Սեղմել Esc փակելու համար:
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1776-Ա

 

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի դեկտեմբերի 9-11-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ)` ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 25-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպվող բարձրաստիճան հատվածի հանդիպման երկրորդ մասին, Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովին և Կայուն նորարարության ֆորում 2019-ին մասնակցելու նպատակով:

2. Էրիկ Գրիգորյանի` Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ) գործուղման հետ կապված ծախսերը հոգում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 28

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.11.2019
N 1776-Ա
Որոշում