Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1570-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1263-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի և օրենսդրական չափագիտական վերահսկողության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1263-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 14-ի

N 1570-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)` ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների անցկացման հետ կապված ընդհանուր հարցերը, ինչի արդյունքում ստուգումների պարբերականությունը պլանավորվելու է և ստուգումներն իրականացվելու են համապատասխան իրենց ռիսկայնության խմբի` հաշվի առնելով «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

2. Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

 

III. ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

3. Ոչ պարենային արտադրանքների արտադրության և շրջանառության փուլում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 180 է.

 

Rը=Rn +Rա

 

Որտեղ` Rը - տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր ռիսկ,

Rn - ոլորտային ռիսկ,

Rա - անհատական ռիսկ:

 

4. Ոլորտային ռիսկի գնահատման հիմնական և կարևոր ցուցանիշներից են տվյալ ոլորտի տեխնիկական կանոնակարգի պահանջների ծավալը և բարդությունը, որոնք տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտները պարտավոր են պահպանել:

5. Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների:

6. Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով:

7. Հիմք ընդունելով տեսչական մարմնի կողմից հսկման ենթակա ոլորտների տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցությունը և վնասի աստիճանը` կարող ենք հաշվարկել ոլորտի ռիսկը:

8. Ոլորտային ռիսկի առավելագույն կշիռ է սահմանվում 90 միավորը: Ոլորտային ռիսկի գնահատման համար հիմք են ընդունվում երկու ցուցիչներ.

1) հավանական վնասի ազդեցության մակարդակ` արտադրանքի վնասակար, բացասական կամ վտանգավոր ազդեցությունը: Այն կարող է լինել 3 մակարդակում`

ա. կյանքի համար խիստ վտանգավոր, մահացու հետևանքների հանգեցնող, որի հնարավորությունը գնահատվում է 46-50 միավոր (ծանր),

բ. լուրջ, չվերականգնվող կամ քրոնիկական հիվանդության հանգեցնող` 38-45 միավոր (լուրջ),

գ. աննշան վնասի հանգեցնող ազդեցություն թողնող` 1-37 միավոր (թեթև).

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ ոլորտի արտադրանքի կամ ծառայության նկատմամբ սահմանված պահանջներ` պահանջներ, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ ոլորտի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների (նորմերի) քանակով և բարդությամբ`

ա. խիստ և մեծաքանակ պահանջներ` 37-40 միավոր,

բ. նվազ խիստ պահանջներ` 25-36 միավոր,

գ. ոչ խիստ և սահմանափակ պահանջներ` 1-24 միավոր:

 

Ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Ոլորտի անվանումը       |Հավանական վնասի  |ՀՀ               |Ոլորտային|

|   |                       |ազդեցության      |օրենսդրությամբ   |ռիսկ     |

|   |                       |մակարդակը        |սահմանված        |(միավոր) |

|   |                       |(միավոր)         |պահանջներ        |         |

|   |                       |                 |(միավոր)         |         |

|   |                       |_________________|_________________|_________|

|   |                       |թեթև |լուրջ|ծանր |ոչ   |նվազ |խիստ |(8=2+3+4+|

|   |                       |1-37 |38-45|46-50|խիստ |խիստ |և    |5+6+7)   |

|   |                       |     |     |     |և    |25-36|մեծա-|         |

|   |                       |     |     |     |սահմա|     |քանակ|         |

|   |                       |     |     |     |նափակ|     |37-40|         |

|   |                       |     |     |     |1-24 |     |     |         |

|   |_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|   |          1            |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |    8    |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|1. |Խաղալիքներ             |     |     |   50|     |     |   40|       90|

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|2. |Ավտոգազալիցքավորման    |     |     |   50|     |     |   39|       89|

|   |ճնշակայանների (ԱԳԼՃԿ)  |     |     |     |     |     |     |         |

|   |կառուցման և            |     |     |     |     |     |     |         |

|   |շահագործման նվազագույն |     |     |     |     |     |     |         |

|   |պահանջներ              |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|3. |Երեխաների և            |     |     |   48|     |     |   40|       88|

|   |դեռահասների համար      |     |     |     |     |     |     |         |

|   |նախատեսված արտադրանք   |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|4. |Չափումների             |     |     |   48|     |     |   39|       87|

|   |միասնականություն       |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|5. |Օծանելիք և  կոսմետիկ   |     |     |   48|     |     |   38|       86|

|   |արտադրանք              |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|6. |Ավտոմոբիլային և        |     |     |   48|     |     |   37|       85|

|   |ավիացիոն բենզին,       |     |     |     |     |     |     |         |

|   |դիզելային և  նավերի    |     |     |     |     |     |     |         |

|   |համար նախատեսված       |     |     |     |     |     |     |         |

|   |վառելիք, ռեակտիվ       |     |     |     |     |     |     |         |

|   |շարժիչների համար       |     |     |     |     |     |     |         |

|   |նախատեսված վառելիք և   |     |     |     |     |     |     |         |

|   |մազութ                 |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|7. |Որպես վառելիք          |     |     |   47|     |     |   37|       84|

|   |օգտագործելու համար     |     |     |     |     |     |     |         |

|   |նախատեսված հեղուկացված |     |     |     |     |     |     |         |

|   |ածխաջրածնային գազեր    |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|8. |Կենցաղային և           |     |     |   47|     |   36|     |       83|

|   |սանիտարահիգիենիկ       |     |     |     |     |     |     |         |

|   |նշանակության թղթե և    |     |     |     |     |     |     |         |

|   |քիմիական թելքերից      |     |     |     |     |     |     |         |

|   |ապրանքներ              |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|9. |Մակերևութաակտիվ        |     |     |   47|     |   35|     |       82|

|   |միջոցների և            |     |     |     |     |     |     |         |

|   |մակերևութաակտիվ        |     |     |     |     |     |     |         |

|   |նյութեր պարունակող     |     |     |     |     |     |     |         |

|   |լվացող ու մաքրող       |     |     |     |     |     |     |         |

|   |միջոցներ               |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|10.|Ցեմենտներ              |     |     |   47|     |   34|     |       81|

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|11.|Բետոնի ամրանավորման    |     |     |   46|     |   34|     |       80|

|   |համար օգտագործվող      |     |     |     |     |     |     |         |

|   |պողպատե արտադրանք      |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|12.|Ցածրավոլտ              |     |   45|     |     |   34|     |       79|

|   |սարքավորումների        |     |     |     |     |     |     |         |

|   |անվտանգություն         |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|13.|Տեխնիկական միջոցների   |     |   44|     |     |   34|     |       78|

|   |էլեկտրամագնիսական      |     |     |     |     |     |     |         |

|   |համատեղելիություն      |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|14.|Գազանման վառելիքով     |     |   43|     |     |   34|     |       77|

|   |աշխատող սարքավորումներ |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|15.|էլեկտրատեխնիկայի և     |     |   43|     |     |   33|     |       76|

|   |ռադիոէլեկտրոնիկայի     |     |     |     |     |     |     |         |

|   |արտադրատեսակներում     |     |     |     |     |     |     |         |

|   |վտանգավոր նյութերի     |     |     |     |     |     |     |         |

|   |կիրառման սահմանափակում |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|16.|Քսանյութեր, յուղեր և   |     |   43|     |     |   32|     |       75|

|   |հատուկ հեղուկներ       |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|17.|Սինթետիկ հումքով լաքեր |     |   43|     |     |   31|     |       74|

|   |և  ներկեր              |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|18.|Թանկարժեք մետաղներից   |     |   43|     |     |   30|     |       73|

|   |պատրաստված իրերի       |     |     |     |     |     |     |         |

|   |հարգորոշում և          |     |     |     |     |     |     |         |

|   |հարգադրոշում           |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|19.|Թանկարժեք մետաղներից   |     |   43|     |     |   29|     |       72|

|   |պատրաստված իրերի       |     |     |     |     |     |     |         |

|   |մանրածախ առուվաճառք    |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|20.|Փաթեթվածքի             |     |   43|     |     |   28|     |       71|

|   |անվտանգություն         |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|21.|Սննդամթերքի հետ շփվող  |     |   43|     |     |   27|     |       70|

|   |պոլիմերային և  այդ     |     |     |     |     |     |     |         |

|   |հիմքով պլաստմասսայե    |     |     |     |     |     |     |         |

|   |արտադրանք              |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|22.|Ծխախոտային արտադրանք   |     |     |   46|     |   25|     |       71|

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|23.|Թեթև  արդյունաբերության|   37|     |     |     |   31|     |       68|

|   |արտադրանքի             |     |     |     |     |     |     |         |

|   |անվտանգություն         |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|24.|Ռադիոսարքավորումների և |   37|     |     |     |   30|     |       67|

|   |հեռահաղորդակցության    |     |     |     |     |     |     |         |

|   |վերջնակետային          |     |     |     |     |     |     |         |

|   |սարքավորումներ         |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|25.|Ավտոմոբիլային          |     |   38|     |     |   28|     |       66|

|   |տրանսպորտային          |     |     |     |     |     |     |         |

|   |միջոցներում սեղմված    |     |     |     |     |     |     |         |

|   |բնական գազով աշխատող   |     |     |     |     |     |     |         |

|   |վառելիքային համակարգին |     |     |     |     |     |     |         |

|   |ներկայացվող պահանջներ  |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|26.|1000 Վ-ից բարձր լարման |     |   40|     |     |   25|     |       65|

|   |փոխարկման էլեկտրական   |     |     |     |     |     |     |         |

|   |ապարատներ              |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|27.|Վերգետնյա տրանսպորտային|     |   39|     |     |   25|     |       64|

|   |միջոցներում օգտագործվող|     |     |     |     |     |     |         |

|   |ապակիներ               |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|28.|Շինարարական ապակիներ   |     |   39|     |   24|     |     |       63|

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|29.|Կահույքագործական       |   37|     |     |     |   25|     |       62|

|   |արտադրանք              |     |     |     |     |     |     |         |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|30.|Խեցեգործական ամանեղեն  |     |   38|     |   24|     |     |       62|

._________________________________________________________________________.

9. Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:

10. Անհատական ռիսկը գնահատելիս հաշվի են առնվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության արդյունքները` առավելագույնը 40 միավոր և ստուգման արդյունքում ստուգաթերթով արձանագրված խախտումների համար սահմանված միավորների հանրագումարը` առավելագույնը 50 միավոր:

 

Rա = Rգ + Rս

 

Որտեղ` Rա -- անհատական ռիսկ

Rգ -- տնտեսավարող սուբյեկտների գործունեության վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկ,

Rս -- ստուգաթերթով արձանագրված խախտումների արդյունքում ձևավորված ռիսկ:

 

Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն

 

._________________________________________________________________________.

|NN |     Ռիսկ առաջացնող գործոններ     |  Ցածր    |  Միջին   |   Բարձր    |

|ը/կ|                                  |          |          |            |

|___|__________________________________|__________|__________|____________|

|1. |Գործունեության իրականացման վայրերի|1 վայր -  |2 կամ 3   |3 վայրից    |

|   |թիվը                              |3 միավոր  |վայր - 5  |ավելի -     |

|   |                                  |          |միավոր    |7 միավոր    |

|___|__________________________________|__________|__________|____________|

|2. |Արտադրանքի պահպանման և  տեղափոխման|ոչ էական -|էական -   |խիստ -      |

|   |պայմաններով պայմանավորված ռիսկ    |1 միավոր  |3 միավոր  |6 միավոր    |

|___|__________________________________|__________|__________|____________|

|3. |Բողոքների քանակը վերջին մեկ տարում|0 բողոք - |մինչև  3  |3 և  ավելի  |

|   |                                  |0 միավոր  |բողոք -   |բողոք -     |

|   |                                  |          |5 միավոր  |9 միավոր    |

|___|__________________________________|__________|__________|____________|

|4. |Խախտումների վերացմանն ուղղված     |խախտում   |խախտումը  |խախտումը չի |

|   |գործողությունները                 |չունի -   |վերացրել  |վերացրել    |

|   |                                  |0 միավոր  |է - 4     |7 միավոր    |

|   |                                  |          |միավոր    |            |

|___|__________________________________|__________|__________|____________|

|5. |Արտադրող երկիր*                   |ունի ISO  |ունի      |ենթարկվել է |

|   |                                  |համակարգ -|որակի     |փորձաքննու- |

|   |                                  |1 միավոր  |հսկման    |թյունների   |

|   |                                  |          |համակարգ -|5 միավոր    |

|   |                                  |          |3 միավոր  |            |

|___|__________________________________|__________|__________|____________|

|6. |Տարիքային կազմ                    |14-ից 65  |7-ից 14   |մինչև  7    |

|   |                                  |տարեկան - |տարեկան - |տարեկան կամ |

|   |                                  |4 միավոր  |5 միավոր  |65 տարեկանից|

|   |                                  |          |          |բարձր -     |

|   |                                  |          |          |6 միավոր    |

._________________________________________________________________________.

* Չի հաշվարկվում օրենսդրական չափագիտական ոլորտների ռիսկի հաշվառման ժամանակ

 

11. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում (ըստ ռիսկայնության աստիճանի նվազման)`

1) բարձր ռիսկայնության.

2) միջին ռիսկայնության.

3) ցածր ռիսկայնության:

12. Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

13. Ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև երեսուն տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի աճման:

 

IV. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ

 

14. Տեսչական մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ: Տվյալների բազայի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է տեսչական մարմնի կանոնադրական գործառույթների իրականացման արդյունքում առկա տեղեկատվությունից, ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց տվյալների փոփոխման արդյունքում տվյալների բազաներում առկա համապատասխան տեղեկատվությունից:

15. Տվյալների բազայի նպատակն է որոշել և դասակարգել տեսչական մարմնի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը` առկա տեղեկատվության և սահմանված չափորոշիչների հիման վրա:

16. Տվյալների բազան պարբերաբար թարմացվում, լրացվում է և ծառայում է տեսչական մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի նպատակներին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2019
N 1570-Ն
Որոշում