Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1687-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1679-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 1679-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 28-ի

N 1687-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Սույն մեթոդաբանությամբ և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ստուգումների պարբերականությունը պլանավորելու և ստուգումներն իրականացնելու հետ կապված հարցերը` հաշվի առնելով «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

 

2. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

2. Ռիսկը սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու և կենդանիների կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բույսերին վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

3. Տնտեսավարող սուբյեկտների ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 200 է.

 

Rը = Rn +Rա

 

Որտեղ` Rը - տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր ռիսկը,

Rn - ոլորտային ռիսկը,

Rա - անհատական ռիսկը:

 

3. ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

4. Ոլորտային ռիսկի գնահատման համար հիմք են ընդունվում գործունեության տեսակների կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների:

5. Ոլորտային ռիսկի առավելագույն կշիռ է սահմանվում 100 միավորը:

 

Ոլորտային ռիսկի աղյուսակ

 

Աղյուսակ N 1

._____________________________________________________________________.

|Հ/Հ  |ՏԳՏԴ     |Գործունեության տեսակը                        |Միավորը|

|     |ծածկագիր |                                             |       |

|_____|_______________________________________________________________|

|1.   |                    Սննդամթերքի բնագավառում                    |

|_____|_______________________________________________________________|

|1.1. |C10.1    |Թարմ մսի կամ կենդանիների ներքին օրգանների    |  100  |

|     |         |(կամ ենթամթերք) արտադրություն, վերամշակում,  |       |

|     |         |պահածոյացում                                 |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.2. |C10.51   |Կաթի արտադրություն և  վերամշակում            |  100  |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.3. |C1O.39   |Ցածր թթվայնության մրգերի և  բանջարեղենի      |   50  |

|     |         |արտադրություն                                |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.4. |C10.20   |Հում ձկան և  ձկնամթերքների (բացի չոր և       |   90  |

|     |         |պահածոյացված ձկներից) արտադրություն          |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.5. |C10.39   |Մրգի արտադրություն` ասեպտիկ (կամ վակումային) |       |

|     |         |փաթեթավորմամբ                                |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.6. |C10.51   |Պանրի և  սերուցքի արտադրություն` պատրաստված  |  100  |

|     |         |չպաստերիզացված կաթից, ներառելով ավանդական    |       |

|     |         |եղանակները, տնային արտադրության պանիրներ,    |       |

|     |         |սերուցք (պատրաստված պաստերիզացված կաթից)`    |       |

|     |         |արտադրված ավանդական եղանակներով              |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.7. |156      |Հանրային սննդի արտադրություն (օրական ավելի   |   80  |

|     |         |քան 20 տեսակի պատրաստի սնունդ)` այլ տեղ      |       |

|     |         |վաճառելու նպատակով                           |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.8. |C10.72   |Կրեմով, ձվով կամ մսով պատրաստված թխվածքների  |  100  |

|     |         |և  խմորեղենների արտադրություն                |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.9. |I56      |Հանրային սննդի սպասարկման օբյեկտներ          |  90   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.10.|G46.38.1 |Հում ձկան և  ձկնամթերքի վաճառք               |  60   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.11.|C10.39   |Մրգի և  բանջարեղենի արտադրություն            |  40   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.12.|C10.2    |Ֆիլեի պատրաստում, ձկան ծխեցում և             |  70   |

|     |         |պահածոյացում                                 |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.13.|C10.39.9 |Թթվային պահածոյացված բանջարեղենի (թթու,      |  40   |

|     |         |կետչուպ, մանանեխ) արտադրություն              |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.14.|C10.71.2 |Հրուշակեղենի արտադրություն, որտեղ            |  85   |

|     |         |օգտագործվում են կաթ և  ձու                   |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.15.|C10.32   |Պաստերիզացված հյութերի արտադրություն         |  40   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.16.|C11.07.1 |Շշալցված հանքային և  խմելու ջրերի            |  40   |

|     |         |արտադրություն                                |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.17.|C10.1    |Չոր ֆերմենտացված կամ բարձր ջերմաստիճանում    |  60   |

|     |         |արտադրված միս` պատրաստված ավանդական          |       |

|     |         |եղանակներով                                  |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.18.|C10.51   |Ֆերմենտացված պանրի և  սերուցքի (պատրաստված   |  60   |

|     |         |պաստերիզացված կաթից) արտադրություն           |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.19.|I55.10   |Հյուրանոցներ և  հյուրատներ                   |  90   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.20.|A01.49.1 |Մեղրի արտադրություն և  փաթեթավորում          |  40   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.21.|C10.13   |Չոր կամ բարձր ջերմաստիճանով (եփված)          |  60   |

|     |         |վերամշակված մսամթերքի արտադրություն          |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.22.|C10.71.1 |Հացի արտադրություն                           |  30   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.23.|C10.61.1 |Ալյուրի արտադրություն                        |  20   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.24.|C10.62   |Օսլայի և  օսլայից արտադրանքների արտադրություն|  20   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.25.|C10.73   |Կաթնամթերք, ձու կամ միս չպարունակող չոր,     |  30   |

|     |         |երկարակյաց հատիկավոր արտադրանքների, չիպսերի, |       |

|     |         |բրնձի, մակարոնեղենի արտադրություն            |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.26.|C10.81,  |Շաքարավազի, շաքարի օշարակի, կակաոյի,         |  10   |

|     |C10.82   |քաղցրավենիքի և  մաստակի արտադրություն        |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.27.|C10.83,  |Սուրճի և  թեյի արտադրություն կամ վաճառք      |  10   |

|     |G46.37   |                                             |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.28.|C10.84   |Համեմունքների և  խոտաբույսերի արտադրություն  |  20   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.29.|C10.39.2 |Ջեմերի (մարմելադներ) և  ժելեների             |  30   |

|     |         |արտադրություն                                |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.30.|G46.37,  |Թարմ կամ չորացրած մրգերի և  բանջարեղենի      |  10   |

|     |C10.39.1 |արտադրություն կամ վաճառք                     |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.31.|C10.39.9 |Շաքարի օշարակի մեջ պատրաստված մրգերի և       |  10   |

|     |         |բանջարեղենի արտադրություն                    |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.32.|C10.41,  |Բուսական և  այլ սննդային յուղերի, մարգարինի  |  20   |

|     |C10.42   |արտադրություն                                |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|1.33.|C11,     |Ալկոհոլային և  ոչ ալկոհոլային խմիչքների      |  20   |

|     |G46.34   |արտադրություն և  վաճառք                      |       |

|_____________________________________________________________________|

|2.    Անասնաբուժության բնագավառում                                   |

|_____________________________________________________________________|

|2.1. |71.20.5  |Սպանդանոցներ                                 | 100   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.2. |A01.4    |Անասնաբուծություն                            |  90   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.3. |A03.2    |Ձկնաբուծական տնտեսություններ                 |  80   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.4. |M75.00   |Անասնաբուժական գործունեություն               |  60   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.5. |C21.20.2 |Անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն,  |  80   |

|     |         |առևտուր  կամ իրացում                         |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.6. |G46.23   |Կենդանիների մեծածախ և  մանրածախ առևտուր      |  50   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.7. |R91.04   |Կենդանաբանական այգիներ, կրկես                |  70   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.8. |H52.1    |Կենդանական ծագման հումքի, բեղմնավորիչ        |  70   |

|     |         |նյութերի, կենդանական ծագման կողմնակի         |       |

|     |         |արտադրանքի պահեստավորում և  պահում           |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.9. |H49.41   |Կենդանի, կենդանական ծագման հումքի,           |  50   |

|     |         |բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման      |       |

|     |         |կողմնակի արտադրանքի ավտոճանապարհային         |       |

|     |         |փոխադրում                                    |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.10.|G47.76,  |Կերի առևտուր                                 |  30   |

|     |G46.38.2 |                                             |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.11.|C10.91   |Գյուղատնտեսական կենդանիների համար նախատեսված |  50   |

|     |         |կերերի արտադրություն                         |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|2.12.|C10.92   |Տնային կենդանիների համար նախատեսված կերերի   |  30   |

|     |         |արտադրություն                                |       |

|_____|_______________________________________________________________|

|3.   |Բուսասանիտարիայի բնագավառում                                   |

|_____|_______________________________________________________________|

|3.1. |G47.76.2,|Պեստիցիդների առևտուր  կամ իրացում            |  60   |

|     |G46.75.2 |                                             |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|3.2. |G46.75.1 |Ագրոքիմիկատների, հանքային պարարտանյութերի    |  60   |

|     |         |մեծածախ առևտուր  կամ իրացում                 |       |

|_____|_________|_____________________________________________|_______|

|3.3. |H52.1    |Պեստիցիդների պահպանում                       |  70   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|3.4. |H52.1    |Ագրոքիմիկատների պահպանում                    |  70   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|3.5. |A01.13.5 |Հիդրոպոնիկ ջերմատնային տնտեսություններ       |  50   |

|_____|_________|_____________________________________________|_______|

|3.6. |A01.13.5 |Ավանդական ջերմատնային տնտեսություններ        |  60   |

._____________________________________________________________________.

 

4. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

6. Անհատական ռիսկը գնահատելիս հաշվի է առնվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության արդյունքները` առավելագույնը 50 միավոր և ստուգման արդյունքում ստուգաթերթով արձանագրված խախտումների համար սահմանված միավորների հանրագումարը` առավելագույնը 50 միավոր:

 

Rա = Ագ + Rս

 

Որտեղ` Rա - անհատական ռիսկը,

Rգ - տնտեսավարող սուբյեկտների գործունեության վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկը,

Rս - ստուգաթերթով արձանագրված խախտումների արդյունքում ձևավորված ռիսկը, որի հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:

7. Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության համար հիմք են`

1) տնտեսավարող սուբյեկտի նախորդ տարվա շրջանառությունը` առավելագույնը 10 միավոր.

2) նպատակային շուկան` առավելագույնը 10 միավոր.

3) նախորդ երեք տարվա ընթացքում արձանագրված սննդային թունավորումները` առավելագույնը 30 միավոր, (հաշվարկվում է սննդամթերքի բնագավառում գործող տնտեսավարողների համար).

4) կենդանիների քանակը` առավելագույնը 15 միավոր (հաշվարկվում է անասնաբուժության բնագավառում գործող տնտեսավարողների համար).

5) նախորդ երեք տարվա ընթացքում կենդանիների մոտ արձանագրված վարակիչ հիվանդությունները` առավելագույնը 15 միավոր (հաշվարկվում է անասնաբուժության բնագավառում գործող տնտեսավարողների համար).

6) հողատարածքի մակերեսը` առավելագույնը 15 միավոր (հաշվարկվում է բուսասանիտարիայի բնագավառում գործող տնտեսավարողների համար).

7) նախորդ երեք տարվա ընթացքում արձանագրված բույսերի վնասակար օրգանիզմները` առավելագույնը 15 միավոր (հաշվարկվում է բուսասանիտարիայի բնագավառում գործող տնտեսավարողների համար):

 

Rգ = Rշ + Rն+ Rթ + Rկ+ Rվ + Rհ+ Rօ

 

Որտեղ`

Rգ - գործունեության վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկը,

Rշ - տնտեսավարող սուբյեկտի նախորդ տարվա շրջանառությունը,

Rն - նպատակային շուկան,

Rթ - արձանագրված սննդային թունավորումները,

Rկ - կենդանիների քանակը,

Rվ - նախորդ երեք տարվա ընթացքում կենդանիների մոտ արձանագրված վարակիչ հիվանդությունները,

Rհ - հողատարածքի մակերեսը,

Rօ - նախորդ երեք տարվա ընթացքում արձանագրված բույսերի վնասակար օրգանիզմները:

8. Տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը նախորդ տարվա շրջանառության հիման վրա հաշվարկվում է համաձայն N 2 աղյուսակի:

 

Աղյուսակ N 2

 

.__________________________________________________________.

|Շրջանառությունը                                    |Միավոր|

|___________________________________________________|______|

|150 մլն դրամից ավելի                               |  10  |

|___________________________________________________|______|

|100 մլն դրամից ավելի` մինչև  150 մլն դրամը ներառյալ|   8  |

|___________________________________________________|______|

|50 մլն դրամից ավելի` մինչև  100 մլն դրամը ներառյալ |   5  |

|___________________________________________________|______|

|մինչև  50 մլն դրամը ներառյալ                       |   2  |

.__________________________________________________________.

 

9. Տնտեսավարող սուբյեկտի գործունեության նպատակային շուկայից կախված ռիսկայնությունը հաշվարկվում է համաձայն N 3 աղյուսակի:

 

Աղյուսակ N 3

 

.______________________________________________.

|Շուկայի տեսակը                        |Միավորը|

|______________________________________|_______|

|Ազգային և  միջազգային շուկաներ        |  10   |

|______________________________________|_______|

|Ազգային կամ միջազգային շուկա          |   8   |

|______________________________________|_______|

|Մարզային շուկա (երբ գործունեության    |   5   |

|նպատակային շուկան միայն մեկ մարզ է)   |       |

|______________________________________|_______|

|Համայնքային շուկա (երբ գործունեության |   3   |

|նպատակային շուկան միայն մեկ համայնք է)|       |

.______________________________________________.

 

10. Տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում նախորդ երեք տարվա ընթացքում արձանագրված սննդային թունավորումներից կախված ռիսկայնությունը հաշվարկվում է համաձայն N 4 աղյուսակի:

 

Աղյուսակ N 4

 

._____________________________________________________________________.

|Արձանագրված սննդային թունավորումները                         |Միավորը|

|_____________________________________________________________|_______|

|Սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների և  |   30  |

|սննդային թունավորումների բռնկումներ, վարակիչ                 |       |

|հիվանդությունների և  սննդային թունավորումների բռնկումներից   |       |

|կամ սննդամթերքի հետ կապված այլ խնդիրներից բխող հատկանիշներ,  |       |

|առկա չեն սննդամթերքի կառավարման ընթացակարգեր` նախատեսված     |       |

|պատշաճ արտադրական պրակտիկա և  պատշաճ հիգիենիկ պրակտիկա կամ   |       |

|այլ ոլորտային ուղեցույցերով                                  |       |

|_____________________________________________________________|_______|

|Առկա են սննդամթերքի անվտանգությանն առնչվող հազվադեպ բողոքներ,|   20  |

|առկա չեն հետկանչեր կամ վարակիչ հիվանդությունների և  սննդային |       |

|թունավորումների բռնկումներ, առկա չեն սննդամթերքի կառավարման  |       |

|ընթացակարգեր` նախատեսված պատշաճ արտադրական պրակտիկա և  պատշաճ|       |

|հիգիենիկ պրակտիկա կամ այլ ոլորտային ուղեցույցերով, սակայն    |       |

|իրականացվում է հիմնական ցուցանիշների դիտարկում և  ձեռնարկված |       |

|միջոցառումների գրանցում, թեկուզև`  ոչ պարբերաբար             |       |

|_____________________________________________________________|_______|

|Շուկայում սննդամթերքից բխող խնդիրների գրանցում առկա չէ, առկա |   10  |

|չեն սննդամթերքի կառավարման ընթացակարգեր` նախատեսված պատշաճ   |       |

|արտադրական պրակտիկա և  պատշաճ հիգիենիկ պրակտիկա կամ այլ      |       |

|ոլորտային ուղեցույցերով, սակայն իրականացվում է հիմնական      |       |

|ցուցանիշների դիտարկում և  ձեռնարկված միջոցառումների գրանցում,|       |

|թեկուզև`  ոչ պարբերաբար                                      |       |

|_____________________________________________________________|_______|

|Շուկայում սննդամթերքից բխող խնդիրների գրանցում առկա չէ,      |   0   |

|կանոնավոր փաստաթղթավորված և  արդյունավետ սննդամթերքի         |       |

|անվտանգության կառավարման համակարգ` ընթացակարգեր են ներդրված` |       |

|համաձայն նախատեսված կամ այլ ոլորտային ուղեցույցերի           |       |

._____________________________________________________________________.

 

11. Կենդանիների քանակից կախված ռիսկայնությունը հաշվարկվում է համաձայն N 5 աղյուսակի:

 

Աղյուսակ N 5

 

._______________________________________________________________.

|Հ/Հ|Ընտանի կենդանիների|15       |10     |8      |5      |2     |

|   |տեսակներ          |միավոր   |միավոր |միավոր |միավոր |միավոր|

|___|__________________|_________|_______|_______|_______|______|

|1. |Խոշոր եղջերավոր   |300 և    |200-299|100-199|  50-99| 20-49|

|   |կենդանի           |ավելի    |       |       |       |      |

|___|__________________|_________|_______|_______|_______|______|

|2. |Մանր եղջերավոր    |1000 և   |600-999|300-599|100-299| 70-99|

|   |կենդանի           |ավելի    |       |       |       |      |

|___|__________________|_________|_______|_______|_______|______|

|3. |Ընտանի թռչուն     |30 000   |20 000-|10 000-| 5 000-|1000- |

|   |                  |և  ավելի |29999  |19999  | 9999  |4999  |

|___|__________________|_________|_______|_______|_______|______|

|4. |Խոզ               |300 և    |200-299|100-199|  50-99| 30-49|

|   |                  |ավելի    |       |       |       |      |

|___|__________________|_________|_______|_______|_______|______|

|5. |ճագար             |300 և    |200-299|100-199|  50-99| 30-49|

|   |                  |ավելի    |       |       |       |      |

|___|__________________|_________|_______|_______|_______|______|

|6. |Ձուկ              |30 000 և |20 000-|10 000-| 5 000-|1 000-|

|   |                  |ավելի    |29 999 |19999  |  9999 |4999  |

|___|__________________|_________|_______|_______|_______|______|

|7. |Մեղու (փեթակ)     |200 և    |100-199|  70-99|  40-69| 20-39|

|   |                  |ավելի    |       |       |       |      |

._______________________________________________________________.

 

12. Կենդանիների մոտ արձանագրված վարակիչ հիվանդություններից կախված ռիսկայնությունը հաշվարկվում է համաձայն N 6 աղյուսակի:

 

Աղյուսակ N 6

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ |Կենդանիների մոտ արձանագրված վարակիչ հիվանդություններ       |Միա-|

|    |                                                           |վորը|

|____|___________________________________________________________|____|

|1.  |Բարձր ռիսկային հիվանդություններ                            |    |

|____|___________________________________________________________|____|

|1.1.|Անասնահամաճարակներ                                         |  15|

|____|___________________________________________________________|____|

|1.2.|Անասնահամաճարակներից բխող առողջական (հիվանդության հարուցչի |  15|

|    |ախտածնություն` ախտածնության աստիճան (վիրուլենտություն) և   |    |

|    |տոքսիկություն), տնտեսական (կենդանիների անկումներ,          |    |

|    |մթերատվության կորուստ) և  սոցիալական (բնակչության շրջանում |    |

|    |հիվանդության դեպքեր) զգալի հետևանքներ                      |    |

|____|___________________________________________________________|____|

|1.3.|Կենդանիների շրջանում վարակիչ հիվանդությունների արագ        |  15|

|    |տարածման բարձր հավանականություն                            |    |

|____|___________________________________________________________|____|

|1.4.|Կենդանիների վարակիչ հիվանդություններով մարդկանց վարակելու  |  15|

|    |բարձր հավանականություն (բնակչության շրջանում հիվանդության  |    |

|    |դեպքեր)                                                    |    |

|____|___________________________________________________________|____|

|1.5.|Անասնահամաճարակների դեմ պայքարի և  կանխարգելման            |  15|

|    |միջոցառումների արագ արձագանքման մեխանիզմների բացակայություն|    |

|____|___________________________________________________________|____|

|1.6.|Անասնահամաճարակների կառավարման, պայքարի և  կանխարգելման    |  15|

|    |հրահանգներով, ընթացակարգերով սահմանված պահանջները չկատարելը|    |

|____|___________________________________________________________|____|

|2.  |Միջին ռիսկային հիվանդություններ                            |    |

|____|___________________________________________________________|____|

|2.1.|Կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումներ           |  10|

|____|___________________________________________________________|____|

|2.2.|Կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումներից բխող    |  10|

|    |առողջական (հիվանդության հարուցչի ախտածնության աստիճանը     |    |

|    |(վիրուլենտություն), տոքսիկություն) և  տնտեսական            |    |

|    |(կենդանիների անկում, մթերատվության կորուստ) հետևանքներ     |    |

|____|___________________________________________________________|____|

|2.3.|Կենդանիների շրջանում վարակիչ հիվանդությունների արագ        |  10|

|    |տարածման ցածր հավանականությունը                            |    |

|____|___________________________________________________________|____|

|2.4.|Կենդանիների մոտ արձանագրված հիվանդությունները մարդկանց չեն |  10|

|    |փոխանցվում                                                 |    |

|____|___________________________________________________________|____|

|2.5.|Կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումների արագ     |  10|

|    |արձագանքման մեխանիզմները բավարար չեն, իրականացված պայքարի  |    |

|    |և  կանխարգելման միջոցառումները բավարար չեն` լիովին         |    |

|    |վերացնելու հիվանդությունները                               |    |

|____|___________________________________________________________|____|

|2.6.|Անասնահամաճարակների կառավարման, պայքարի և  կանխարգելման    |  10|

|    |հրահանգներով և  ընթացակարգերով սահմանված պահանջներն        |    |

|    |իրականացում են մասնակի                                     |    |

|____|___________________________________________________________|____|

|3.  |Ցածր ռիսկային հիվանդություններ                             |    |

|____|___________________________________________________________|____|

|3.1.|Կենդանիների վարակիչ հիվանդությունների առանձին դեպքերի      |   5|

|    |արձանագրում                                                |    |

|____|___________________________________________________________|____|

|3.2.|Կենդանիների վարակիչ հիվանդությունների հետևանքներով         |   5|

|    |տնտեսական կորուստները չեն գերազանցում նախորդ տարիների      |    |

|    |ցուցանիշները                                               |    |

|____|___________________________________________________________|____|

|3.3.|Կենդանիների մոտ արձանագրված հիվանդությունները մարդկանց չեն |   5|

|    |փոխանցվում                                                 |    |

|____|___________________________________________________________|____|

|3.4.|Կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումների արագ     |   5|

|    |արձագանքման մեխանիզմները բավարար չեն, իրականացվում են      |    |

|    |հիվանդությունների դեմ պայքարի և  կանխարգելման միջոցա-      |    |

|    |ռումներ որոնք բավարար չեն լիովին վերացնելու հիվանդությունը,|    |

|    |հիվանդությունների դեպքերի մասին լիազոր մարմինը ծանուցվում է|    |

|____|___________________________________________________________|____|

|3.5.|Անասնահամաճարակների կառավարման, պայքարի և  կանխարգելման    |   5|

|    |հրահանգներով և  ընթացակարգերով սահմանված պահանջները        |    |

|    |իրականացվում են ոչ լիարժեք                                 |    |

._____________________________________________________________________.

 

13. Հողատարածքի մակերեսից կախված ռիսկայնությունը հաշվարկվում է համաձայն N 7 աղյուսակի:

 

Աղյուսակ N 7

 

.___________________________________________.

|Հողատարածք (հա)                     |Միավոր|

|____________________________________|______|

|1.|25-ից ավելի                      |    15|

|__|_________________________________|______|

|2.|10-ից ավելի` մինչև  25-ը ներառյալ|    10|

|__|_________________________________|______|

|3.|3-ից ավելի` մինչև  10-ը ներառյալ |     8|

|__|_________________________________|______|

|4.|1-ից ավելի` մինչև  3-ը ներառյալ  |     5|

|__|_________________________________|______|

|5.|մինչև  1-ը ներառյալ              |     1|

.___________________________________________.

 

14. Նախորդ երեք տարվա ընթացքում արձանագրված բույսերի վնասակար օրգանիզմներից կախված ռիսկայնությունը հաշվարկվում է համաձայն N 8 աղյուսակի:

 

Աղյուսակ N 8

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ |Արձանագրված վնասակար օրգանիզմներ                           |Միա-|

|    |                                                           |վորը|

|____|___________________________________________________________|____|

|1.  |Բարձր ռիսկային` բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ     |    |

|____|___________________________________________________________|____|

|1.1.|Կարանտին օրգանիզմից զերծ գոտում կարանտին վնասակար          | 15 |

|    |օրգանիզմով վարակվածություն                                 |    |

|____|___________________________________________________________|____|

|1.2.|Կարանտին վնասակար օրգանիզմի վարակվածությունից բխող         | 15 |

|    |հնարավոր վնասի` կենսաբանական և  տնտեսական զգալի հետևանքներ |    |

|____|___________________________________________________________|____|

|1.3.|Բույսերի շրջանում կարանտին վնասակար օրգանիզմի տարածման և   | 15 |

|    |վարակվածության բարձր հավանականություն                      |    |

|____|___________________________________________________________|____|

|1.4.|Կարանտին գոտում իրականացվող կարանտին վնասակար օրգանիզմի դեմ| 15 |

|    |պայքարի միջոցառումների մեխանիզմների բացակայություն         |    |

|____|___________________________________________________________|____|

|1.5.|Կարանտին գոտում լիազոր մարմնի կարանտին վնասակար օրգանիզմի  | 15 |

|    |պայքարի և  կանխարգելման ընթացակարգերով ու հրահանգներով     |    |

|    |սահմանված պահանջները չեն իրականացվում                      |    |

|____|___________________________________________________________|____|

|2.  |Միջին ռիսկային` բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ  |    |

|____|___________________________________________________________|____|

|2.1.|Վնասակար օրգանիզմի օջախների արձանագրում                    | 10 |

|____|___________________________________________________________|____|

|2.2.|Վնասակար օրգանիզմի օջախների կենսաբանական և  տնտեսական      | 10 |

|    |վնասները                                                   |    |

|____|___________________________________________________________|____|

|2.3.|Վնասակար օրգանիզմի տարածման հավանականություն               | 10 |

|____|___________________________________________________________|____|

|2.4.|Վնասակար օրգանիզմի օջախների վերացման և  տարածման           | 10 |

|    |կանխարգելման պայքարի միջոցառումները բավարար չեն լիովին     |    |

|    |վերացնելու վնասակար օրգանիզմը                              |    |

|____|___________________________________________________________|____|

|3.  |Ցածր ռիսկային` բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ   |    |

|____|___________________________________________________________|____|

|3.1.|Վնասակար օրգանիզմի առանձին դեպքերի արձանագրում             | 5  |

|____|___________________________________________________________|____|

|3.2.|Վնասակար օրգանիզմի առանձին դեպքերից բխող տնտեսական         | 5  |

|    |կորուստները չեն գերազանցում նախորդ տարիների ցուցանիշները   |    |

|____|___________________________________________________________|____|

|3.3.|Վնասակար օրգանիզմի առանձին դեպքերը այլ մշակաբույսերի համար | 5  |

|    |ռիսկային չեն                                               |    |

._____________________________________________________________________.

 

15. Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտում, ապա անհատական ռիսկը հաշվարկվում է յուրաքանչյուր ոլորտի համար առանձին, և հիմք է ընդունվում հաշվարկված անհատական ռիսկերից ամենաբարձր միավորը:

16. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում (ըստ ռիսկայնության աստիճանի նվազման)`

1) բարձր ռիսկայնության.

2) միջին ռիսկայնության.

3) ցածր ռիսկայնության:

17. Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

18. Ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև երեսուն տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի աճման:

 

5. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ

 

19. Տեսչական մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկություններ` իր վերահսկման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ: Տվյալների բազայի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկությունները հավաքագրվում են տեսչական մարմնի կանոնադրական գործառույթների իրականացման արդյունքում առկա տեղեկատվությունից, ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց տվյալների փոփոխման արդյունքում տվյալների բազաներում առկա համապատասխան տեղեկություններից:

20. Տվյալների բազայի նպատակն է որոշել և դասակարգել տեսչական մարմնի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը` առկա տեղեկությունների և սահմանված չափորոշիչների հիման վրա:

21. Տվյալների բազան պարբերաբար թարմացվում, լրացվում և ծառայում է տեսչական մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի նպատակներին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2019
N 1687-Ն
Որոշում