ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
31 հուլիսի 2019 թվականի N 2097-Լ
«ՏԵՏՐԱՍՈՖՏ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի հավելվածի 20-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` «Տետրասոֆտ» ախտահանիչ հեղուկ օճառի (մաշկային հականեխիչի) կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
ԻՐՏԵԿ |
Նկատի ունենալով, որ խախտելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, հրամանն ընդունող մարմինը չի նշել հրապարակման օրը, ապա ԻՐՏԵԿ-ը չի կարող նշել նաև սույն հրամանի ուժի մեջ մտնելու օրը: |
Հավելված
ՀՀ առողջապահության
նախարարի
2019 թվականի հուլիսի 31-ի
N 2097-Լ հրամանի
ՀՐԱՀԱՆԳ «ՏԵՏՐԱՍՈՖՏ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Տետրասոֆտ» ախտահանիչ հեղուկ օճառը (մաշկային հականեխիչ) (այսուհետ` միջոց) իրենից ներկայացնում է օգտագործման համար պատրաստ թափանցիկ (թույլատրվում է թեթև օպալեսցենցիա) անգույն կամ ներկանյութի գույնին համապատասխանող մածուցիկ թույլ յուրահատուկ հոտով կամ օգտագործված բուրանյութի հոտով հեղուկ: Որպես ազդող նյութ` պարունակում է 0,5% ունդեցիլենամիդոպրոպիլտրիմոնիում մետոսուլֆատ (տետրանիլ ՈՒ), ինչպես նաև ֆունկցիոնալ հավելումներ, այդ թվում` խոնավացնող և մաշկը խնամող բաղադրիչներ: Օճառի ջրածնի իոնների ակտիվության ցուցանիշը (pH) կազմում է 5.5-7.5 միավոր:
2. Միջոցի պիտանելիության ժամկետը 5 տարի է` արտադրողի փակ փաթեթավորմամբ, պահման պայմանների պահպանման դեպքում:
3. Միջոցն օժտված է հակամանրէային ակտիվությամբ գրամդրական (բացառությամբ տուբերկուլյոզի միկոբակտերիաների) և գրամբացասական մանրէների (այդ թվում` ներհիվանդանոցային վարակների (ՆՀՎ))` թեստավորված Պսևդոմոնաս աէռուգինոզայի (Pseudomonas aeruginosa) վրա, աղիքային վարակների հարուցիչների` Escherichia coli, Staphylococcus aureus, Salmonella typhimurium, մեթիցիլինակայուն ստաֆիլոկոկի վրա), վիրուսների (ընդերային և արտաընդերային հեպատիտների, ՄԻԱՎ-վարակի, գրիպի, այդ թվում` A/H1N1, A/H5N1, և այլ հարուցիչների նկատմամբ), Կանդիդա և Տրիխոֆիտոն տեսակի սնկերի նկատմամբ): Միջոցն օժտված է 3 ժամ տևողությամբ երկարատև ազդեցությամբ:
4. Միջոցն ըստ սուր թունավորության չափանիշների, ստամոքսի մեջ և մաշկի վրա լցվելիս, համաձայն ԳՕՍՏ 12.1.007-76-ի, պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին: Տեղային գրգռող և մաշկային-ռեզորբտիվ հատկությունները միջոցի կիրառման առաջարկվող ռեժիմների ժամանակ արտահայտված չեն: Միջոցի լցվելը սկարիֆիկացված մաշկի վրա չի բարդացնում արհեստականորեն հասցված վերքերի ապաքինումը: Միջոցն ունի չափավոր արտահայտված գրգռիչ ազդեցություն աչքի լորձաթաղանթի վրա: Միջոցը գերզգայունացնող, կուտակային հատկություններով և յուրահատուկ հեռավոր (մուտագեն, էմբրիոտոքսիկ, գոնադոտոքսիկ և քաղցկեղածին) ազդեցությամբ օժտված չէ: Նյութի մոտավոր անվտանգ մակարդակն աշխատանքային գոտու օդում` 0.5 մգ/մ3 ունդեցիլենամիդոպրոպիլտրիմոնիում մետոսուլֆատ (տետրանիլ ՈՒ):
5. Միջոցը նախատեսված է.
1) Տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն) (ներառյալ ծննդօգնության ծառայությունում, այդ թվում` նեոնատոլոգիական և արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) բաժանմունքները, ծննդաբերական ստացիոնարներում) վիրաբույժների, վիրահատող բուժանձնակազմի ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար` նախքան հականեխիչ միջոցով մշակումը,
2) Տարբեր ուղղվածության բժշկական կազմակերպություններում (այդ թվում, մանկաբարձագինեկոլոգիական, ատամնաբուժական, ուռուցքաբանական, վիրաբուժական, արյունաբանական, ինֆեկցիոն, մաշկավեներաբանական), հիվանդանոցներում, հոսպիտալներում, վերականգնողական կենտրոններում, ցերեկային ստացիոնարներում, բուժսանմասերում և բուժկետերում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, ախտաբանաանատոմիական բաժանմունքներում, օրգանների փոխպատվաստման կենտրոններում, միջամտությունների սենյակներում, արյան վերցման և փոխներարկման կետերում և կայաններում, շտապ բուժօգնության կայաններում, սանթողարաններում, վարակիչ օջախներում անձնակազմի, ինչպես նաև մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների, ատամնաբուժական կաբինետների, տարբեր ենթակայության պրոֆիլային լաբորատորիաների (ՊՇՌ, կլինիկական, ախտորոշիչ, մանրէաբանական և այլ), դեղատնային կազմակերպությունների (դեղատների, դեղատնային կետերի, կրպակների, պահեստների) աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար` բժշկական գործողություններից առաջ և հետո,
3) Մանկական նախադպրոցական և դեռահասային կազմակերպությունների (ուսումնական` մանկապարտեզներ, դպրոցներ, վարժարաններ, ճեմարաններ, ընդհանուր տիպի գիշերօթիկ դպրոցներ, հատուկ` շտկողական, լրացուցիչ կրթության կազմակերպություններ, կազմակերպություններ որբ երեխաների համար` մանկան տներ, մանկատներ, միջին ուսումնական հաստատություններ` պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններ և այլն, մանկական առողջարանային կազմակերպություններ և հանգստյան կազմակերպություններ), բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար,
4) Մշակույթի, հանգստի և սպորտի (մշակութաառողջարանային համալիրների, գրասենյակների, մարզահամալիրների, թատրոնների, կինոթատրոնների և այլն), սոցիալական ապահովության կազմակերպությունների (հոսպիսների, հաշմանդամների և տարեց մարդկանց համար գիշերօթիկ դպրոցների և այլն), ծիսական և թաղման ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (ներառյալ դիակիզարանների և այլ) աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար,
5) օծանելիքակոսմետիկական, դեղագործական, կենսատեխնոլոգիական և մանրէաբանական մասնագիտացված հաստատությունների, հասարակական սննդի և առևտրի (այդ թվում գանձապահների և թղթադրամների հետ շփվող այլ անձանց) բնագավառում գործունեություն իրականացնող հաստատությունների, սննդի և մշակող արդյունաբերության հաստատությունների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (այդ թվում վարսահարդարման, կոսմետոլոգիական, գեղեցկության, ՍՊԱ-սրահների, արևաբուժարանների, բաղնիք-լվացքատուն համալիրների) աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար,
6) ախտահանման կայանների և ախտահանման գործունեություն ծավալելու իրավունք ունեցող այլ կազմակերպությունների աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար,
7) մեծահասակ բնակչության կողմից կենցաղում, տնային պայմաններում հիվանդին խնամելիս, ԲԿ-ներ հաճախելիս, սպորտային-առողջարանային ուղղվածության օբյեկտների (լողավազան, բաղնիք, շոգեբաղնիք, ֆիթնես-կենտրոն) հաճախումից հետո, զանգվածային այցելության և մարդկանց երկարատև կացության (հյուրանոց, հանրակացարան, կայարան, հանրային զուգարան և այլն) վայրերում մաշկի և ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար,
8) ոտնաթաթերի հիգիենիկ մշակման համար սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով,
9) A/H1N1, A/H5N1 և այլ տեսակների գրիպի վիրուսի օջախներում մաշկի և ձեռքերի կանխարգելիչ մշակման համար,
10) ուժային կառույցների (ներառյալ ԱԻՆ), պաշտպանության նախարարության զինված ուժերի, ոստիկանության զորքերի և ՔՊ ձևավորումների, ԱԱԾ օրգանների, զորանոցների ներկայացուցիչների, զինվորականների մաշկի սանիտարական մշակման համար,
11) սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (հոսպիսների, հաշմանդամների և տարեց անձանց համար նախատեսված տուն-ինտերնատների, ապաստարանների և այլն), առողջարանակուրորտային բուժման և հանգստի հաստատությունների (պանսիոնատների, առողջարանների, հանգստյան տների և այլ) աշխատակիցների և մեծահասակ պացիենտների, ստացիոնարների և անօթևանների (այդ թվում` վարակիչ և մաշկավեներաբանական հիվանդությունների կասկածով) համար նախատեսված սոցիալական ապաստարանների ընդունարաններում մաշկի սանիտարական մշակման համար,
12) տարբեր ուղղվածության բժշկական կազմակերպություններում (այդ թվում, մանկաբարձագինեկոլոգիական) պացիենտների (ներառյալ պառկած հիվանդների) մաշկի սանիտարական մշակման համար` օպերատիվ միջամտություններից առաջ և ամենօրյա խնամքի ընթացքում:
2. ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉ
6. Վիրաբույժների և այլ վիրահատող բուժանձնակազմի ձեռքերի հիգիենիկ մշակում (լվացում) (նախքան մաշկային հականեխիչի կիրառումը). Ձեռքերի արդյունավետ հիգիենիկ մշակմանը հասնելու համար անձնակազմը պարտավոր է պահպանել հետևյալ պայմանները` կարճ կտրած եղունգներ, լաքի կամ այլ միջոցների (արհեստական եղունգներ, գելեր և այլն) բացակայություն եղունգներին, ձեռքերին մատանիների և այլ ոսկերչական զարդերի բացակայություն, վիրաբույժների ձեռքերի մշակումից առաջ հանել ժամացույցները, ապարանջանները և այլն, ձեռքերի չորացման համար կիրառել մաքուր գործվածքե սրբիչներ կամ միանգամյա օգտագործման թղթյա անձեռոցիկներ, իսկ վիրաբույժների ձեռքերի մշակման ժամանակ` միայն մանրէազերծ գործվածքե: Կատարվում է մեկանգամյա մշակում: 3 մլ միջոց լցնում են երկու ձեռքերի խոնավ մաշկին: Ձեռքերն օճառում են (դաստակները, նախաբազուկները), 30 վայրկյան մշակում են առաջացած փրփուրով, մանրակրկիտ լվանում հոսող ջրով: Ձեռքերը սրբում են մանրէազերծ կտորե անձեռոցիկներով: Այնուհետև մշակում են մաշկային հականեխիչով` համաձայն կոնկրետ միջոցի կիրառման հրահանգի:
7. Ձեռքերի հիգիենիկ մշակում (լվացում). Կատարվում է մեկ անգամյա մշակում: 2 մլ միջոց լցնում են դաստակների և նախաբազուկների խոնավ մաշկին, օճառում են, 15-30 վայրկյան մշակում են առաջացած փրփուրով և մանրակրկիտ լվանում հոսող ջրով: Ձեռքերը սրբում են անձեռոցիկով կամ սրբիչով:
8. Ոտքերի մաշկի կանխարգելիչ մշակում (լվացում). Կատարվում է մեկ անգամյա մշակում: Միջոցի անհրաժեշտ քանակություն լցնում են ոտնաթաթերի խոնավ մաշկին, օճառում են, առնվազն 1 րոպե մշակում են առաջացած փրփուրով և մանրակրկիտ լվանում հոսող ջրով: Մաշկը սրբում են անձեռոցիկով կամ սրբիչով:
9. Ձեռքերի և մաշկի կանխարգելիչ մշակում A/H1N1, A/H5N1 և այլ տիպի գրիպի վիրուսի օջախում. Գրիպի օջախներում կատարվում է մեկանգամյա մշակում: 2-3 մլ միջոց լցնում են դաստակների և նախաբազուկների խոնավ մաշկին, մանրակրկիտ օճառում են և 1 րոպե մշակում են առաջացած փրփուրով, հատուկ ուշադրություն դարձնելով եղունգներին, փրփուրը մանրակրկիտ լվանում են հոսող ջրով: Ձեռքերը սրբում են անձեռոցիկով կամ սրբիչով:
10. Մաշկի սանիտարական մշակում (մարմին, ձեռքեր, ոտքեր, ոտնաթաթեր և այլն). Կատարվում է մեկանգամյա մշակում: Խոնավեցված սպունգի (ճիլոպի) վրա և անմիջապես խոնավ մաշկի վրա լցնում են անհրաժեշտ քանակության միջոց: Առաջացած փրփուրով մշակում են մաշկը, բացառելով միջոցի ընկնելն աչքերի մեջ, ինչից հետո միջոցը լվանում են մեծ քանակությամբ հոսող ջրով: Մաշկը սրբում են անձեռոցիկով կամ սրբիչով:
3. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
11. Միջոցը կիրառել միայն ըստ նշանակության` արտաքին օգտագործման համար:
12. Խուսափել միջոցն աչքերի մեջ լցվելուց:
13. Խուսափել միջոցը վերքերի և լորձաթաղանթների վրա լցվելուց:
14. Միջոցը չօգտագործել պիտանելիության ժամկետն անցնելուց հետո:
4. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
15. Աչքերի մեջ միջոցի պատահական լցվելու ժամանակ դրանք առատորեն լվանալ հոսող ջրով: Գրգռվածության նշանների ի հայտ գալու դեպքում կաթեցնել 12 կաթիլ նատրիումի սուլֆացիլի 30% լուծույթ: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
16. Միջոցի պատահական կուլ տալու դեպքում ստամոքսը լվանալ ջրի մեծ քանակությամբ: Փսխում չառաջացնել: Այնուհետև ընդունել ադսորբենտներ` ակտիվացված ածուխի 10-12 մանրացված հաբ: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
5. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
17. Միջոցը թողարկվում է 0.1-ից մինչև 1 դմ3 տարողությամբ սեղմ պտուտակվող կափարիչով կամ դոզավորող սարքավորումով պոլիմերային նյութերից պատրաստված սրվակներով, 2-ից մինչև 31.5 դմ3 տարողությամբ պոլիմերային կանիստրներով, ինչպես նաև ցանկացած այլ սպառողի համար հարմար տարողությունով, որը համապատասխանում է գործող նորմատիվային փաստաթղթերին և ապահովում է արտադրանքի պահպանվածությունը պիտանելիության ամբողջ ժամկետի ընթացքում:
18. Միջոցը փոխադրվում է տրանսպորտի բոլոր միջոցներով` համապատասխան բեռների փոխադրման կանոններին, որոնք գործում են տրանսպորտի այդ միջոցների վրա և երաշխավորում են միջոցի և տարողության պահպանվածությունը: միջոցը հրդեհանվտանգ և պայթյունանվտանգ է:
19. Միջոցը պահպանում են +5-ից մինչև +30oC հերմետիկ փակ արտադրողի բնօրինակ տարողության մեջ, չոր մաքուր լավ օդափոխվող պահեստային սենքերում` տաքացուցիչ սարքերից և բաց կրակից հեռու, դեղամիջոցներից առանձին, երեխաների և կենդանիների համար անհասանելի տեղերում: Միջոցը սառցակալում է բացասական ջերմաստիճաններում, հալեցնելուց հետո պահպանում է իր հատկությունները: Միջոցի հալչեցումն իրականացվում է սենյակային ջերմաստիճանում (առանց պարտադրող տաքացման): Օգտագործումից առաջ միջոցն անհրաժեշտ է թափահարել:
20. Վթարային իրավիճակում միջոցի մեծ քանակության թափվելու դեպքում լցնել նրա վրա ցանկացած ադսորբող/կլանիչ նյութ (ավազ, սիլիկագել, թեփ և այլն), ինչից հետո հավաքել տարողության մեջ հետագա օգտահանման համար: Միջոցի մնացորդները լվանալ մակերեսներից մեծ քանակությամբ ջրով: Աշխատանքների ժամանակ ձեռքերը պաշտպանել ռետինե ձեռնոցներով:
21. Շրջակա միջավայրի պահպանման միջոցներ` չթույլատրել չնոսրացված միջոցի ընկնելը կենցաղային/ մակերեսային կամ ստորգետնյա կեղտաջրեր կամ կոյուղի:
22. Պիտանելիության ժամկետը` 5 տարի արտադրության օրից` արտադրողի չբացված տարողության մեջ:
6. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
23. Որակի ցուցանիշներով միջոցը պետք է համապատասխանի սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված նորմաներին:
Աղյուսակ 1
.____________________________________________________________________.
| |Ցուցանիշի անվանում |Նորմա |
|_|_______________________________|__________________________________|
|1|Արտաքին տեսք, գույն և հոտ |Մածուցիկ թափանցիկ (թույլատրվում է |
| | |թեթև օպալեսցենցիա) անգույն կամ |
| | |ներկանյութի գույնին համապատասխանող|
| | |գույնի հեղուկ թույլ յուրահատուկ |
| | |հոտով կամ օգտագործված բուրանյութի |
| | |հոտով |
|_|_______________________________|__________________________________|
|2|Ջրածնի իոնների ակտիվության | 5.5-7.5 |
| |ցուցանիշը (pH) +20oC ժամանակ, | |
| |pH միավ. | |
|_|_______________________________|__________________________________|
|3|Ունդեցիլենամիդոպրոպիլտրիմոնիում| 0.4 - 0.6 |
| |մետոսուլֆատի (տետրանիլ ՈՒ) | |
| |զանգվածային բաժին, % | |
| | | |
.____________________________________________________________________.