030.0604.090600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վրեժ Հովհաննեսի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
9 հունիսի 2000 թ.
ՆՀ-604