ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2019 թվականի N 1745-Ա
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանին 2019 թվականի նոյեմբերի 27-30-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)` Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 3-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Նարինե Խաչատուրյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Նարինե Խաչատուրյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կհոգա հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նարինե Խաչատուրյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 26
Երևան