Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2019 թվականի N 1713-Ա

 

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2019 թվականի դեկտեմբերի 5-7-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի 38-րդ նիստին և Վերականգնվող էներգակիրների աջակցության ծրագրի դիտորդ խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 19

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.11.2019
N 1713-Ա
Որոշում