ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2019 թվականի N 1746-Ա
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության դատախազության առաջին բաժնի պետ Լևոն Բաղդասարյանի` քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված հրազենը և ռազմամթերքը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնից ստանալու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 26
Երևան