Սեղմել Esc փակելու համար:
50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՈՎ ԲՆԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱ ...

 

 

040.0307.140600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2000 թվականի N 307

 

50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 50 տոկոսից ավելի փախստականներով բնակեցված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 3451870 դրամ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կենտրոնական, մարզային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 14-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 14-ի N 307 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

50 տոկոսից ավելի փախստականներով բնակեցված համայնքների

տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

 

________________________________________________________________

NN            Ծախսերը                                   Գումարը

ը/կ                                                      (դրամ)

_________________________________________________________________

1.    Աշխատանքի վարձատրության ֆոնդ                       20000

          այդ թվում`

կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր

աշխատողների աշխատավարձ

      (2 մարդx10000x1 ամիս)                              20000

2.    Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        5600

3.    Տրանսպորտի ծառայության վճարներ                     50000

4.    Կապի ծառայության վճարներ                           50000

5.    Գործուղման ծախսեր                                  50000

6.    Գրասենյակային ծախսեր                               50000

7.    Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների

ուսուցման ծախսեր

      (54 հանձնաժողովx1000 դրամ)                         54000

8.    Համակարգչային և  կազմտեխնիկայի սպասարկման ծախսեր   50000

__________________________________________________________

               Ընդամենը                                  329600

               

                                                       Հավելված N 2

                                               ՀՀ կառավարության 2000 թ.

                                               հունիսի 14-ի N 307 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

Արարատի, ԳԵղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի

մարզային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված 50

տոկոսից ավելի փախստականներով բնակեցված համայնքների

տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

________________________________________________________________

NN            Ծախսերը                                   Գումարը

ը/կ                                                      (դրամ)

________________________________________________________________

1.    Աշխատանքի վարձատրության ֆոնդ                       20000

          այդ թվում`

մարզային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր

աշխատողների աշխատավարձ

      (2 մարդx10000x1 ամիս)                              20000

2.    Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        5600

3.    Տրանսպորտի ծառայության վճարներ                     20000

4.    Կապի ծառայության վճարներ                           20000

5.    Գրասենյակային ծախսեր                               10000

__________________________________________________________

               Ընդամենը                                  75600

 

5 մարզային ընտրական հանձնաժողովների ծախսեր

      (5x75600 դրամ)                                     378000

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 14-ի N 307 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

50 տոկոսից ավելի փախստականներով բնակեցված համայնքների

տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

 

________________________________________________________________

NN            Ծախսերը                                   Գումարը

ը/կ                                                      (դրամ)

________________________________________________________________

1.    Աշխատանքի վարձատրության ֆոնդ                        30000

          այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

      նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ          30000

2.    Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ         8400

3.    Տրանսպորտային ծառայության վճարներ                   5000

4.    Կապի ծառայության վճարներ                            1000

5.    Գրասենյակային ծախսեր                                1000

__________________________________________________________

               Ընդամենը                                  45400

 

54 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

      (54x45400 դրամ)                                    2451600

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

      (27873 ընտրող+27873x0,05)x2x5 դրամ                 292670

__________________________________________________________

               Ընդամենը                                  2744270

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2000
N 307
Որոշում