ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2019 թվականի N 1706-Ա
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2019 թվականի նոյեմբերի 20-23-ը ներառյալ գործուղել Վրաստան (քաղաք` Թբիլիսի) «Եվրոպական բարեկամության ռազմավարական հաղորդակցության» համաժողովին մասնակցելու նպատակով:
1. Արմեն Խաչատրյանի` Վրաստան (քաղաք` Թբիլիսի) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Վրաստան (քաղաք` Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսի և գիշերակացի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 18
Երևան