Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1667-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ, ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՔԱՆԱԿՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների, արդյունագործական որսի քանակների, ձևերի որոշման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 28

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 21-ի

N 1667-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման և վերարտադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերարտադրման ենթակա տեսակները, քանակները, բացթողման ենթակա մանրաձկան (մանր խեցգետնի) գծային և քաշային չափանիշները, բացթողման վայրերի ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) համաձայնությամբ:

3. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման և վերարտադրման նպատակով`

1) լիազորված մարմնի կողմից իրականացվում է ձկնատեսակների և խեցգետնի պաշարի հաշվառման (կենսաբանական չափանիշների որոշման և արդյունագործական պաշարների գնահատման) գործընթացի կազմակերպումը.

2) «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջներով մշակված տարեկան ծրագրում (այսուհետ` տարեկան ծրագիր) սահմանվում են Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի տարեկան առավելագույն չափաքանակները, լճի ափից որսի իրականացման նվազագույն հեռավորությունը, արդյունագործական որսի որակի բնութագրերը (որսի ժամկետները, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետը, ձկան և խեցգետնի որսի իրականացման համար թույլատրելի չափսերը և քաշը միավորի համար (սմ/գրամ), որսամիջոցների նկարագիրը).

3) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` տարածքը տնօրինող) կողմից իրականացվում է Սևանա լճի ջրհավաք ավազանից Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի համար ոչ աբորիգեն, ինչպես նաև ինվազիվ տեսակների դեպի լիճ ներթափանցման նկատմամբ հսկողություն:

(3-րդ կետը փոփ. 18.06.2020 թիվ 1123-Ն, 27.08.2020 թիվ 1420-Ն, 31.03.2022 թիվ 426-Ն որոշումներ)

4. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերարտադրության և վերականգնման իրականացման եղանակներն են`

1) աճեցման ամբողջական ցիկլով` մայրական կազմ - ձկնկիթ - թրթուր - մանրաձուկ - մայրական կազմ.

2) աճեցման ոչ ամբողջական ցիկլով` ներառելով ամբողջական ցիկլի մի մասը, օրինակ` մայրական կազմ - ձկնկիթ - թրթուր - մանրաձուկ.

3) մանրաձկան բացթողմամբ Սևանա լիճ և (կամ) նրա ջրհավաք ավազանի գետեր:

5. Արգելվում է`

1) մինչև 400 գրամ քաշով սիգի արդյունագործական որսը և իրացումը.

2) Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր այլ կենդանատեսակների նկատմամբ:

(5-րդ կետը լրաց. 27.08.2020 թիվ 1420-Ն որոշում)

6. Սիգի արդյունագործական որսը կարելի է իրականացնել միայն դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

(6-րդ կետը լրաց. 27.08.2020 թիվ 1420-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 21-ի

N 1667-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՔԱՆԱԿՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների, արդյունագործական որսի քանակների և ձևերի որոշման հետ կապված հարաբերությունները:

2. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների, արդյունագործական որսի քանակների որոշման համար հիմք են հանդիսանում բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալները:

3. Բնական կենդանական պաշարների հաշվառումն իրականացվում է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից:

4. Արդյունագործական որսի քանակների որոշման նպատակով Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների ուսումնասիրության շրջանակներում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից իրականացվում է`

1) Սևանա լճում ձկների կենսաբանական չափանիշների որոշում և պաշարների գնահատում, նախորդ տարիների հետ համեմատականներ և վերլուծություններ` Սևանա լճում ձկան պաշարների հաշվառում, այդ թվում`

ա. սիգի` ընդհանուր զանգվածի և արդյունագործական պաշարի գնահատում, արդյունագործական որսաչափի վերաբերյալ առաջարկության ներկայացում, գիրացող վտառի ուսումնասիրություն (գծային և քաշային աճ, չափատարիքային կազմ, սննդառություն), ձվադրող վտառի ուսումնասիրություն (բեղունության, չափատարիքային կազմ),

բ. կարասի` արդյունագործական պաշարի գնահատում, ձվադրավայրերի և ձվադրման ժամկետների ուսումնասիրություն, գծային, քաշային աճի, բեղունության, բնական վերարտադրության ուսումնասիրություն,

գ. իշխանի` ընդհանուր զանգվածի որոշում, գիրացող վտառի և (կամ) առանձնյակների ուսումնասիրություն (գծային և քաշային աճ, չափատարիքային կազմ, սննդառություն), ձվադրող վտառի և (կամ) առանձնյակների ուսումնասիրություն (բեղունության, չափատարիքային կազմ, քանակ),

դ. Սևանի կողակի, Սևանի բեղաձկան և այլ ձկնատեսակների ուսումնասիրություն, ընդհանուր զանգվածի որոշում և վիճակի գնահատում.

2) Սևանա լճում խեցգետնի կենսաբանական չափանիշների որոշում, պաշարների գնահատում, նախորդ տարիների հետ համեմատականներ և վերլուծություններ, այդ թվում` խեցգետնի ընդհանուր զանգվածի և արդյունագործական պաշարի գնահատում, արդյունագործական որսաչափի վերաբերյալ առաջարկության ներկայացում, սեզոնային բաշխվածության որոշում` ըստ խորության և տարածքի, սննդառության, գծային և քաշային աճի, սեռական և չափատարիքային կազմի և բեղունության ուսումնասիրություն.

3) Սևանա լճի ջրհավաք ավազանի գետերում էնդեմիկ ձկնատեսակների ուսումնասիրություն, կենսաբանական տվյալների, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում և հիմնավորում` Սևանա լճի ջրհավաք ավազանի գետերում էնդեմիկ ձկնատեսակների ուսումնասիրություն, այդ թվում`

ա. Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիճի, Վարդենիս, Մասրիկ և Կարճաղբյուր (Մաքենիս) գետերում Սևանի էնդեմիկ ձկների (իշխան, կողակ, բեղաձուկ) քանակի, սեռական ու չափատարիքային կազմի, սննդառության, բեղունության, ձվադրավայրերի, վերարտադրության վիճակի ուսումնասիրություն և գնահատում,

բ. Սևանա լճում օտարածին ձկնատեսակների էկոհամակարգի վրա ազդեցության գնահատում:

(4-րդ կետը փոփ. 27.08.2020 թիվ 1420-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 21-ի

N 1667-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Ձկան և խեցգետնի որսի իրականացման հայտը լրացվում է` համաձայն N 1 ձևի, իսկ ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերը կնքվում են` համաձայն N 2 ձևի:

3. Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնելու պայմանագրեր (այսուհետ` պայմանագիր) կնքելու համար հիմք են հանդիսանում տարեկան ծրագրով սահմանված դրանց օգտագործման տարեկան առավելագույն չափաքանակները:

3.1. Լիազոր մարմնի կողմից`

1) հաստատվում են Սևանա լճում արդյունագործական որսի նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերը և որսի իրականացման ժամային գրաֆիկը.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տեղամասերի հաստատումից հետո մեկօրյա ժամկետում դրա վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայք էջում (hptt://www. շմն. հայ) և 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի իրականացման նպատակով կնքված պայմանագրերով կողմ հանդիսացող կենդանատեսակ օգտագործողներին լիազոր մարմնի կողմից հաստատված մուտքի ելքի տեղամասերի վերաբերյալ:

(3.1-ին կետը լրաց. 27.08.2020 թիվ 1420-Ն, 18.03.2021 թիվ 349-Ն որոշումներ)

4. Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման նպատակով տարածքը տնօրինողի կողմից իրականացվում է`

1) Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերի ստեղծում` համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված տեղամասերի ցանկի, որտեղից լողամիջոցների մուտքը և ելքը կազմակերպվում է` համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված որսի իրականացման ժամային գրաֆիկի.

2) որսի ժամկետների և չափաքանակների նկատմամբ հսկողություն.

3) որսի քանակական և որակական հատկանիշների գրանցում և հաշվառում` համաձայն N 3 ձևի.

4) ձկնորսական ուռկանների (ցանցերի) կապարակնքում, վնասված ոչ պիտանի ձկնորսական ուռկանների (ցանցերի) չօգտագործման դեպքում համապատասխան արձանագրության կազմում.

5) մուտքի և ելքի տեղամասերում լիազոր մարմնի հետ սույն կարգի համաձայն պայմանագիր կնքած հայտատուի և ձկնորսի միջև ձկնորսության իրականացման նպատակով կնքված պայմանագրի առկայության ստուգում` նախքան ձկնորսի լիճ մուտք գործելը:

(4-րդ կետը փոփ. 18.06.2020 թիվ 1123-Ն, 27.08.2020 թիվ 1420-Ն, 18.03.2021 թիվ 349-Ն, 31.03.2022 թիվ 426-Ն, 16.09.2022 թիվ 1435-Ն որոշումներ)

5. Յուրաքանչյուր տարի լիազոր մարմինը Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերի կնքման գործընթացն սկսելու մասին զանգվածային լրատվության միջոցներով ծանուցում է հասարակությանը և տեղադրում իր պաշտոնական կայքէջում (http://շմն.հայ):

5.1. Արգելվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսն իրականացնել տարեկան ծրագրով սահմանված և պայմանագրի գործողության ժամկետներից դուրս ժամկետներում:

(5.1-ին կետը լրաց. 31.03.2022 թիվ 426-Ն որոշում)

5.2. Արգելվում է տարեկան ծրագրով չսահմանված կենդանատեսակների որսը:

(5.2-րդ կետը լրաց. 31.03.2022 թիվ 426-Ն որոշում)

5.3. Սույն կարգի 3.1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից, ինչպես նաև ժամային գրաֆիկից դուրս ժամանակահատվածում:

(5.3-րդ կետը լրաց. 31.03.2022 թիվ 426-Ն որոշում)

 

II. ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

6. Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնել ցանկացողները (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին են ներկայացնում պայմանագիր կնքելու մասին հայտ` նշելով`

1) հայտատուի տվյալները (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը).

2) ձկան և խեցգետնի տեսակը.

3) չափաքանակը.

4) օգտագործման ենթակա տարածքը (տեղադիրքը).

5) օգտագործման ժամանակահատվածը.

6) որսամիջոցները.

7) ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը և նկարագիրը.

8) ձկնորսների քանակը և անձնագրային տվյալները:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

7.1. Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարի սույն կարգի 5-րդ կետով սահմանված կայքէջում համապատասխան հայտարարությունը տեղադրելու օրվանից 10 օրվա ընթացքում:

(7.1-ին կետը լրաց. 18.06.2020 թիվ 1123-Ն, 02.09.2021 թիվ 1427-Ն որոշումներ)

7.2. Հայտերի ընդունումից հետո լիազոր մարմինը ձկան և խեցգետնի օգտագործման առավելագույն չափաքանակը բաշխում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հայտերով ներկայացրած ձկնորսների ընդհանուր քանակի վրա: Չափաքանակի բաշխման հաշվարկի ժամանակ միևնույն ձկնորսի տվյալը հաշվարկվում է մեկ հայտատուի կողմից ներկայացված լինելու պարագայում: Տարբեր հայտատուների կողմից ձկնորսների տվյալների համընկնման դեպքում այդ տվյալները չեն հաշվարկվում:

(7.2-րդ կետը լրաց. 18.06.2020 թիվ 1123-Ն, 16.09.2022 թիվ 1435-Ն որոշումներ)

8. Լիազոր մարմինը հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, փաստաթղթերը թերի լինելու դեպքում տեղեկացնում է հայտատուին` երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազոր մարմնի մատնանշած թերությունները: Լիազոր մարմնի կողմից հայտի քննարկման ընթացքը կասեցվում է մինչև հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունների վերացումը:

(8-րդ կետը փոփ. 18.06.2020 թիվ 1123-Ն որոշում)

9. Լիազոր մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:

10. Հայտի մերժման հիմքերն են`

1) հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տվյալների առկայությունը.

2) հայտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված որսա-

միջոցներ (որսագործիքներ), կամ որսի համար արգելված ձկան և խեցգետնի տեսակներ, կամ ձկան և խեցգետնի տեսակներ, որոնց համար տարեկան թույլատրելի չափաքանակներ սահմանված չեն, կամ դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներից ավելի չափաքանակներ, կամ որսի համար արգելված ժամանակահատված նշված լինելը.

3) հայտում ներկայացված ձկան և խեցգետնի տեսակի վիճակի որակական և քանակական տվյալների վերաբերյալ ոչ բարենպաստ ցուցանիշները (համաճարակային հիվանդություններ, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ, մարդու առողջությանն սպառնացող վտանգներ).

4) հայտում ներկայացված ձկան և խեցգետնի տեսակը Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված լինելը.

5) հայտում ներկայացված ձկան և խեցգետնի համար տարեկան սահմանված չափաքանակների սպառված լինելը:

11. Լիազոր մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

12. Պայմանագրի մեջ նշվում են հայտատուի տվյալները, օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը, օգտագործման ժամանակահատվածը, ձկան և խեցգետնի տեսակը, որսամիջոցները և դրանց նկարագիրը, ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները և դրանց նկարագիրը, օգտագործման չափաքանակը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, նախատեսվող բնօգտագործման վճարի չափը, պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը, պայմանագրի փոփոխման և երկարաձգման պայմանները, այլ դրույթներ:

13. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ, պայմանագրի պատճենը լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տարածքը տնօրինողին:

14. Լիազոր մարմինն իր պաշտոնական կայքէջում (http://շմն.հայ) պարբերաբար տեղադրում է տվյալ տարվա համար կնքված պայմանագրերի և սահմանված արդյունագործական պաշարի սպառված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվություն:

(3-րդ հավելվածը փոփ. 16.09.2022 թիվ 1435-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Հայտատուի տվյալներ

 

________________________________________________________________________

________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ

անունը, ազգանունը, բնակության վայրը)

 

Օգտագործման ենթակա տարածքը(1) (տեղադիրքը)

Մեծ Սևան []

Փոքր Սևան []

 

Որսամիջոցները(2) և դրանց նկարագիրը, ձկնորսների քանակը

 

Խեցգետնի որսի դեպքում

________________________________________________________________________

________________________________________________________________________

_____________________

 

Ձկան որսի դեպքում __________________________________________________

________________________________________________________________________

_____________________

 

Օգտագործման ժամանակահատվածը(3)

 

Խեցգետնի որսի դեպքում

________________________________________________________________________

 

Ձկան որսի դեպքում

________________________________________________________________________

 

Ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները և դրանց նկարագիրը

________________________________________________________________________

_____________________

 

________________________________________________________________________

_____________________

 

.___________________________________________________.

|Ձկան տեսակը (4) | Խեցգետնի տեսակը (4)|Չափաքանակը   |

|                |                    |(հատ, կգ)    |

|________________|____________________|_____________|

|________________|____________________|_____________|

|________________|____________________|_____________|

|________________|____________________|_____________|

.___________________________________________________.

__________________________

1, 2, 3, 4 օգտագործման ենթակա տարածքը, որսամիջոցները և դրանց նկարագիրը, ձկան կամ խեցգետնի տեսակը, որսի իրականացման ժամանակահատվածը սահմանվում են տարեկան ծրագրով:

 

Հայտին կից ներկայացվում են հայտում նշված տեղեկատվությունը հավաստող փաստաթղթերը:

 

Հայտատու`

սույնով հավաստում եմ, որ ես և իմ կազմակերպության աշխատակիցները ծանոթ ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1945-Ն որոշման պահանջներին:

 

_____________________________________

_____________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հայտը ներկայացնելու ամսաթիվը

 

______________ 20 թ.

 

(1-ին ձևը փոփ. 16.09.2022 թիվ 1435-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

    ք. Երևան                                   ____ ___________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` հանդես գալով Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ի դեմս`

 

_______________________________________________________ մի կողմից, և

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

հայտատուն______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման կամ վկայականի

համարը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը և բնակության վայրը)

 

ի դեմս______________________________________________________________

(անունը, ազգանունը)

 

մյուս կողմից (այսուհետ` կենդանատեսակ օգտագործող), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պայմանագրով լիազոր մարմինը կենդանատեսակ օգտագործողին իրավունք է վերապահում

 

___________________________________________________________ նպատակով,

 

___________________________________________________________ տարածքում,

(օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը)

 

_______________________________________________________________________

 

___________________________________________________________որսագործիքով,

(տեսակը, նկարագիրը, քանակը)

_______________________________________________________________________

________________________________________________ձկնորսով (ձկնորսներով),

(անձնագրի տվյալները)

 

________________________________________________________լողամիջոցներով,

 

կատարել___________________________________________________________ որս

(ձկան և խեցգետնի տեսակը (այսուհետ` կենդանատեսակ) և քանակը)

 

____________ թ.-ից մինչև _________ թ. ընկած ժամանակահատվածում:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1. Լիազոր մարմինը իրավունք ունի`

2.1.1. պահանջելու որսալ պայմանագրով սահմանված քանակից ոչ ավելի և ընտրված տեսակին համապատասխան կենդանատեսակ.

2.1.2. պահանջելու որսն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի և պայմանագրի պայմանների պահպանմամբ.

2.1.3. կատարելու ուսումնասիրություն և իրականացնելու հսկողություն կենդանատեսակ օգտագործողի կողմից պայմանագրով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ.

2.1.4. ստուգելու կենդանատեսակ օգտագործողի ներկայացրած հաշվետվությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին.

2.1.5. պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կենդանատեսակ օգտագործողից պահանջելու իրականացված որսի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը.

2.1.6. պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը` պայմանագրի 5.1-ին կետում նշված դեպքերում:

2.2. Լիազոր մարմինը պարտավոր է`

2.2.1. կենդանատեսակ օգտագործողին նախազգուշացնել օգտագործման հանձնվող կենդանական պաշարի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (սերվիտուտ և այլն) մասին.

2.2.2. կենդանատեսակ օգտագործողին տրամադրել կենդանատեսակի պահպանության վերաբերյալ տեղեկատվություն և խորհրդատվություն.

2.2.3. որսի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N ____ Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված տարածքը տնօրինողի միջոցով վարել գրանցման մատյան, որտեղ կատարվում են գրանցումներ որսատարածքի, որսի նպատակով տարածք մուտքի և ելքի ժամերի, այդ ընթացքում որսված կենդանու քանակի, տեսակի, չափերի, որսագործիքների և այլ անհրաժեշտ նշումների վերաբերյալ:

2.3. Կենդանատեսակ օգտագործողն իրավունք ունի`

2.3.1. իր հայեցողությամբ տնօրինելու պայմանագրում նշված կենդանական պաշարը` պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան.

2.3.2. Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրացնելու կենդանատեսակի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինելու եկամուտները.

2.3.3. լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնելու կենդանական պաշարների բարելավման միջոցառումներ.

2.3.4. պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը:

2.4 Կենդանատեսակ օգտագործողը պարտավոր է`

2.4.1. գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.

2.4.2. կենդանատեսակն օգտագործել բացառապես պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան.

2.4.3. պահպանել պայմանագրում նշված տարածքի վայրի կենդանիների տեսակային բազմազանությունը և չխախտել բնական միջավայրի ամբողջականությունը.

2.4.4. ապահովել կենդանական պաշարների շարունակական օգտագործումն ու վերարտադրությունը.

2.4.5. չօգտագործել օրենսդրությամբ արգելված լողամիջոցներ և որսագործիքներ.

2.4.6. տալ համապատասխան տեղեկատվություն տարածքը տնօրինողի կողմից վարվող գրանցման մատյանում համապատասխան գրանցումներ կատարելու համար.

2.4.7. կենդանական պաշարից օգտվելու հետևանքով խախտված էկոհամակարգը վերականգնել սահմանված ժամկետում.

2.4.8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով հատուցել բնությանը պատճառած վնասները.

2.4.9. զերծ պահել մթնոլորտային օդը, հողը, անտառները, ջրերը և շրջակա միջավայրի մյուս օբյեկտները, ինչպես նաև շինությունները և այլ կառույցները, բնության, պատմության և մշակութային հուշարձանները կենդանական պաշարի օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

2.4.10. յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո յոթօրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնել հաշվետվություն` պայմանագրով նախատեսված կենդանատեսակի որսված քանակության և դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով պետական բյուջե վճարած բնօգտագործման վճարի վերաբերյալ.

2.4.11. իր կողմից պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ոչ ուշ, քան տասն օր առաջ լիազոր մարմնին պատշաճ կերպով գրավոր ծանուցել դրա մասին:

2.4.12. գործել տարեկան ծրագրով սահմանված արդյունագործական որսի բնութագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:

(2.4.12-րդ կետը լրաց. 27.08.2020 թիվ 1420-Ն որոշում)

 

3. Պայմանագրով նախատեսող վճարները

 

3.1. Կենդանատեսակ օգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով պետական բյուջե նախատեսվում է վճարել _________ բնօգտագործման վճար:

 

4. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

4.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

5. Պայմանագրի վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը

 

5.1. Լիազոր մարմնի կողմից պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե`

5.1.1. կենդանատեսակ օգտագործողը կենդանատեսակն օգտագործել է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի և պայմանագրի պայմանների խախտումներով.

5.1.2. կենդանատեսակ օգտագործողը լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է պայմանագրային պարտավորությունների կատարումից.

5.1.3. կենդանատեսակի օգտագործման համար տրված տվյալ տարածքը վերցվում է պետական կամ հասարակական կարիքների համար.

5.1.4. ստեղծվել է ակնհայտ սպառնալիք կենդանական պաշարի բնական վերարտադրության կամ բնակչության անվտանգության համար.

5.1.5. ձեռք են բերվել ձկան և խեցգետնի տեսակի վիճակի որակական և քանակական տվյալների վերաբերյալ գիտականորեն հիմնավորված ոչ բարենպաստ ցուցանիշներ (համաճարակային հիվանդություններ, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ, մարդու առողջությանն սպառնացող վտանգներ):

5.2. Նշված հիմքերով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազոր մարմինը որևէ գույքային պատասխանատվություն չի կրում:

 

6. Պայմանագրի փոփոխումը

 

6.1. Պայմանագրի դրույթների փոփոխումը կատարվում է կողմերի համաձայնությամբ: Կատարվելիք փոփոխությունները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում: Դրանք ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով:

 

7. Այլ դրույթներ

 

7.1. Պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ օրինակ:

7.2. Լիազոր մարմնի կողմից կարող են սահմանվել կենդանատեսակի օգտագործման հատուկ պայմաններ, որոնք հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մասը:

7.3. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

7.4. Պայմանագրին կարող են կցվել հավելվածներ _______ էջից, ___ օրինակ:

 

8. Պայմանագրի ժամկետը

 

8.1. Պայմանագրի ժամկետը սահմանվում է ____________ թ.-ից մինչև

_____________ թ.:

 

9. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և

ստորագրությունները

 

    Կենդանատեսակ օգտագործող                 Լիազոր մարմին

    ______________________________     ____________________________

    ______________________________     ____________________________

    (բանկային վավերապայմանները)        (բանկային վավերապայմանները)

    _____________________________      _________________________

        (ստորագրություն)                    (ստորագրություն)

 

Կ.Տ

 

ձև N 3

 

ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՐՍԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Որսի |Որսա-  |Որսի|Որսի|Որսի   |Որսա-|Մուտ-|Ելքի|Այլ   |Տվյալ-|Տվյալ-|

|ժամա-|տարածքը|քա- |տե- |համար  |գոր- |քի   |ժամը|նշում-|ներ   |ներ   |

|նակա-|       |նակը|սակը|թույ-  |ծիք- |ժամը |    |ներ   |ընդու-|հանձ- |

|հատ- |       |հատ |    |լատրելի|ները |     |    |      |նողի  |նողի  |

|վածը |       |(կգ)|    |չափսերը|     |     |    |      |ստորա-|ստորա-|

|(ամսա|       |    |    |և  քաշը|     |     |    |      |գրու- |գրու- |

|թիվը)|       |    |    |միա-   |     |     |    |      |թյունը|թյունը|

|     |       |    |    |վորի   |     |     |    |      |      |      |

|     |       |    |    |համար  |     |     |    |      |      |      |

|_____|_______|____|____|_______|_____|_____|____|______|______|______|

|_____|_______|____|____|_______|_____|_____|____|______|______|______|

|_____|_______|____|____|_______|_____|_____|____|______|______|______|

|_____|_______|____|____|_______|_____|_____|____|______|______|______|

|_____|_______|____|____|_______|_____|_____|____|______|______|______|

|_____|_______|____|____|_______|_____|_____|____|______|______|______|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2019
N 1667-Ն
Որոշում