Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2019 թվականի N 1751-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի 3-րդ կետը`

1. Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին` պատահարի քննության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն քննության արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. նոյեմբերի 26-ի

N 1751-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Գ. Շախբազյան       - Քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային

                         անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ռ. Մարգարյան       - Քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային

                         անվտանգության տեսչական մարմնի էներգետիկայի և

                         էներգասպառման վերահսկողության վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Վ. Հակոբյան        - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ՏՏ և  ԳՎ բաժնի պետի

                         տեղակալ (համաձայնությամբ)

 

    Բ. Բարսեղյան       - «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ տնօրենի

                         տեղակալ-գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)

 

    Ա. Աղասյան         - Քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային

                         անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային

                         բաժնի էներգետիկայի և էներգասպառման

                         վերահսկողության բաժանմունքի առաջատար մասնագետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.11.2019
N 1751-Ա
Որոշում