Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻՆ ԿԱՄ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻՆ ԿԱՄ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 նոյեմբերի 2019 թվականի N 517-Ն

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻՆ ԿԱՄ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻՆ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻՆ ՏՐՎՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բռնադատվածների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ պարբերությամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 Հավելվածի:

2. Հաստատել բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձևերը և վկայականների հաշվառման կարգը` համաձայն N 2 Հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. Բադասյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի նոյեմբերի 8-ի

N 517-Ն հրամանի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻՆ ԿԱՄ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կողմից օրենքով նախատեսված իրավունքների իրականացման և արտոնություններից օգտվելու վերաբերյալ վկայական տալու մասին դիմումների (այսուհետ` Դիմում) քննարկումն է, դրանց վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ կազմելը և դրանք արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարին (այսուհետ` Արդարադատության նախարար) ներկայացնելը:

2. Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված Հանձնաժողովը կազմված է Հանձնաժողովի ղեկավարից, անդամներից և քարտուղարից: Հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

i

3. Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է Հանձնաժողովի նիստ:

(3-րդ կետը փոփ. 14.04.2020 թիվ 143-Ն հրաման)

i

3.1 Հանձնաժողովի քարտուղարը, ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով Հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերը էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական ստանալու համար ներկայացված դիմումները` յուրաքանչյուրի կից փաստաթղթերով, այն դիմումները, որոնք բավարարում են օրենքով սահմանված պահանջներին և այն դիմումները, որոնք չեն բավարարում օրենքով սահմանված պահանջներին` նշելով համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը, հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն:

(3.1-ին կետը լրաց. 14.04.2020 թիվ 143-Ն հրաման)

3.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 3.1-րդ կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում են քվեաթերթիկը` էլեկտրոնային եղանակով ուղարկելով Հանձնաժողովի քարտուղարին: Հրատապ հարցերի քննարկման անհրաժեշտությունից ելնելով Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ Հանձնաժողովի անդամներն ամփոփ հաշվետվությունը ստանալու պահից 3 ժամվա ընթացքում լրացնում են քվեաթերթիկը` էլեկտրոնային եղանակով ուղարկելով Հանձնաժողովի քարտուղարին: Քվեաթերթիկի ձևը սահմանվում է` համաձայն N 1 Հավելվածի:

(3.2-րդ կետը լրաց. 14.04.2020 թիվ 143-Ն հրաման)

i

4. Հանձնաժողովի նիստ հրավիրվելու դեպքում, նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով ծանուցում է նիստից առնվազն երեք օր առաջ: Հրատապ հարցերի քննարկման անհրաժեշտությունից ելնելով Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ Հանձնաժողովի նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով ծանուցում է նիստից առնվազն մեկ օր առաջ:

(4-րդ կետը փոփ. 14.04.2020 թիվ 143-Ն հրաման)

i

5. Հանձնաժողովի քարտուղարի կողմից յուրաքանչյուր Դիմումի վերաբերյալ կազմվում է առանձին գործ:

(5-րդ կետը փոփ. 14.04.2020 թիվ 143-Ն հրաման)

i

6. Հանձնաժողովը, ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ նիստ հրավիրելու միջոցով իր գործառույթներն իրականացնելիս, կարող է որոշում ընդունել, եթե քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է Հանձնաժողովի ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:

(6-րդ կետը փոփ. 14.04.2020 թիվ 143-Ն հրաման)

i

7. Հանձնաժողովի նիստ հրավիրելու դեպքում քվեարկության վերաբերյալ Հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն, որը Հանձնաժողովի ղեկավարի և անդամների կողմից ստորագրվելուց հետո Հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում է Արդարադատության նախարարին: Էլեկտրոնային եղանակով քվեարկության դեպքում ներկայացվում են Հանձնաժողովի անդամների կողմից լրացված քվեաթերթիկները:

(7-րդ կետը փոփ. 14.04.2020 թիվ 143-Ն հրաման)

8. Դիմումները` կից փաստաթղթերով Հանձնաժողովում քննարկվում են դրանք ստացվելուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում:

9. Քննարկումների ընթացքում Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման համակարգի մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին կամ այլ մարմիններին` ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը ստուգելու, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 14.04.2020 թիվ 143-Ն հրաման)

 

i

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

 

20__թ. _____ __

 

Հանձնաժողովի անդամ` ________

._____________________________________________________________________.

|   Բռնադատվածի վկայական ստանալու համար ներկայացված դիմումներ         |

|_____________________________________________________________________|

|1. ________________________________________________________ |Կողմ|Դեմ|

|                            (Ա. Ա. Հ)                       |    |   |

|   ________________________________________________________ |    |   |

|                      Ծննդյան օր, ամիս, տարեթիվ             |    |   |

|____________________________________________________________|____|___|

|2. ________________________________________________________ |    |   |

|                            (Ա. Ա. Հ)                       |    |   |

|   ________________________________________________________ |    |   |

|                      Ծննդյան օր, ամիս, տարեթիվ             |    |   |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|   Բռնադատվածի առաջին հերթի ժառանգի վկայական ստանալու համար          |

|                     ներկայացված դիմումներ                           |

|_____________________________________________________________________|

|1. ________________________________________________________ |Կողմ|Դեմ|

|                            (Ա. Ա. Հ)                       |    |   |

|   ________________________________________________________ |    |   |

|                      Ծննդյան օր, ամիս, տարեթիվ             |    |   |

|____________________________________________________________|____|___|

|2. ________________________________________________________ |    |   |

|                            (Ա. Ա. Հ)                       |    |   |

|   ________________________________________________________ |    |   |

|                      Ծննդյան օր, ամիս, տարեթիվ             |    |   |

._____________________________________________________________________.

 

Հանձնաժողովի անդամ` ________________

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  14.04.2020 թիվ 143-Ն հրամանում առկա է հավելված N 1, սակայն

հրամանի որևէ կետով չի նախատեսված հրամանը լրացնել հավելվածով

կամ որևէ հավելված շարադրել նոր խմբագրությամբ: Բացի այդ

հրամանում արդեն իսկ առկա է հավելված N 1:

Այնուամենայնիվ հիմք ընդունելով հրամանի 1-ին հավելվածի

3.2-րդ կետն ԻՐՏԵԿ-ը խախտելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»

ՀՀ օրենքի պահանջները հրամանի հավելված N 1-ում կատարում է

հավելված N 1 լրացումը:

-----------------------------------------------------------------

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի նոյեմբերի 8-ի

N 517-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻՆ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻՆ ՏՐՎՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Արդարադատության նախարարի որոշմամբ բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվում է սույն հավելվածով հաստատված ձևի (Ձև 1, 2) վկայականներ:

2. Վկայականների պատճենները պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` Հանձնաժողովի քարտուղարի կողմից դիմողի վերաբերյալ կազմված գործում:

3. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում Արդարադատության նախարարին և տալիս հայտարարություն առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով` վկայականը հայտնաբերելու նպատակով:

4. Արդարադատության նախարարը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` 3 օրվա ընթացքում:

5. Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը ներկայացնում է դիմում` վկայականի կրկնօրինակն ստանալու համար:

6. Ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն անձին տրվում է նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող երրորդ օրը:

7. Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

8. Վկայական ստացած անձի անվան, ազգանվան փոփոխման դեպքում նա պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից սկսած 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Արդարադատության նախարարին` վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր վկայական տալու համար:

9. Վկայականները հաշվառվում (գրանցվում) են վկայականների հաշվառման գրանցամատյանում:

 

Ձև N 1

 

ՎԿԱՅԱԿԱՆ ԹԻՎ _____ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ

 

Բռնադատված ------------------------------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ծննդյան տարեթիվը ------------------------------------------------------

Բնակության վայրը ------------------------------------------------------

Վկայականը բռնադատվածներին տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և նրանց վերապահված արտոնություններից օգտվելու համար:

Վկայականը տրվում է ՀՀ արդարադատության նախարարի ------------------------ -------------------------------------------------------- որոշման հիման վրա:

(ամիս, ամսաթիվ, տարեթիվ, որոշման համար)

 

Գրանցված է գրանցամատյանում` ________________-ով

ՀՀ արդարադատության նախարար`--------------------------

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

«____» ________________2  թ.

 

Ձև N 2

 

ՎԿԱՅԱԿԱՆ ԹԻՎ _____ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻ

 

Բռնադատված ------------------------------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ծննդյան տարեթիվը ------------------------------------------------------

Բնակության վայրը ------------------------------------------------------

Բռնադատվածի առաջին հերթի ժառանգ ---------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի առաջին հերթի ժառանգին վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և նրան վերապահված արտոնություններից օգտվելու համար:

 

Վկայականը տրվում է ՀՀ արդարադատության նախարարի ------------------------ -------------------------------------------------------- որոշման հիման վրա:

(ամիս, ամսաթիվ, տարեթիվ, որոշման համար)

 

Գրանցված է գրանցամատյանում` ________________-ով

 

ՀՀ արդարադատության նախարար`--------------------------

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

«____» ________________2  թ.

 

 

pin
Արդարադատության նախարարություն
08.11.2019
N 517-Ն
Հրաման