Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

5 հունիսի 2019 թվականի N 1476-Լ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 2-ի 12-րդ կետի 3-րդ ենթակետը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների տեսակների հստակեցման և կանոնակարգման անհրաժեշտությունից ելնելով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններին առաջարկել.

1) հիմք ընդունել սույն հրամանի հավելվածով սահմանված ցանկը,

2) ապահովել սույն հրամանի հավելվածով սահմանված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում,

3) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում սույն հրամանի հավելվածով սահմանված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման անհնարինության դեպքում, ապահովել նշյալ հետազոտությունների իրականացումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում այլ բժշկական հաստատություններում` պայմանագրային հիմունքներով:

3. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լ. Բաբախանյանին`

ապահովել սույն հրամանի տեղադրումն առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

ԻՐՏԵԿ

Նկատի ունենալով, որ  խախտելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, հրամանն ընդունող մարմինը չի նշել հրապարակման օրը, ապա ԻՐՏԵԿ-ը չի կարող նշել նաև սույն հրամանի ուժի մեջ մտնելու օրը: 

 

Հավելված

առողջապահության նախարարի

2019 թվականի հունիս 5-ի

N 1476-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Կլինիկական հետազոտություններ

1) Միզասեռական քսուքների մանրադիտակային հետազոտություն

2) Կղանքում հելմինթների ձվիկների հայտնաբերում

3) Արյան ընդհանուր հետազոտություն և լեյկոֆորմուլա

ա. Հեմոգլոբին

բ. Էրիթրոցիտներ

դ. Լեյկոցիտներ

ե. Էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ)

զ. Լեյկոֆորմուլա

է. Թրոմբոցիտներ

ը. Արյան մակարդելիության ժամանակը

4) Մեզի ընդհանուր հետազոտություն

ա. Տեսակարար կշիռ

բ. Սպիտակուց

գ. Գլյուկոզ

դ. Կետոնային մարմիններ

5) Կղանքի մանրադիտակային հետազոտություն

2. Կենսաքիմիական հետազոտություններ

1) Գլյուկոզ

2) Ընդհանուր սպիտակուց

3) Ալբումին

4) Միզանյութ

5) Կրեատինին

6) Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ)

7) Ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ)

8) Բիլիռուբին

9) Խոլեստերին

10) C-ռեակտիվ սպիտակուց

11) Ռևմատոիդ գործոն

12) Անտիստրեպտոլիզին-Օ

13) Կոագուլոգրամմա

ա. Ֆիբրինոգեն

բ. Պրոթրոմբինային ինդեքս/ժամանակ

գ. ՄՆԳ (միջազգային նորմավորված գործակից)

3. Մանրէաբանական (բակտերիոլոգիական) հետազոտություններ

1) Մեզի մանրէաբանական հետազոտություն

2) Կղանքի մանրէաբանական հետազոտություն

3) Խորխի մանրէաբանական հետազոտություն

4) Խորխի մանրէաբանական հետազոտություն` դեղորայքային զգայունության որոշումով

5) Քսուքների (քթի, կոկորդի, ականջի, աչքի) մանրէաբանական հետազոտություն

6) Միզասեռական քսուքների մանրէաբանական հետազոտություն

4. Շճաբանական հետազոտություններ

1) Արյան խմբի որոշում

2) Ռեզուս գործոնի որոշում

4) Ռեակցիա VDRL

5) Ռեակցիա MRP

6) Վասերմանի ռեակցիա (RW)

7) Հեպատիտ «B»-ի հետազոտություն

8) Հեպատիտ «C»-ի հետազոտություն

9) ՄԻԱՎ-ի իմունաֆերմենտային հետազոտություն` հղիների համար

5. Իմունաբանական հետազոտություն

1) Մանտուի փորձ

6. Բակտերիոսկոպիկ հետազոտություններ

1) Խորխի բակտերիոսկոպիկ հետազոտություն

2) Արյան մեջ մակաբույծների բակտերիոսկոպիկ հետազոտություն

7. ՊԱՊ թեստ` արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն

8. Ուլտրաձայնային հետազոտություններ

1) Պտղի ուլտրաձայնային հետազոտություն

2) Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

3) Փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

4) Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն

5) Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն

9. Ռենտգենաբանական հետազոտություններ

1) Ռենտգենոգրաֆիա

2) Ռենտգենոսկոպիա

10. Ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն

11. Ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ

1) Էլեկտրասրտագրություն

2) Սպիրոգրաֆիա

 

 

pin
Առողջապահության նախարարություն
05.06.2019
N 1476-Լ
Հրաման