ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2019 թվականի N 1747-Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2019 թվականի դեկտեմբերի 8-12-ը ներառյալ գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` Սննդամթերքի անվտանգության միջազգային ցանցի լիազոր մարմինների երկրորդ գլոբալ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Գեորգի Ավետիսյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 26
Երևան