ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2019 թվականի N 1717-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2019 թվականի նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետություն (նոյեմբերի 20-ին` Վենետիկ, նոյեմբերի 20-21-ը` Միլան, նոյեմբերի 21-22-ը` Հռոմ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել 2019 թվականի նոյեմբերի 20-21-ը` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա, իսկ նոյեմբերի 22-ին` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
(2-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 1723-Ա որոշում)
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Իտալիայի Հանրապետություն (Միլան, Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Գարիկ Ասատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Ղամբարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Տիգրան Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Հովհաննես Վարդանյանինը, Արթուր Գասպարյանինը, Արտակ Հակոբյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Ղազար Ղազարյանինը, Լևոն Ալեքսանյանինը և Պավել Բադասյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2019 թվականի նոյեմբերի 20-ին` Երևան-Վենետիկ և Վենետիկ-Միլան, նոյեմբերի 21-ին` Միլան-Հռոմ, իսկ նոյեմբերի 22-ին` Հռոմ-Երևան երթուղով:
7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. նոյեմբերի 19-ի
N 1717-Ա որոշման
ԿԱԶՄ
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Բաղդասարյան - Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վ. Կարապետյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ծ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
(13.11.2019 թ.-23.11.2019 թ.)
Դ. Ղամբարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի
պետ (13.11.2019թ.-22.11.2019 թ.)
Վ. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Գ. Ասատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ
(14.11.2019թ.-22.11.2019թ.)
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Անվտանգություն
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Հակոբյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(13.11.2019 թ.-22.11.2019 թ.)
Գ. Գրիգորյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(13.11.2019 թ.-22.11.2019 թ.)
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Լ. Ալեքսանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Պ. Բադասյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Մ. Խաչատրյան - Հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան - Հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ս. Պողոսյան - «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից
(համաձայնությամբ)
Շ. Խլղաթյան - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)