Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2019 թվականի N 1744-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 27-28-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Արմեն Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Հայկ Պետրոսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արեգ Քոչինյանինը, Արմեն Աբրահամյանինը, Նազելի Զաքարյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հարություն Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Կարեն Վանյանինը, Անդրուշ Կարապետյանինը, Գևորգ Գալստյանինը և Գոռ Թումասյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի նոյեմբերի 27-ին` Երևան-Բիշքեկ, իսկ նոյեմբերի 28-ին` Բիշքեկ-Երևան երթուղով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. նոյեմբերի 26-ի

N 1744-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

                         (26.11.2019 թ.-28.11.2019 թ.)

                         

    Վ. Բիյագով         - ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և  լիազոր ներկայացուցիչ

 

    Գ. Ղալաչյան        - Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  

                         լիազոր դեսպան

                         

    Հ. Թաշչյան         - ՀՀ վարչապետի օգնական

 

    Վ. Կարապետյան      - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Հ. Պետրոսյան       - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

                         (26.11.2019 թ.-28.11.2019 թ.)

                         

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                         (23.11.2019 թ.-28.11.2019 թ.)

                         

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         պաշտոնակատար

                         

    Ա. Քոչինյան        - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի

                         քարտուղար (26.11.2019 թ.-28.11.2019 թ.)

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական

                         անվտանգության վարչության ռազմաքաղաքական

                         համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար

                         (26.11.2019 թ.-28.11.2019 թ.)

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի

                         բաժնի կցորդ (20.11.2019 թ.-28.11.2019 թ.)

 

    Ն. Զաքարյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ (20.11.2019 թ.-28.11.2019 թ.)

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

Անվտանգություն

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Գալստյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Կ. Վանյան          - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (20.11.2019 թ.-28.11.2019 թ.)

 

    Գ. Թումասյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (20.11.2019 թ.-28.11.2019 թ.)

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Մ. Իսախանյան       - Հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

                         

    Է. Դավթյան         - Հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

                         

    Ա. Կարապետյան      - «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

                         

    Ա. Սաֆարյան        - «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության

                         թղթակից (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.11.2019
N 1744-Ա
Որոշում