040.0314.140600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2000 թվականի N 314
i
ԱՐԱ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ասպիրանտ, Ճապոնիայի «RIKEN» ուղեղի ինստիտուտի գիտաշխատող Արա Խուրշուդյանը Հայաստանում միակ մասնագետն է մագնիսաէնցեֆալոգրաֆիայի տվյալների համակարգչային վերլուծման բնագավառում և, որ թեկնածուական թեզի պաշտպանումից հետո նրա աշխատանքը Տոկիոյի մարդու ուղեղի դինամիկայի լաբորատորիայում խիստ անհրաժեշտ է, ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջնորդությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արա Պայքարի Խուրշուդյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2003 թվականի գարնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 14-ից: