ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2019 թվականի N 1707-Ա
ՎԱՀԵ ՍԱՐԱՏԻԿՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության տեղեկատվական քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի պետի պաշտոնակատար Վահե Սարատիկյանին 2019 թվականի նոյեմբերի 19-21-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք` Մոսկվա) «Համակարգչային հարձակումներին հակազդման և տեղեկատվական անվտանգության մշտադիտարկման կենտրոնների ստեղծման փորձը» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վահե Սարատիկյանի` Ռուսաստանի Դաշնություն (քաղաք` Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության տեղեկատվական քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի պետի պաշտոնակատար Վահե Սարատիկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք` Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 18
Երևան