Սեղմել Esc փակելու համար:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2019 թվականի N 1760-Ա

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Լիտվայի Հանրապետության մի շարք պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները քննարկելու նպատակով` վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Լիտվայի Հանրապետություն (քաղաք` Վիլնյուս):

2. Վլադիմիր Կարապետյանի` Լիտվայի Հանրապետություն (քաղաք` Վիլնյուս) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.11.2019
N 1760-Ա
Որոշում