ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1733-Ա
ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին 2019 թվականի դեկտեմբերի 5-ից 9-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի կողմից կազմակերպվող` էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին և աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նաիրա Մարգարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նաիրա Մարգարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. նոյեմբերի 21
Երևան