ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2019 թվականի N 1762-Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ուկրաինա` (նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ը և դեկտեմբերի 2-4-ը ներառյալ` քաղաք Կիև, իսկ դեկտեմբերի 1-2-ը` քաղաք Օդեսա) «Իմեջին Արմենիա» նախաձեռնության կողմից կազմակերպվելիք ֆորումին մասնակցելու, գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպելու, կատարված աշխատանքներին ու համայնքի խնդիրներին ծանոթանալու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի` Ուկրաինա գործուղման ավիատոմսի (Կիև-Օդեսա-Կիև), գիշերակացի (4 գիշեր Կիևում և 1 գիշեր Օդեսայում) և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված սփյուռքի բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ ծրագրի արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին` Ուկրաինա գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
4. Ընդունել ի գիտություն, որ Երևան-Կիև-Երևան ավիատոմսի ձեռքբերման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 25
Երևան