ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2019 թվականի N 1709-Ա
ԱՆՈՒՇ ՌՇՏՈՒՆՈՒՆ ԵՎ ՄՆԱՑԱԿԱՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Ռշտունուն և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մնացական Շահգալդյանին 2019 թվականի դեկտեմբերի 2-4-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` «Կոռուպցիայի հակազդմանն ուղղված Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի լրամշակման և փոխհամաձայնեցման նպատակով ԱՊՀ գործադիր կոմիտեում կայանալիք փորձագիտական խմբի լրացուցիչ նիստին մասնակցելու նպատակով:
2. Անուշ Ռշտունու և Մնացական Շահգալդյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Անուշ Ռշտունու և Մնացական Շահգալդյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 18
Երևան