ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2019 թվականի N 1749-Ա
ՆԱՐԵԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանին 2019 թվականի դեկտեմբերի 9-12-ը ներառյալ գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)` Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) կողմից Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների համար կազմակերպվող էխինոկոկոզի վերաբերյալ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Նարեկ Հայրապետյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` ապահովել Նարեկ Հայրապետյանի գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 26
Երևան