ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1737-Ա
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին 2019 թվականի նոյեմբերի 24-26-ը գործուղել Ուկրաինա (Կիև)` մասնակցելու Ուկրաինայի քրեական արդարադատություն իրականացնող մարմիններ և քրեական արդարադատության բարեփոխումներ իրականացնող կազմակերպություններ իրականացվելիք այցին, որը նպատակ ունի ամրապնդել փոխադարձ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:
2. Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի` Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սրբուհի Գալյանի` Ուկրաինա գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. նոյեմբերի 21
Երևան