումը չի վճարվում Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

3. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պարգևատրման ֆոնդից կիսամյակային հաշվետվության հիման վրա պարգևատրվող պետական ծառայողներին, տվյալ ամիսների համար, սույն հրամանով հաստատված կարգով և չափերով պարգևատրում չի վճարվում:

i

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի, քրեական ոստիկանության գլխավոր, ֆինանսաբյուջետային, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերին` Ձեր իրավասության սահմաններում հսկողական գործառույթներ իրականացնելիս սույն հրամանի կիրառման խախտումներ հայտնաբերելու դեպքերում անհապաղ ներկայացնել դրանց բովանդակությունը նկարագրող զեկուցագրեր:

(4-րդ կետը փոփ. 05.02.2020 թիվ 8-Լ հրաման)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցանիշները) սահմանելու մասին» թիվ 3-Լ հրամանը:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՕՍԻՊՅԱՆ

 

2019թ. սեպտեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2019 թ. սեպտեմբերի 11-ի

թիվ 21-Լ հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ) ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ (ՑՈՒՑԻՉՆԵՐԸ)

 

1. Ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տրվում է որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանքների կատարման համար:

2. Ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) միանվագ դրամական պարգևատրումը համարվում է խրախուսանք, եթե հրամանում առկա է հղում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կամ 60.25 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վրա:

3. Միանվագ դրամական պարգևատրումը որպես խրախուսանք տրվում է առավել որակյալ (օգտակար) աշխատանքի կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

i

4. Պարգևատրման տվյալ ֆոնդից ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի ծառայողներին (աշխատողներին) ամսական պարգևատրողներ հատկացվում են պահպանելով մինչև սույն հրամանի տրման տարին բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին յուրաքանչյուր ամիս հատկացվող հավելումների և լրավճարների արդյունքում ամսական աշխատանքի վարձատրության չափերը:

(4-րդ կետը փոփ. 05.02.2020 թիվ 8-Լ հրաման)

5. Պարգևատրումներ կարող են տրվել նաև աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

6. Ոստիկանության ծառայողներին (աշխատողներին), այդ թվում` պաշտոնը ժամանակավոր զբաղեցնողներին, պաշտոնի ներկայացուցչականության, կառավարչական որոշումներ ընդունելու և ենթակա ստորաբաժանումներում օրինականության վիճակի համար անձնական պատասխանատվություն կրելու հանգամանքներով պայմանավորված, սահմանվում են պարգևավճարների հետևյալ չափերը`

1) գլխավոր վարչությունների պետերին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին` մինչև 40%.

2) գլխավոր վարչությունների պետերի տեղակալներին, ինքնուրույն, այդ թվում` մարզային վարչությունների պետերին` մինչև 35%,

3) ինքնուրույն և տարածքային բաժինների պետերին` մինչև 30%.

7. Ոստիկանության մյուս ծառայողներին (աշխատողներին) տրվող պարգևավճարների չափերը, ստորաբաժանումներին հատկացված սահմանաչափերի սահմաններում, որոշում են նրանց ղեկավար գլխավոր և ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն և տարածքային բաժինների պետերը:

8. Ոստիկանության ստորաբաժանումներին հատկացվող պարգևատրման գումարների ընդհանուր սահմանաչափերը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-րդ օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար մինչև տվյալ ամսվա 15-ը հաստատվում են ոստիկանության պետի կամ նրա իրավասու տեղակալի հրամանով:

Ոստիկանության պայմանագրային հիմունքներով ֆինանսավորվող ստորաբաժանումների ծառայողներին (աշխատողներին) հատկացվող պարգևատրման գումարների ընդհանուր սահմանաչափերը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետներում հաստատվում են տվյալ ստորաբաժանումների ղեկավարների հրամանով:

9. Պարգևատրողները տրվում են, եթե սույն հրամանով լիազորված պաշտոնատար անձինք պարգևատրում չտալու կամ նվազեցված չափով տալու հիմնավորված գրավոր որոշում չեն կայացրել: Պարգևատրման նվազեցված չափ նշանակում է սույն հրամանի 8-րդ կետով նախատեսված սահմանաչափերի հաշվարկման նպատակով պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ կիրառված տոկոսադրույքով հաշվարկված պարգևատրման գումարի չափից ցածր չափը:

10. Ոստիկանության կենտրոնական ապարատի այն ստորաբաժանումների, որոնց պետերը չեն հանդիսանում բյուջետային հատկացումների կարգադրիչ, ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տրվում է ոստիկանության պետի կամ նրա իրավասու տեղակալի հրամանով:

11. Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու վերաբերյալ ստորաբաժանումների նախապատրաստած հրամանների նախագծերը ստորագրման են ներկայացվում ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության միջոցով` ոչ ուշ քան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 13-րդ օրը: Ամսական պարգևատրումները յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար տրվում են մինչև հաջորդող ամսվա 15-ը, բացառությամբ դեկտեմբեր ամսվա, որի համար պարգևատրումը տրվում է մինչև դեկտեմբերի 25-ը:

12. Ոստիկանության այն ստորաբաժանումների, որոնց պետերը հանդիսանում են բյուջետային հատկացումների կարգադրիչ, ենթակա ծառայողները (աշխատողները) պարգևատրվում են այդ ստորաբաժանումների պետերի հրամաններով` սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված ժամկետներում:

13. Պարգևատրումները տրվում են սույն հավելվածի 8-րդ կետի համաձայն` առանձին ստորաբաժանումների համար հաստատված սահմանաչափերի սահմաններում:

14. Ոստիկանության զորքերի հրամանատարը իրավասու է մարտական հերթապահության մեջ ներգրավված ոստիկանության զորքերի ծառայողներին, բացի սույն հրամանի 8-րդ կետով նախատեսված սահմանաչափից, լրացուցիչ պարգևատրել յուրաքանչյուրին 50 000 դրամի չափով:

15. Պարգևատրում չի տրվում ոչ որակյալ (անբարեխիղճ) աշխատանքի համար, ինչպես նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված անձանց (բացառությամբ ոստիկանության զորքերի զինծառայողների) ծառայության (աշխատանքի) առաջին վեց ամսվա ընթացքում:

16. Կատարած աշխատանքը համարվում է որակյալ (բարեխիղճ), քանի դեռ ծառայողը (աշխատողը) հաշվետու ժամանակահատվածում չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության կամ հաշվետու ժամանակահատվածում ծառայողի (աշխատողի) աշխատանքի արդյունավետությունը նրա ուղղակի ղեկավարի կողմից չի գնահատվել անբավարար:

Հաշվետու ժամանակահատվածում կարգապահական տույժի ենթարկված ծառայողներին (աշխատողներին) 3 ամիս ժամկետով պարգևատրում չի տրվում:

17. Անբավարար գնահատականի կամ պարգևատրումը նվազեցված չափով տալու վերաբերյալ հիմնավորումները ղեկավարի կողմից պետք է գրավոր ամրագրում ստանան ծառայողական փաստաթղթերում` արձանագրությունում կամ եզրակացությունում: Ծառայողի (աշխատողի) աշխատանքի արդյունավետությունը անբավարար կարող է գնահատվել ծառայողի (աշխատողի) կողմից իրավախախտումներ թույլ տալու, կարգապահական ներքին կանոնները երկու և ավելի անգամ չպահպանելու համար անմիջական կամ ուղղակի պետերի կողմից գրավոր դիտողություն ստացած լինելու, տրված հանձնարարականների, պլանավորված աշխատանքների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում (նույնիսկ եթե դրանց համար կարգապահական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել):

Պարգևատրում չի տրվում պարգևատրում տալու վերաբերյալ հրամանի օրվա դրությամբ ծառայությունից (աշխատանքից) արձակված (ազատված) ծառայողներին (աշխատողներին), իսկ հաշվետու ամսում նրանց որակյալ աշխատանքի համար պարգևատրման հարցը կարգավորվում է առանձին հրամանով` վերջնահաշվարկում այն ներառելու պայմանով:

18. Ծառայողը (աշխատողը), այդ թվում պարգևատրման հրամանի տրման օրվա դրությամբ կադրերի ռեզերվում գրանցված ծառայողը պարգևատրվում է հաշվետու ժամանակահատվածում փաստացի աշխատած աշխատանքային օրերի համար` առնվազն այդ օրերի համամասնական հաշվարկով:

19. Ոստիկանության բոլոր ծառայողները (աշխատողները), անկախ զբաղեցրած պաշտոնից, կարող են լրացուցիչ պարգևատրում ստանալ, եթե իրենց գործուն աջակցությամբ կամ մասնակցությամբ կանխվել կամ բացահայտվել են դիտավորությամբ, ոչ ակնհայտ պայմաններում կատարված` սույն հրամանով նախատեսված ոչ մեծ, միջին ծանրության, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կամ հայտնաբերվել են դրանց կատարման համար հետախուզվող անձինք, կամ ծառայողի կողմից Փրկվել է մարդու կյանք, կամ կանխվել է մարդու առողջությանը սպառնացող վտանգը, կամ ծառայողը նախագծել, մշակել, ներդրել է ոստիկանության առաջանցիկ զարգացման, հանցագործությունների կանխարգելման համար նշանակալի ծրագրեր (տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաստեղծ գործընթացի, ֆինանսական, տնտեսական, իրավական քարոզչության և այլ ոլորտներում):

20. Սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված լրացուցիչ պարգևատրումները տրվում են հետևյալ չափերով.

1) առանձնապես ծանր հանցագործության, բնակարանային գողության (բազմադրվագ բնակարանային գողությունները դիտվում են մեկ դեպք) յուրաքանչյուր դեպքի բացահայտման կամ կանխման համար` մինչև 500 (հինգ հարյուր) հազար դրամի չափով,

2) ծանր հանցագործության (բացառությամբ բնակարանային գողությունների), անձնական ունեցվածքի բազմադրվագ գողության, ՀՀ քրեական օրենսգրքի 311, 312 և 313 հոդվածներով նախատեսված հանցագործությունների բացահայտման կամ կանխման համար` մինչև 250 (երկու հարյուր հիսուն) հազար դրամի չափով, ընդ որում, նույն անձի /անձանց/ կողմից կատարված անձնական ունեցվածքի բազմադրվագ գողության բացահայտման յուրաքանչյուր դրվագի համար վճարվում է 10 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան սույն կետով սահմանված առավելագույն չափը,

3) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար հետախուզվող անձանց հայտնաբերման, ինչպես նաև սույն հավելվածի 19-րդ կետում նշված մյուս յուրաքանչյուր դեպքում` մինչև 300 (երեք հարյուր) հազար դրամի չափով:

4) ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 181-րդ հոդվածի 2-րդ մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների բացահայտման համար մինչև` 150 000 դրամի չափով:

21. Սույն հավելվածի 20-րդ կետով նախատեսված հիմքերով լրացուցիչ պարգևատրում տրվում է ՀՀ ոստիկանության պետի կամ նրա իրավասու տեղակալի հրամանով` նրանց ուղղված զեկուցագրի հիման վրա, որը պետք է պարունակի կոնկրետ հիմքը (դեպքը) նկարագրող, ծառայողների (աշխատողների) գործուն մասնակցությունը (աջակցությունը) հիմնավորող պատճառաբանական մաս, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի պարգևատրման կոնկրետ չափի վերաբերյալ առաջարկությունը: Եթե պարգևատրման մասին զեկուցագիրը ներկայացվում է ոստիկանության առաջանցիկ զարգացման, հանցագործությունների կանխարգելման ծրագրերի հիմքով, ապա դրանում նշվում են նաև ծրագրի համառոտ նկարագրությունը և առկա նշանակալի արդյունքները:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
11.09.2019
N 21-Լ
Հրաման