Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 20 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1594-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 580-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.8-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» N 580-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 14-ի

N 1594-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ

 

1. Երևան քաղաքում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակով պետական տուրքի հաշվարկման համար լրացուցիչ գործակիցների կիրառման նպատակով հիմք ընդունվող` Երևան քաղաքի գոտիները նկարագրվում են հետևյալ կերպ.

 

._____________________________________________________________________.

|Գոտին   |                          Տարածքը                           |

|________|____________________________________________________________|

|Առաջին  |Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով      |

|        |սկսած` Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև    |

|        |Սարյան փողոց, Սարյան և  Մոսկովյան փողոցներով մինչև  Մարշալ  |

|        |Բաղրամյան պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև  Մարշալ  |

|        |Բաղրամյանի առաջին փակուղի, այնուհետև  Իսահակյան փողոցով     |

|        |մինչև  Թամանյան փողոց, Թամանյան փողոցով մինչև  Անտառային    |

|        |փողոց, Անտառային փողոցով մինչև  Մատենադարան, այնուհետև      |

|        |Տերյան և  Աբովյան փողոցների վերջնամասով` ներառյալ Աբովյանի  |

|        |պուրակը, Աբովյան փողոցով մինչև  Կորյունի փողոց, Կորյունի    |

|        |և  Նալբանդյան փողոցներով մինչև  Խանջյան փողոցի հետ հատվելը, |

|        |Խանջյան, Ագաթանգեղոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով    |

|        |մինչև  Մաշտոցի պողոտա:                                      |

|________|____________________________________________________________|

|Երկրորդ |Երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու  |

|        |տարածքը սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն   |

|        |անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև   |

|        |Կորյունի փողոցի հետ հատվելը, այնուհետև  Չարենցի և  Նար-Դոսի |

|        |փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև  Քրիստափորի փողոց,  |

|        |Քրիստափորի փողոցով, հատելով Արշակունյաց պողոտան, Կոմիտասի   |

|        |զբոսայգու հյուսիսային սահմանագծով մինչև  Հրազդան գետը,      |

|        |Հրազդան գետով մինչև  Հաղթանակի կամուրջ, այնուհետև           |

|        |Հաղթանակի կամրջով, Մաշտոցի պողոտայի սկզբնամասով, Սուրբ      |

|        |Սարգիս եկեղեցու շրջակայքով` ներառյալ Ձորագյուղի տարածքը,    |

|        |այնուհետև  Պարոնյան փողոցով մինչև  Ձորափի փողոց, Ձորափի     |

|        |փողոցով մինչև  Ուրուգվայի հրապարակ, շրջանցելով Ուրուգվայի   |

|        |հրապարակը` կրկին Ձորափի փողոցով մինչև  Պարոնյան փողոցի հետ  |

|        |հատվելը, Պարոնյան և  Պռոշյան փողոցներով մինչև  Այգեձորի     |

|        |փողոցի հետ հատվելը, Այգեձորի փողոցով մինչև  Ջեյմս Բրայսի    |

|        |փողոցի հետ հատվելը, Ջեյմս Բրայսի փողոցով մինչև  Սոսեի       |

|        |փողոցի հետ հատվելը, Սոսեի փողոցով մինչև  Վաղարշյան փողոց,   |

|        |այնուհետև  Անտառային փողոցով մինչև  Թամանյան փողոցի հետ     |

|        |հատվելը:                                                    |

|________|____________________________________________________________|

|Այլ     |Երևան  քաղաքի վարչական տարածքում ներառված` առաջին և  երկրորդ|

|        |գոտիներում չընդգրկված տարածք                                |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2019
N 1594-Ն
Որոշում