Սեղմել Esc փակելու համար:
2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹ ...

 

 

040.0299.120600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2000 թվականի N 299

 

i

2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և ծառայություններն իրականացնել 2000 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում պետական պատվերի տեղադրմամբ:

2. Սահմանել, որ

ա) 2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների պետական պատվեր տեղադրող մարմիններն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը.

բ) բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների ցանկը և մահճակալների թիվը, տարվա համար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

զ) հիվանդանոցային հաստատությունների կառուցվածքը, մահճակալների զբաղվածության տարեկան միջին ցուցանիշը և հիվանդի բուժման միջին տևողությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, իսկ մեկ հիվանդի բուժման օրական միջինացված գներն ըստ բժշկական օգնության և ծառայությունների տեսակների, տարվա համար, հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

3. Հաստատել`

ա) 2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների ծավալների բաշխումն ըստ բժշկական օգնության ու ծառայությունների տեսակների և պետական պատվեր տեղադրող մարմինների` համաձայն N 1 հավելվածի.

բ) 2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների կազմակերպման ու ֆինանսավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) 2000 թվականին բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության ու ծառայությունների նորմատիվները` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) մշակել և սահմանված կարգով հաստատել սույն որոշումից բխող անհրաժեշտ գերատեսչական նորմատիվները.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ մշակել և, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության ու ծառայությունների առանձին տեսակների գները, ինչպես նաև պետական պատվեր տեղադրող մարմնի և բժշկական օգնություն ու ծառայություններ իրականացնողների միջև` պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և ծառայությունների վերաբերյալ կնքվելիք օրինակելի պայմանագրերի, աշխատանքների ծավալների հաշվառման, հաշվետվության և դրանց ընդունման-հանձնման ակտի ձևերը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը.

դ) ապահովել սույն որոշման լուսաբանումը` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների առկա պարտքերի մարման համար` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի Առողջապահություն» 02 ենթախմբով («Հիվանդանոցային բուժօգնություն») նախատեսված «Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում» ծրագիրն սկսելու օրվա դրությամբ.

բ) երկշաբաթյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն նախորդ բյուջետային տարիների ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից անվճար բժշկական օգնության ու ծառայությունների շրջանակներում պետական պատվերի կատարման արդյունքներով առաջացած պարտքերի, ինչպես նաև առաջարկություն` այդ պարտքերի մարման ժամանակացույցի վերաբերյալ.

գ) ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում իրականացված աշխատանքների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից` համաձայն պետական պատվեր տեղադրող մարմինների կողմից ներկայացվող ամփոփ հաշվետվությունների և հայտերի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 1-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 12-ի N 299 որոշման

 

2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական

օգնության և ծառայությունների ծավալների բաշխումն ըստ բժշկական

օգնության ու ծառայությունների տեսակների և պետական պատվեր

տեղադրող մարմինների

 

.__________________________________________________________________________.

|Խ |Ե |                      |            |     Պետական պատվեր տեղադրող    |

|ու|ն |                      |            |           մարմինները           |

|մ |թ |Ֆինանսավորվող ծրագրերը|  Գումարը   |________________________________|

|բ |ա |                      |(հազ. դրամ) |ՀՀ առողջապա-  |ՀՀ կառավարությանն|

|  |խ |                      |            |հության       |առընթեր պետական  |

|  |ու|                      |            |նախարարություն|առողջապահական    |

|  |մ |                      |            |              |գործակալություն  |

|  |բ |                      |            |              |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|05|  |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, որից|20,311,391.5|5,504,504.9   |14,806,886.6     |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |02|Հիվանդանոցային        |            |              |                 |

|  |  |բուժօգնություն,       |            |              |                 |

|  |  |այդ թվում`            |8,905,782.8 |              |8,905,782.8      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |1. Բուժօգնություն     |            |              |                 |

|  |  |բացառապես անվճար      |            |              |                 |

|  |  |հիվանդանոցներում      |1,233,756.0 |              |1,233,756.0      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |2. Տարափոխիկ          |            |              |                 |

|  |  |(ինֆեկցիոն)           |            |              |                 |

|  |  |հիվանդությունների     |            |              |                 |

|  |  |բուժում               |926,242.0   |              |926,242.0        |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |3. Մանկաբարձագինեկոլո-|            |              |                 |

|  |  |գիական օգնություն     |1,062,660.0 |              |1,062,660.0      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |4. Հոգեկան և          |            |              |                 |

|  |  |նարկոլոգիական         |            |              |                 |

|  |  |հիվանդների            |            |              |                 |

|  |  |բուժօգնություն        |974,889.0   |              |974,889.0        |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |5. Անհետաձգելի        |            |              |                 |

|  |  |բուժօգնություն        |1,906,300.0 |              |1,906,300.0      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |6. Բժշկական օգնություն|            |              |                 |

|  |  |բնակչության սոցիալապես|            |              |                 |

|  |  |անապահով խմբերին      |1,015,467.0 |              |1,015,467.0      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |7. Բուժօգնություն     |            |              |                 |

|  |  |մինչև  8 տարեկան      |            |              |                 |

|  |  |երեխաներին            |1,210,350.0 |              |1,210,350.0      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |8. Այլ նեղ            |            |              |                 |

|  |  |մասնագիտացված         |            |              |                 |

|  |  |հիվանդանոցային        |            |              |                 |

|  |  |բուժօգնություն        |504,261.0   |              |504,261.0        |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |9. Բժշկասոցիալական    |            |              |                 |

|  |  |վերականգնման և        |            |              |                 |

|  |  |աշխատունակության      |            |              |                 |

|  |  |փորձաքննության        |            |              |                 |

|  |  |ծառայությունների      |            |              |                 |

|  |  |ձեռքբերում            |31,257.8    |              |31,257.8         |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |10. Հոգեբանական       |            |              |                 |

|  |  |առողջության           |            |              |                 |

|  |  |վերականգնման          |            |              |                 |

|  |  |ծառայությունների      |            |              |                 |

|  |  |ձեռքբերում            |40,600.0    |              |40,600.0         |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |03|Ամբուլատոր -          |            |              |                 |

|  |  |պոլիկլինիկական        |            |              |                 |

|  |  |բուժօգնություն        |            |              |                 |

|  |  |այդ թվում`            |4,850,000.0 |              |4,850,000.0      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |1. 15 տարեկան և  ավելի|            |              |                 |

|  |  |բարձր տարիքի          |            |              |                 |

|  |  |բնակչության           |            |              |                 |

|  |  |առողջության առաջնային |            |              |                 |

|  |  |պահպանում             |2,388,928.0 |              |2,388,928.0      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |2. Մինչև  15 տարեկան  |            |              |                 |

|  |  |երեխաների առողջության |            |              |                 |

|  |  |առաջնային պահպանում   |1,694,172.0 |              |1,694,172.0      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |3. Մանկաբարձագինեկոլո-|            |              |                 |

|  |  |գիական օգնություն     |434,800.0   |              |434,800.0        |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |4. Դիսպանսերային      |            |              |                 |

|  |  |բուժօգնություն        |332,100.0   |              |332,100.0        |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |04|Հիգիենիկ -            |            |              |                 |

|  |  |հակահամաճարակային     |            |              |                 |

|  |  |ծառայություններ       |            |              |                 |

|  |  |այդ թվում`            |952,926.7   |952,926.7     |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |1. Հիգիենիկ -         |            |              |                 |

|  |  |   հակահամաճարակային  |            |              |                 |

|  |  |   ծառայության        |            |              |                 |

|  |  |   պահպանում          |952,926.7   |952,926.7     |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |05|Բուժօգնության այլ     |            |              |                 |

|  |  |ծառայություններ,      |            |              |                 |

|  |  |այդ թվում`            |2,208,992.0 |1,208,992.0   |1,000,000.0      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |1. Շտապ բժշկական      |            |              |                 |

|  |  |օգնություն            |1,000,000.0 |              |1,000,000.0      |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |2. Կենտրոնացված       |            |              |                 |

|  |  |միջոցներով դեղորայքի, |            |              |                 |

|  |  |շիճուկների,           |            |              |                 |

|  |  |պատվաստանյութերի      |            |              |                 |

|  |  |ձեռքբերում            |940,400.0   |940,400.0     |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |3. Դժվարամատչելի      |            |              |                 |

|  |  |ախտորոշիչ             |            |              |                 |

|  |  |հետազոտություններ     | 60,000.0   | 60,000.0     |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |4. Բուժօգնության այլ  |            |              |                 |

|  |  |ծառայություններ       |            |              |                 |

|  |  |մատուցող հիմնարկների  |            |              |                 |

|  |  |պահպանում             |106,612.0   |106,612.0     |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |5. Բուժօգնության այլ  |            |              |                 |

|  |  |ծառայությունների գծով |            |              |                 |

|  |  |պետական պատվեր        |101,980.0   |101,980.0     |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |06|Առողջապահական այլ     |            |              |                 |

|  |  |ծառայություններ և     |            |              |                 |

|  |  |ծրագրեր, այդ թվում`   |3,006,639.3 |3,006,639.3   |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |1. Շտապօգնության      |            |              |                 |

|  |  |ծառայության ավտոպարկի |            |              |                 |

|  |  |նորացում              |150,000.0   |150.000.0     |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |2. Հարակից            |            |              |                 |

|  |  |ծառայություններ       |            |              |                 |

|  |  |մատուցող հիմնարկների  |            |              |                 |

|  |  |պահպանում             |7,798.0     | 7,798.0      |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |3. Հարակից            |            |              |                 |

|  |  |ծառայությունների գծով |            |              |                 |

|  |  |պետական պատվեր        |212,301.3   |212,301.3     |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |4. Համաշխարհային բանկի|            |              |                 |

|  |  |կողմից տրամադրված     |            |              |                 |

|  |  |միջոցներով իրականացվող|            |              |                 |

|  |  |առողջապահության       |            |              |                 |

|  |  |ֆինանսավորման և       |            |              |                 |

|  |  |առողջության առաջնային |            |              |                 |

|  |  |պահպանման ծրագրին ՀՀ  |            |              |                 |

|  |  |կառավարության         |            |              |                 |

|  |  |մասնակցություն        |421,190.0   |421,190.0     |                 |

|__|__|______________________|____________|______________|_________________|

|  |  |5. Համաշխարհային բանկի|            |              |                 |

|  |  |կողմից տրամադրված     |            |              |                 |

|  |  |միջոցներով իրականացվող|            |              |                 |

|  |  |առողջապահության       |            |              |                 |

|  |  |ֆինանսավորման և       |            |              |                 |

|  |  |առողջության առաջնային |            |              |                 |

|  |  |ապահովման ծրագիր      |2,215,350.0 |2,215,350.0   |                 |

.__________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 12-ի N 299 որոշման

 

ԿԱՐԳ

 

2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար

հիվանդանոցային, բժշկական օգնության և ծառայությունների

կազմակերպման ու ֆինանսավորման

 

1. Սույն կարգով սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնողների (այսուհետև` հիվանդանոց) կատարած աշխատանքների դիմաց սահմանափակված (գլոբալ) բյուջեի սկզբունքով ֆինանսավորման կարգն ու պայմանները:

2. Սահմանափակված բյուջեի սկզբունքով ֆինանսավորումը կիրառվում է Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների իրականացման ու փոխհատուցման համար` հիվանդանոցի և պետական պատվեր տեղադրող մարմնի (այսուհետև` պատվիրատու) միջև կնքված պայմանագրով սահմանված ծավալների շրջանակներում:

3. Սահմանափակված բյուջեի բազային ծավալները ձևավորվում են հիվանդանոցներում` ըստ համապատասխան բժշկական օգնության և ծառայությունների տեսակների ու ծավալների, և ամրագրվում են պատվիրատուի ու հիվանդանոցի կողմից հաշվարկված հիվանդանոցային բուժօգնության պահանջարկի հիման վրա կազմված պայմանագրում:

4. Հիվանդանոցային բուժօգնության պահանջարկի վերլուծության և սահմանափակված բյուջեի ձևավորման նպատակով հիվանդանոցը պատվիրատուին ներկայացնում է իր գործունեությունը բնութագրող բժշկական ու ֆինանսատնտեսական վիճակագրության ցուցանիշները, ինչպես նաև տեղեկություններ առկա մասնագիտական ներուժի և կառուցվածքի վերաբերյալ պատվիրատուի կողմից սահմանված կարգով:

5. Սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են`

ա) «Անհետաձգելի բուժօգնություն» պետական նպատակային ծրագրի համար.

բ) «Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում» ծրագրի համար.

գ) «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի (»Հիվանդանոցային բուժօգնություն») մյուս ֆինանսավորվող ծրագրերի համար:

6. «Անհետաձգելի բուժօգնություն» պետական նպատակային ծրագրի ֆինանսավորման ծավալները և սահմանափակված բյուջեի բազային ծավալը որոշվում են`

ա) «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի (»Հիվանդանոցային բուժօգնություն») «Անհետաձգելի բուժօգնություն» ծրագրով նախատեսված հատկացումները` 1999 թվականի նույն ծրագրի փաստացի կատարողականում ունեցած տեսակարար կշռի համամասնությամբ և հանրագումարային ձևով բաժանվում են Հայաստանի Հանրապետության մարզերի ու Երևան քաղաքի միջև.

բ) Երևանի հիվանդանոցների 2000 թվականին նախատեսվող բազային ծավալները` 1999 թվականի փաստացի կատարողականի և 2000 թվականին նույն ծրագրով նախատեսվող ծավալների համադրումից առաջացած գործակիցն ըստ առանձին հիվանդանոցների կողմից 1999 թվականին փաստացի կատարված ծավալի նկատմամբ կիրառելու եղանակով.

գ) Հայաստանի Հանրապետության մարզերում գործող հիվանդանոցների 2000 թվականին նախատեսվող բազային ծավալները` Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող մեկ բնակչի համար 2000 թվականին հաշվարկված միջինացված գումարի ու 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բնակչության թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի տարածքում 1999 թվականին նույն ծրագրով կատարված փաստացի ծավալների համադրումից ստացված գործակիցը, տվյալ մարզի ըստ առանձին հիվանդանոցների կողմից 1999 թվականին կատարված ծավալի նկատմամբ կիրառելու եղանակով: Ստացված գումարը չպետք է գերազանցի հիվանդանոցի 1999 թվականին փաստացի կատարած աշխատանքների ծավալը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաստատում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի (»Հիվանդանոցային բուժօգնություն») «Անհետաձգելի բուժօգնություն» ծրագրով նախատեսված հատկացումներին համապատասխան:

7. «Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հիվանդանոցի համար որոշվում են`

ա) սահմանափակված բյուջեի բազային ծավալը` տվյալ հիվանդանոցի համար հաստատված մահճակալների թվի, մահճակալի տարեկան միջին հաշվարկային զբաղվածության և մահճակալ-օրվա միջին արժեքի արտադրյալով: Ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մեկ թվով (ամբողջական գումարով), առանց տնտեսագիտական դասակարգման հոդվածների.

բ) ֆինանսավորման ծավալները` ըստ ծառայությունների, կատարված փաստացի հիվանդ-օրերի դիմաց, հիվանդի բուժման օրական միջինացված արժեքով, բայց նախատեսված սահմանափակված բյուջեի բազային ծավալից ոչ ավելի:

Բացառապես անվճար բուժօգնություն իրականացնող հիվանդանոցներում, անվճար բուժօգնություն և ծառայություններ կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած բուժօգնության ձևերի և տեսակների սահմաններում: Պլանային բուժօգնություն ստանալու համար հերթեր առաջանալու դեպքում առաջնահերթությունը տրվում է սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած ցանկի և կարգի: Բժշկական օգնության և ծառայությունների առանձին ենթամասերի բացակայության դեպքում այն կարող է իրականացվել այլ հիվանդանոցներում` պայմանագրերի հիման վրա:

Հիվանդանոցներին հատկացվող մեկ հիվանդի բուժման միջինացված ֆինանսավորման գումարը չի կարող գերազանցել այլ առողջապահական կազմակերպությունների համանման բաժանմունքներում պետական պատվերի շրջանակներում բուժվող հիվանդի բուժման գինը:

Բացառապես անվճար բուժօգնություն իրականացնող հիվանդանոցների գործունեությունն սկսվելուց երկու շաբաթ առաջ` ելնելով սահմանափակված բյուջեի բազային ծավալից, հիվանդանոցին հատկացվում է կանխավճար` բազային ծավալի մեկամսյա գումարի չափով, որը վերահաշվարկվում է բյուջետային տարվա վերջին ամսում:

Բացառապես անվճար բուժօգնություն իրականացնող հիվանդանոցներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներն արդյունավետ օգտագործելու, հիվանդների հոսքը և պլանային բուժօգնության հերթագրումները կանոնակարգելու նպատակով հիվանդանոցներում ստեղծվում են հոսպիտալացման հանձնաժողովներ կազմված պետական կառավարման հանրապետական և տարածքային համապատասխան մարմինների, պատվիրատուի ներկայացուցիչներից և հիվանդանոցի ղեկավար բժշկական անձնակազմից: Հոսպիտալացման հանձնաժողովների աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

8. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի (»Հիվանդանոցային բուժօգնություն») ծրագրերի (բացառությամբ «Անհետաձգելի բուժօգնություն» և «Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում» ծրագրերի) սահմանափակված բյուջեի բազային ծավալը որոշվում է հիվանդանոցների 1999 թվականի փաստացի կատարողականի և նույն ծրագրով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական ծավալների համադրումից առաջացած գործակցի և առանձին հիվանդանոցների կողմից 1999 թվականի փաստացի կատարված ծավալի արտադրյալով:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաստատում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում ընդգրկված հիվանդությունների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով խմբերի ցանկերը` 2000 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի ծավալներին և «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբով (»Հիվանդանոցային բուժօգնություն») նախատեսված գումարներին համապատասխան:

9. Արտակարգ իրավիճակների ժամանակ, հիվանդանոցի կառուցվածքի փոփոխման և այլ դեպքերում սահմանափակված բյուջեի հաշվարկված բազային ծավալները տարվա ընթացքում կարող են փոփոխվել` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության և հիվանդանոցների հիմնադիրների համաձայնությամբ:

10. Սահմանափակված բյուջեն հաստատվում է հաշվարկված բազային բյուջեի 80 տոկոսի չափով: Հաստատված սահմանափակված բյուջեից 10 տոկոս փաստացի ծավալների շեղումը (թերակատարում կամ գերակատարում) համարվում է «ռիսկի գոտի», որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է հաստատված սահմանափակված բյուջեի չափով: «Ռիսկի գոտուց» ավելի փաստացի ծավալների գերակատարումը փոխհատուցվում է գերակատարված ծավալի 50 տոկոսի չափով, սակայն հաշվարկված սահմանափակված բազային բյուջեից ոչ ավելի: «Ռիսկի գոտուց» պակաս փաստացի ծավալների թերակատարումը փոխհատուցվում է փաստացի կատարված ծավալների չափով:

11. Հաստատված սահմանափակված բյուջեի գումարի սահմաններում հիվանդանոցի փաստացի ծավալների ծրագրային շեղումները փոխհատուցվում են յուրաքանչյուր ծրագրի համար, բայց ոչ ավելի, քան` ավելացումը` 30 տոկոս, պակասեցումը` 15 տոկոս: Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով սահմանված փաստացի ծավալների շեղման դեպքում պատվիրատուն սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում ծրագրերում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերաբաշխումներ կատարվելու դեպքերում հաստատված սահմանափակված բյուջեն ենթակա է վերանայման:

13. Սոցիալապես անապահով խմբերում չընդգրկված անձանց և 8-15 տարեկան երեխաների համար «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի (»Հիվանդանոցային բուժօգնություն») «Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին» ծրագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանված կարգով, բուժօգնություն կարող է իրականացվել նաև`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուղեգրերով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բուժհիմնարկներում` յուրաքանչյուր հիվանդանոցի սահմանափակված բյուջեի սահմաններում.

բ) Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ուղեգրերով` իրենց հիմնադրած հիվանդանոցներում` տվյալ հիվանդանոցի սահմանափակված բյուջեի շրջանակներում «Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին» ծրագրի ծավալի 2 տոկոսի սահմաններում.

գ) հիվանդանոցի ղեկավարի կամ նրա տեղակալի (բուժական գծով) գլխավորությամբ գործող բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ` տվյալ հիվանդանոցի սահմանափակված բյուջեի շրջանակներում «Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին» ծրագրի ծավալի 3 տոկոսի սահմաններում:

14. Հիվանդանոցը պատվիրատուին հաշվետվություն է ներկայացնում իրականացված հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների մասին, անկախ փոխհատուցման ձևից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության սահմանած կարգի:

15. Հիվանդանոցի ֆինանսավորումը կատարվում է պատվիրատուի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ամփոփ հաշվետվությունների և հայտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությամբ:

16. Պատվիրատուն բյուջետային տարվա ավարտից հետո, նոր բյուջետային տարում ընդունում է հիվանդանոցներում ձևակերպված ծախսային պարտքերը` տվյալ հիվանդանոցի համար հաստատված սահմանափակված բյուջեի սահմաններում, որոնց փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախորդ տարիների պարտքերի մարման համար սահմանված կարգով:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 12-ի N 299 որոշման

 

2000 թվականին բնակչությանը պետության կողմից երաշխավորված

անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական

օգնության ու ծառայությունների նորմատիվները

 

I. 2000 թվականին բնակչությանը պետության կողմից

երաշխավորված հիվանդանոցային բժշկական օգնության

և ծառայությունների նորմատիվը

 

Մեկ օրվա մեկ հիվանդի բուժման միջինացված արժեքը` 5483 դրամ *

 

II. 2000 թվականին բնակչությանը պետության կողմից

երաշխավորված անվճար արտահիվանդանոցային

բժշկական օգնության և ծառայությունների

նորմատիվները

 

.__________________________________________________________________________.

|Ե |«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական     |Տարվա կտրվածքով մեկ|

|ն |բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 05  |բնակչի հաշվով      |

|թ |խմբի («Առողջապահություն») ենթախմբերի անվանումները  |հատկացվող          |

|ա |                                                   |միջինացված գումարը |

|խ |                                                   |       (դրամ)      |

|ու|                                                   |                   |

|մ |                                                   |                   |

|բ |                                                   |                   |

|__|___________________________________________________|___________________|

|03|   ԱՄԲՈՒԼԱՏՈՐ - ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ,     |                   |

|  |այդ թվում                                          |                   |

|__|___________________________________________________|___________________|

|  |1. 15 տարեկան և  ավելի բարձր տարիքի բնակչության    |                   |

|  |   առողջության առաջնային պահպանում, այդ թվում`     |                   |

|__|___________________________________________________|___________________|

|  |   1.1. քաղաքային և  տարածաշրջանային               |                   |

|  |        պոլիկլինիկաներում (բուժմիավորումների       |         802       |

|  |        ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում)|                   |

|__|___________________________________________________|___________________|

|  |   1.2. գյուղական բժշկական ամբուլատորիաներում      |                   |

|  |        (գյուղական առողջության կենտրոնների         |                   |

|  |        ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում)|         712       |

|__|___________________________________________________|___________________|

|  |2. Մինչև  15 տարեկան երեխաների առողջության         |                   |

|  |   առաջնային պահպանում, այդ թվում`                 |                   |

|__|___________________________________________________|___________________|

|  |   2.1. քաղաքային և  տարածաշրջանային մանկական      |                   |

|  |        պոլիկլինիկաներում (բուժմիավորումների       |       1 650       |

|  |        ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում)|                   |

|__|___________________________________________________|___________________|

|  |   2.2. գյուղական բժշկական ամբուլատորիաներում      |                   |

|  |        (գյուղական առողջության կենտրոնների         |       1 564       |

|  |        ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում)|                   |

|__|___________________________________________________|___________________|

|  |3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն             |         114       |

|__|___________________________________________________|___________________|

|  |4. Դիսպանսերային բուժօգնություն, այդ թվում`        |                   |

|__|___________________________________________________|___________________|

|  |   4.1. հակատուբերկուլյոզային                      |          24       |

|__|___________________________________________________|___________________|

|  |   4.2. ուռուցքաբանական                            |          21       |

|__|___________________________________________________|___________________|

|  |   4.3. հոգենյարդաբանական                          |          21       |

|__|___________________________________________________|___________________|

|  |   4.4. մաշկավեներաբանական                         |          21       |

|__|___________________________________________________|___________________|

|05|   ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, այդ թվում`   |                   |

|__|___________________________________________________|___________________|

|  |1. Շտապ բժշկական օգնություն, այդ թվում`            |                   |

|__|___________________________________________________|___________________|

|  |   1.1. քաղ. Երևան                                 |         332       |

|__|___________________________________________________|___________________|

|  |   1.2. քաղ. Գյումրի                               |         252       |

|__|___________________________________________________|___________________|

|  |   1.3. քաղ. Վանաձոր                               |         252       |

|__|___________________________________________________|___________________|

|  |   1.4. ՀՀ մարզերի այլ տարածաշրջաններ              |         223       |

.__________________________________________________________________________.

 

* Բացառապես անվճար բուժօգնություն իրականացնող հիվանդանոցներում բուժման մեկ օրվա (մահճակալ-օր) և այլ հիվանդանոցներում բուժման մեկ դեպքի միջինացված գները ըստ առանձին բուժօգնության տեսակների (բաժանմունքների) հաստատում են ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը` համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2000
N 299
Որոշում