Սեղմել Esc փակելու համար:
«ԴԵԶԻՊՏՈԼ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ (ՄԱՇԿԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԵԶԻՊՏՈԼ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 հուլիսի 2019 թվականի N 2105-Լ

 

«ԴԵԶԻՊՏՈԼ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի հավելվածի 20-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Դեզիպտոլ» ախտահանիչ միջոցի (մաշկային հականեխիչի) կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

ԻՐՏԵԿ Նկատի ունենալով, որ  խախտելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, հրամանն ընդունող մարմինը չի նշել հրապարակման օրը, ապա ԻՐՏԵԿ-ը չի կարող նշել նաև սույն հրամանի ուժի մեջ մտնելու օրը:   

            

Հավելված
ՀՀ առողջապահության
նախարարի
2019 թվականի հուլիսի 31-ի
2105-Լ հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ «ԴԵԶԻՊՏՈԼ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Դեզիպտոլ» ախտահանիչ միջոցը (մաշկային հականեխիչ) (այսուհետ` միջոց) իրենից ներկայացնում է կիրառման համար պատրաստ, իզոպրոպիլային սպիրտի և կիրառվող բուրանյութի բնորոշ հոտով թափանցիկ անգույն կամ ներկված հեղուկ, կամ էլ թափանցիկ կամ օպալեսցենտող գել: Որպես ազդող նյութ` միջոցը պարունակում է իզոպրոպիլային սպիրտ (2-պրոպանոլ)` զանգվածի 68,0%, N,N-դիդեցիլ-N,N-դիմեթիլամոնիումի քլորիդ` 0,1%, N,N-բիս-(3-ամինոպրոպիլ) դոդեցիլամին` 0,1%, 2-ֆենօքսիէթանոլ` 0,3%, ինչպես նաև օգնող բաղադրիչներ, այդ թվում ձեռքի մաշկը խոնավացնող և խնամող բաղադրիչներ և ջուր: Միջոցի պիտանելիության ժամկետը պատրաստման օրվանից` արտադրողի փակ փաթեթավորմամբ, պահման պայմանները պահպանելու դեպքում 5 տարի է:

2. Միջոցն օժտված է հակամանրէային ակտիվությամբ գրամբացասական և գրամդրական մանրէների (այդ թվում աղիքային վարակների` Escherichia coli, Salmonella spp. և այլն, տուբերկուլյոզի` թեստավորված Mycobacterium terrae-ի վրա, ներհիվանդանոցային վարակների (ՆՀՎ) հարուցիչների նկատմամբ, ներառյալ Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus), վիրուսների (այդ թվում պոլիոմիելիտի, ընդերային և արտաընդերային հեպատիտների, ՄԻԱՎ վիրուսի, Կոքսակի էնտերովիրուսների, ECHO, ռոտավիրուսների, ադենովիրուսների, ռինովիրուսների, գրիպի, այդ թվում A (H1N1, H5N1 և այլն), պարագրիպի վիրուսների, կարմրուկի վիրուսի, սուր շնչառական վիրուսային վարակների հարուցիչների (ՍՇՎՎ), «ատիպիկ թոքաբորբի» (SARS), հերպեսի վիրուսի, ցիտոմեգալովիրուսային վարակի, Էբոլա վիրուսի և այլն), Կանդիդա և Տրիխոֆիտոն ցեղի ախտածին սնկերի, ինչպես նաև բորբոսասնկերի` թեստավորված Aspergillus niger-ի վրա) նկատմամբ: Միջոցն օժտված է հակամանրէային երկարացված ազդեցությամբ` առնվազն 3 ժամ:

3. Միջոցը` համաձայն ԳՈՍՏ 12.1.007-76, ըստ սուր թունավորության չափանիշների, պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին` ստամոքսի մեջ ներմուծելու ժամանակ, արտաընդերային (որովայնի խոռոչ) ներմուծման ժամանակ պատկանում է գործնականորեն ոչ թունավոր նյութերի 5-րդ դասին (ըստ Կ. Կ. Սիդորովի դասակարգման), ներշնչական (ինհալյացիոն) ազդեցության ժամանակ` ըստ սուր թունավորության ազդեցության գոտու, միջոցը գոլորշու և աէրոզոլի տեսքով (ծախսի նորման պահպանելով) պատկանում է քիչ վտանգավոր միացությունների 4-րդ դասին` ըստ ախտահանիչ միջոցների ներշնչական (ինհալյացիոն) վտանգավորության աստիճանի դասակարգման: Միջոցը չի ցուցաբերում տեղային-գրգռիչ, մաշկային-ռեզորբտիվ և գերզգայունացնող ազդեցություն կիրառման առաջարկվող ռեժիմներով: Սկարիֆիկացված մաշկի վրա լցված միջոցը չի բարդացնում արհեստականորեն առաջացված վերքերի լավացումը: Միջոցն առաջացնում է աչքի լորձաթաղանթի չափավոր գրգռվածություն շաղկապենու պարկի մեջ լցվելիս: Աշխատանքային գոտու օդում միջոցի սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ) իզոպրոպիլային սպիրտի (2-պրոպանոլ) համար` 10 մգ/մ3 է (գոլորշի, վտանգավորության 3-րդ դաս), N,N-դիդեցիլ-N,N-դիմեթիլամոնիումի քլորիդի համար` 1 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 2-րդ դաս), N,N-բիս-(3-ամինոպրոպիլ) դոդեցիլամինի համար` 1 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 2-րդ դաս), 2-ֆենօքսիէթանոլի համար` 2 մգ/մ3 (աէրոզոլ + գոլորշիներ, վտանգավորության 3-րդ դաս):

4. Միջոցը նախատեսված է օգտագործման համար`

1) Որպես մաշկային հականեխիչ հետևյալի համար`

ա) տարբեր ուղղվածության (այդ թվում վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբարձագինեկոլոգիական) բժշկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում վիրաբույժների, վիրահատող բուժանձնակազմի ձեռքերի մշակման համար,

բ) ծննդատներում, մանկաբարձական ստացիոնարներում, ինչպես նաև նեոնատոլոգիական և արտամարմնային բեղմնավորման բաժանմունքներում վիրահատությանը, ծննդաբերությանը մասնակցող և նորածին երեխաների հետ շփում ունեցող բուժանձնակազմի ձեռքերի մշակման համար,

գ) ատամնաբուժական կլինիկաների և բաժանմունքների բուժանձնակազմի ձեռքերի մշակման համար,

դ) կաթետերներ տեղադրելուց և հոդերի պունկցիայից առաջ մաշկային ծածկույթների մշակման համար,

ե) արյան փոխներարկման կայաններում և այլ տեղերում դոնորների արմնկային ծալքերի մշակման համար,

զ) պացիենտների վիրահատական և ներարկային դաշտերի մշակման համար բժշկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում, շտապ օգնության մեքենաներում` տեղափոխման ժամանակ, վարակի օջախներում, արտակարգ իրավիճակների գոտիներում,

է) բժշկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում բուժանձնակազմի, սանիտարական տրանսպորտի, շտապ և անհետաձգելի բուժօգնության կայանների անձնակազմի, լաբորատորիաների (այդ թվում մանրէաբանական, սնկաբանական, վիրուսաբանական, իմունաբանական, կլինիկական, քրեագիտական և այլ) աշխատակիցների, դոնորական կետերում, արյան փոխներարկման կետերում, բժշկասանիտարական մասերում, դեղատների և դեղատնային կազմակերպությունների աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման համար,

ը) կրթական, մշակույթի և սպորտի հիմնարկների, այդ թվում մանկական նախադպրոցական, դպրոցական հիմնարկների (ներառյալ առողջարարական հիմնարկները, մանկական ճամբարները, տուն-ինտերնատները, ապաստանները և այլն), սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններ (միայնակ և հաշմանդամություն ունեցող տարեցների տուն-ինտերնատներում և այլն), առողջարանակուրորտային բուժման և հանգստի հաստատություններում (առողջարաններ, հանգստյան տներ և այլն) բուժաշխատողների ձեռքերի հիգիենիկ մշակման համար,

թ) օծանելիքակոսմետիկական, դեղագործական, կենսատեխնոլոգիական և մանրէաբանական մասնագիտացված հաստատությունների աշխատակիցների, արտակարգ իրավիճակների գոտիներում, քրեակատարողական հիմնարկներում, սպասարկման ոլորտի օբյեկտներում (այդ թվում վարսահարդարման, կոսմետոլոգիական, դաջվածքի, գեղեցկության, ՍՊԱ-սրահները և այլ սրահները, բաղնիք-լվացքատուն համալիրները, հյուրանոցային տնտեսության և այլ օբյեկտների), ծիսական և թաղման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, դիահերձարանի, հասարակական տրանսպորտի, հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող հաստատությունների, կաթնախոհանոցի, շուկաների, սննդի և վերամշակման արդյունաբերության, թռչնաբուծական, անասնաբուծական, խոզաբուծական և գազանաբուծական տնտեսությունների, առևտրի հաստատությունների (այդ թվում գանձապահների և թղթադրամների հետ շփվող այլ անձանց) օբյեկտներում ձեռքերի հիգիենիկ մշակման համար,

ժ) մարզաառողջարարական ուղղվածության օբյեկտներ (լողավազան, բաղնիք, շոգեբաղնիք, ֆիթնես կենտրոն և այլն) այցելությունից հետո մաշկային ծածկույթների մասնակի սանիտարական մշակման համար, այդ թվում ոտնաթաթերի` սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով,

ի) ուժային գերատեսչությունների, այդ թվում ԱԻՆ փրկարարների, քաղպաշտպանության անձնակազմի և ձևավորումների ներկայացուցիչների, ստացիոնարների ընդունարանային բաժանմունքներ և սոցիալական ապաստաններ (ներառյալ անօթևանները, այդ թվում վարակիչ և մաշկավեներաբանական հիվանդությունների կասկածով) ընդունվող անձանց, բժշկական կազմակերպություններում աշխատակիցների և պացիենտների, ներառյալ գերիատրիկ, օնկոլոգիական ուղղվածության բաժանմունքներում պառկած հիվանդները, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում (հոսպիս, հաշմանդամների և տարեցների տուն-ինտերնատ, ապաստան և այլն), սոցիալական ոլորտի օբյեկտներում (այդ թվում պանսիոնատ, հանգստյան տուն, ինտերնատ և այլն) մաշկային ծածկույթների մասնակի սանիտարական մշակման համար,

լ) կենցաղում բնակչության ձեռքերի, ներարկային դաշտերի մաշկի հիգիենիկ մշակման, մաշկային ծածկույթների (ոտնաթաթերի) մասնակի սանիտարական մշակման համար:

2) Որպես ախտահանիչ միջոց կիրառման համար` սպիրտների ազդեցության նկատմամբ կայուն մակերեսների արագ ախտահանում և չորացում պահանջող պայմաններում` տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն), այդ թվում ատամնաբուժական սենյակներում, ընդունարանային բաժանմունքում, վերակենդանացման, վիրահատական, ակնաբուժական, մանկական ստացիոնարներում, ծննդատներում և մանկաբարձական կլինիկաներում (ներառյալ նեոնատոլոգիական բաժանմունքները, նորածինների սենյակները, արտամարմնային բեղմնավորման, վիրակապական, զննման սենյակները, ամբուլատոր ընդունման սենյակները, արյան փոխներարկման կայաններում, վարակի օջախներում, մեկուսարաններում, բոքսերում, ախտորոշիչ, կլինիկական, մանրէաբանական և այլ լաբորատորիաներում, շտապօգնության մեքենաներում և քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների, սանիտարական տրանսպորտում, մանկական նախադպրոցական, դպրոցական ուսումնական հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում, քիմիա-դեղագործական, կենսատեխնոլոգիական արդյունաբերության, հասարակական սննդի և առևտրի, սննդի և վերամշակման արդյունաբերության, անասնաբուժական հիմնարկներում, սպասարկման ոլորտի օբյեկտներում (վարսավիրական, մերսման և կոսմետիկ, գեղեցկության սրահներ, հյուրանոց, հանրակացարան, սոցիալական ծառայություն իրականացնող կազմակերպություններ, լվացքատուն, դիահերձարան և այլն), մարզա-առողջարարական նշանակության օբյեկտներում (լողավազան, բաղնիք, շոգեբաղնիք և այլն) էքսպրես ախտահանման նպատակով.

ա) սենքերում ոչ մեծ մակերեսների, ինչպես նաև դժվարհասանելի մակերեսների (հատակ, պատեր և այլն),

բ) կահավորանքի պարագաների (այդ թվում վիրահատական, բակտերիցիդ լամպեր և այլ լուսավորող սարքեր), կոշտ և փափուկ կահույքի (այդ թվում բարուրասեղանների, վիրահատական, միջամտությունների, ծննդաբերական, գործողությունների, սեկցիոն սեղանների, գինեկոլոգիական և ատամնաբուժական բազկաթոռների, մահճակալների, վերակենդանացման ներքնակների, բաժանմունքներում պատյանների մեջ ներքնակների և այլն), սայլակների և պատգարակների, գլխակալների և արմնկակալների, բազրիքների, դռան և պատուհանի բռնակների, օդորակիչների վանդակաճաղերի և այլն, սանիտարա-տեխնիկական սարքավորումների, մարզագույքի, անձնական հիգիենայի միջոցների,

գ) սարքերի և սարքավորումների մակերեսների, այդ թվում կառավարման պանելների բժշկական սարքավորումների, թոքերի արհեստական շնչառության (ԹԱՇ) սարքերի, անզգայացման և հեմոդիալիզի սարքերի, էնդոսկոպիական սարքավորումների չքանդվող հանգույցների և մասերի, բժշկական ջերմաչափերի, օպտիկական սարքերի` արտադրողի կողմից սպիրտ պարունակող միջոցներով մշակման թույլատրված արտաքին մակերեսների:

դ) ոչ ծակոտկեն, հարթ նյութերից (պլաստիկ, ապակի, մետաղ և այլն) խաղալիքների, հիվանդի խնամքի պարագաների,

ե) շտապօգնության մեքենաներում և սանիտարական տրանսպորտում սարքավորումների և մակերեսների,

զ) ախտորոշիչ սարքավորումների (ուլտրաձայնային հետազոտություն և այլն) տվիչների, որոնք շփում չունեն լորձաթաղանթների հետ,

է) ֆիզիոթերապևտիկ սարքավորումների,

ը) կլինիկական, մանրէաբանական, վիրուսաբանական և այլ լաբորատորիաներում սարքավորումների, այդ թվում առարկայական ապակիների (մաքրում իմերսիոն յուղից),

թ) կարդիոէլեկտրոդների (սեղմակ, ծայրադիր, սեղմակ, կրծքային էլեկտրոդներ),

ժ) տարբեր նյութերից (մետաղ, ապակի, պլաստմասսա, ռետին) բժշկական նշանակության արտադրատեսակների (բացառությամբ խողովակներ և խոռոչներ ունեցող), ներառյալ բժշկական տոնոմետրերը, ռենտգեն-կասետները, տոնոմետրերի բազկակապերը, ստեթոսկոպները, ֆոնենդոսկոպները և ստեթոֆոնենդոսկոպները, ատամնաբուժական գործիքները (բացառությամբ պտտվողների), ատամնաբուժական ծայրադիրները, ամալգամե հայելիները դրանց օգտագործումից հետո,

ի) վարսավիրական, կոսմետիկ, գեղեցկության սրահներում և սպասարկման ոլորտի այլ կազմակերպություններում, որոնք իրականացնում են վարսավիրական և կոսմետոլոգիական ծառայություններ, սպիրտի ազդեցության նկատմամբ կայուն սոլյարիների մակերեսների, հատուկ վարսավիրական, մատնահարդարման, ոտնահարդարման գործիքների և գլխադիրների, որոնք մանրէազերծման ենթակա չեն,

լ) հնարավոր ինֆեկցված նյութով աշխատելու ժամանակ, ներարկումներ իրականացնելու ժամանակ, Բ և B բժշկական թափոնների հավաքման ժամանակ բուժանձնակազմի, մանրէազերծ արտադրանք թողարկող կազմակերպությունների աշխատակիցների ձեռքերին հագցված ձեռնոցների (քլորոպրենային կաուչուկից, լատեքսից, նեոպրենից, նիտրիլից և սպիրտի ազդեցության նկատմամբ կայուն այլ նյութերից),

խ) ռետինե և պոլիպրոպիլենային գորգերի, մոմլաթե փռվածքների,

ծ) կոշիկի (ռետինե և պլաստիկե) ներքին մակերեսի` սնկային հիվանդությունների կանխարգելման և տհաճ հոտերի վերացման նպատակով,

կ) մոնիտորների (բացառությամբ հեղուկ բյուրեղային (LCD) էկրանների), համակարգիչների համալրող սարքերի (ստեղնաշար, խոսափող, տպիչ և այլն), հեռախոսային սարքերի (մոբիլ հեռախոսների, պատճենահանման սարքերի և այլ օրգտեխնիկայի),

հ) թղթադրամների և մետաղադրամների հաշվիչների, արտարժույթի և ակցիզային դրոշմանիշների դետեկտորների, փաստաթղթերի ոչնչացման սարքերի, պահոցային պահարանների և դարակաշարերի,

ձ) կենցաղում բնակչության կողմից ոչ մեծ մակերեսների, ինչպես նաև դժվարհասանելի մակերեսների, կենցաղային պարագաների մաքրման և ախտահանման նպատակով:

 

2. ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

5. Միջոցը կիրառվում է որպես մաշկային հականեխիչ:

1) Ձեռքերի հիգիենիկ մշակում: Ձեռքերի չոր ափերի վրա լցնում են 2-3 մլ միջոց (առանց ձեռքերը նախապես ջրով և օճառով լվանալու) և տրորում երկու ձեռքերի մաշկին 20-30 վայրկյան (մինչև միջոցի ամբողջական չորանալը), հատուկ ուշադրություն դարձնելով հարեղնգային և միջմատնային մասերի մշակմանը:

2) Վիրաբույժների և վիրահատության իրականացմանը, ծնունդ ընդունելուն մասնակցող այլ անձանց ձեռքերի մշակում: Միջոցի կիրառումից առաջ ձեռքերն ու նախաբազուկները 2 րոպե մանրակրկիտ լվանում են հոսող տաք ջրով և օճառով (օրինակ` «Դեզիսոֆտ» կամ «Դեզիկվարտ»), իսկ այնուհետև չորացնում մանրէազերծ թանզիվե անձեռոցիկով: Միջոցը լցնում են ձեռքերի մեջ երկու անգամ. առաջին անգամ լցնում են 2-3 մլ միջոց և մանրակրկիտ տրորում ձեռքերի, դաստակների, նախաբազուկների մաշկին 1,5 րոպե, երկրորդ անգամ` կրկնակի լցնում են 2-3 մլ միջոց ձեռքերի մեջ և համանման տրորում ևս 1,5 րոպե, ձեռքերի մաշկը պահելով խոնավ վիճակում: Մշակման ընդհանուր տևողությունը կազմում է 3 րոպե: Մանրէազերծ ձեռնոցը ձեռքերին են հագնում միջոցի ամբողջապես չորանալուց հետո:

3) Ներարկային դաշտի մշակում (այդ թվում ծայրամասային կաթետերներ տեղադրելու ժամանակ): Մշակման ենթակա մաշկը մեկ անգամ (մեկ ուղղությամբ) շփում են միջոցով առատորեն թրջված բամբակե խծուծով: Մշակումից հետո պահաժամը 30 վայրկյան է: Մաշկի մշակման ժամանակ ներարկման տեղում ոռոգման եղանակով միջոցը ցողվում է մինչև ամբողջական խոնավացումը, մշակումից հետո հետագա 20-30 վայրկյան պահաժամով (մինչև միջոցի ամբողջական չորանալը):

4) Վիրահատական դաշտի մաշկի մշակում (այդ թվում կաթետեր տեղադրելուց և հոդերի պունկցիայից առաջ): Վիրահատության նախորդ օրը հիվանդը ցնցուղ (լոգանք) է ընդունում, փոխում սպիտակեղենը: Մշակման ենթակա մաշկը հաջորդաբար երկու անգամ շփում են միջոցով առատորեն թրջված առանձին մանրէազերծ թանզիվե խծուծներով: Մշակումից հետո պահաժամը կազմում է 2 րոպե:

5) Դոնորների արմնկածալքի մաշկի մշակում: Մշակման ենթակա մաշկը հաջորդաբար երկու անգամ շփում են միջոցով առատորեն թրջված առանձին մանրէազերծ թանզիվե խծուծներով: Մշակումից հետո պահաժամը կազմում է 2 րոպե:

6) Ձեռքերի և մաշկային ծածկույթների մշակում մարդու գրիպի, վիրուսային վարակների օջախներում (այդ թվում կանխարգելիչ նպատակներով): Ձեռքերի և մշակման ենթակա մաշկի տեղամասերի վրա մեկ անգամ լցնում են 2-3 մլ քանակությամբ միջոց, մանրակրկիտ տրորելով: Մշակումից հետո պահաժամը կազմում է 1 րոպե:

7) Մաշկային ծածկույթների մասնակի սանիտարական մշակում (այդ թվում ոտնաթաթերի` սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով): Մշակումն իրականացվում է միանվագ: Առատորեն թրջված բամբակյա խծուծով (3-5 մլ յուրաքանչյուր խծուծի համար), մանրակրկիտ մշակում են յուրաքանչյուր ոտնաթաթը: Ախտահանման ենթակա մաշկային ծածկույթները մշակում են միջոցով թրջված առանձին բամբակյա խծուծներով (անձեռոցիկներով): Ախտահանման ենթակա մաշկային ծածկույթների տեղամասի մշակումից հետո ախտահանիչ պահաժամը կանդիդոզների կանխարգելման ժամանակ կազմում է 1 րոպե, տրիխոֆիտիայի ժամանակ` 3 րոպե:

6. Որպես ախտահանիչ միջոց: Միջոցը, տարբեր նյութերից, բացառությամբ սպիրտի ազդեցությունից փչացող, ոչ մեծ մակերեսների, ինչպես նաև դժվարհասանելի մակերեսների ախտահանման համար կիրառվում է շփման/ոռոգման եղանակներով: Միջոցը չի կարելի կիրառել ցածրորակ ներկով ներկված, լաքով պատված մակերեսների, օրգանական ապակուց (պլեքսիգլաս, ակրիլ և այլն) և սպիրտի ազդեցության ենթարկվող այլ նյութերից մակերեսների մշակման համար:

1) Ոչ մեծ մակերեսով մակերևույթների և օբյեկտների (այդ թվում դժվարհասանելի, արագ ախտահանում պահանջող), հիվանդի խնամքի պարագաների, խաղալիքների ախտահանում: Ախտահանումն իրականացվում է շփման կամ ոռոգման եղանակով մեկանգամյա կամ երկու անգամյա մշակումով: Միջոցով հավասարաչափ պատում են մակերեսները ձեռքի փոշեցրիչի օգնությամբ 30-50 սմ հեռավորությունից, մինչև դրանց ամբողջապես թրջվելը կամ շփում միջոցով առատորեն թրջված գործվածքային կամ ոչ գործվածքային անձեռոցիկներով: Միջոցի ծախսի նորման 50 մլ/մ2-ից ոչ ավելի (միջինը` 30-40 մլ/մ2): Մշակվող մակերևույթի առավելագույն թույլատրելի մակերեսը պետք է կազմի ոչ ավելի, քան սենքի ընդհանուր մակերեսի 1/10-ը (օրինակ` 10 մ2 ընդհանուր մակերեսով սենքում ախտահանվող մակերևույթի մակերեսը կազմում է 1 մ2-ից ոչ ավելի): Սենքերում մակերեսների մշակումը շփման կամ ոռոգման եղանակներով թույլատրվում է իրականացնել առանց շնչառական օրգանների անհատական պաշտպանական միջոցների և պացիենտների ներկայությամբ: Մակերեսների ախտահանումից հետո սենքի օդափոխություն և միջոցի մնացորդների ջրով լվացում չի պահանջվում: Մակերեսները պատրաստ են օգտագործման անմիջապես միջոցի չորանալուց հետո: Անհրաժեշտության դեպքում մակերեսները շփվում են մանրէազերծ թանզիվե անձեռոցիկներով ախտահանիչ պահաժամից հետո, չսպասելով դրանց չորանալուն: Մշակման ընթացքում օգտագործված անձեռոցիկներն օգտահանվում են որպես բժշկական թափոններ` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի: Լորձաթաղանթների հետ շփվող հիվանդի խնամքի պարագաները ենթակա են լվացման միջոցի մնացորդներից` 1 րոպե հոսող խմելու ջրով: Տարբեր օբյեկտների ախտահանումն իրականացվում է սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան:

ա) Կենսաբանական արտադրություններով չաղտոտված մակերեսների և օբյեկտների ախտահանում: Մշակումն իրականացվում է միջոցով առատորեն թրջված գործվածքային և ոչ գործվածքային անձեռոցիկներով շփումով, կամ մեկ անգամ/երկու անգամ ոռոգում 30-50 սմ հեռավորությունից ձեռքային փոշեցրիչի օգնությամբ, մինչև մշակվող մակերեսների և օբյեկտների ամբողջական թրջվելը: Անհրաժեշտության դեպքում մշակվող մակերեսը շփվում է մաքուր անձեռոցիկով: Ախտահանման ռեժիմները ներկայացված են սույն հրահանգի աղյուսակ 1-ում:

բ) Կենսաբանական արտադրություններով աղտոտված մակերեսների և օբյեկտների ախտահանում: Մշակումն իրականացվում է 2 փուլով`

- մակերեսների նախնական մաքրում ախտահանումից առաջ ոռոգման եղանակով Ոռոգման եղանակով միջոցով անմիջապես պատում են մաքրման ենթակա մակերեսը: Մակերեսը շփում են մաքուր անձեռոցիկով գործվածքային կամ ոչ գործվածքային անձեռոցիկով կամ լաթով:

- մակերեսների ախտահանում մաքրումից հետո: Ոռոգման եղանակով միջոցով պատում են անմիջապես նախապես մաքրված մակերեսը, կամ էլ մակերեսը մշակում են շփման եղանակով: Դրա ժամանակ ախտահանման ենթակա մակերեսները ամբողջությամբ և ամբողջ հարթությամբ հավասարաչափ խոնավացվում են միջոցով: Ախտահանիչ պահաժամը կանոնակարգվում է համապատասխան վարակի ժամանակ առաջարկվող ախտահանման ռեժիմով` սույն հրահանգի աղյուսակ 1-ին համապատասխան:

 

Աղյուսակ 1.

 

Տարբեր մակերեսների և օբյեկտների ախտահանման ռեժիմներ միջոցով

 

._____________________________________________________________________.

|Ախտահանման օբյեկտ        |Ախտահանման ժամանակը (րոպե) հետևյալ   |Մշակ-|

|                         |հարուցիչների նկատմամբ.               |ման  |

|                         |_____________________________________|եղա- |

|                         |Մանրէա-|Տու- |Վիրու-|Պոլիո- |Կան|Տրի-|նակ  |

|                         |յին    |բեր- |սային |միելի- |դի-|խո- |     |

|                         |(բացա- |կուլ-|հեպա- |տի,    |դոզ|ֆի- |     |

|                         |ռու-   |յոզի*|տիտնե-|ադենո- |նե-|տիա-|     |

|                         |թյամբ  |     |րի,   |վիրուս-|րի |ների|     |

|                         |տուբեր-|     |ՄԻԱՎ- |ների,  |   |    |     |

|                         |կուլյո-|     |վարա- |ռոտավի-|   |    |     |

|                         |զի)    |     |կի,   |րուսնե-|   |    |     |

|                         |վարակ- |     |հերպե-|րի     |   |    |     |

|                         |ների   |     |սի,   |       |   |    |     |

|                         |       |     |գրիպի |       |   |    |     |

|_________________________|_______|_____|______|_______|___|____|_____|

|Սենքերում մակերեսներ     | 1,0   | 3,0 | 1,0  | 1,0   |1,0| 3,0|Շփում|

|(հատակ, պատեր և  այլն),  |       |_____|______|_______|   |    |_____|

|կահավորանքի պարագաներ,   |       | 5,0 | 5,0  | 5,0   |   |    |Ոռո- |

|սարքեր, բժշկական         |       |     |      |       |   |    |գում |

|սարքավորումներ (այդ թվում|       |     |      |       |   |    |     |

|ախտորոշիչ սարքավորման    |       |     |      |       |   |    |     |

|տվիչներ), սանիտարական    |       |     |      |       |   |    |     |

|տրանսպորտի օբյեկտներ,    |       |     |      |       |   |    |     |

|սանիտարա-տեխնիկական      |       |     |      |       |   |    |     |

|սարքավորում, հիվանդի     |       |     |      |       |   |    |     |

|խնամքի պարագաներ,        |       |     |      |       |   |    |     |

|մարզագույքի օբյեկտներ,   |       |     |      |       |   |    |     |

|ռետինե գորգեր և  այլն    |       |     |      |       |   |    |     |

|_________________________|_______|_____|______|_______|___|____|_____|

|Ձեռնոցների (քլորոպրենային|  1,0  | 3,0 |  1,0 |  2,0  |1,0| 3,0|Շփում|

|կաուչուկից, լատեքսից,    |       |     |      |       |   |    |     |

|նեոպրենից, նիտրիլից և    |       |     |      |       |   |    |     |

|սպիրտների ազդեցության    |       |     |      |       |   |    |     |

|նկատմամբ կայուն այլ      |       |     |      |       |   |    |     |

|նյութերից) մակերեսներ    |       |     |      |       |   |    |     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2.

 

Բժշկական նշանակության արտադրատեսակների (ԲՆԱ) ախտահանման ռեժիմներ

միջոցով

 

._____________________________________________________________________.

|Ախտահանման օբյեկտ           |ԲՆԱ ախտահանման ժամանակը (րոպե)    |Մշակ-|

|                            |հետևյալ  վարակների ժամանակ.       |ման  |

|                            |__________________________________|եղա- |

|                            |Մանրէային       |Մանրէային        |նակ  |

|                            |(բացառությամբ   |(ներառյալ        |     |

|                            |տուբերկուլյոզի),|տուբերկուլյոզը*),|     |

|                            |վիրուսային,     |վիրուսային,      |     |

|                            |սնկային         |սնկային          |     |

|                            |(կանդիդոզներ)   |(կանդիդոզներ,    |     |

|                            |վարակների       |տրիխոֆիտիաներ)   |     |

|                            |ժամանակ         |վարակների ժամանակ|     |

|____________________________|________________|_________________|_____|

|Բժշկական նշանակության|Առանց |       2,0      |     3,0**       |Շփում|

|արտադրատեսակներ      |փականի|                |                 |     |

|(բացառությամբ        |______|________________|_________________|_____|

|վիրաբուժական և       |Փակա- |       5,0      |     5,0**       |Շփում|

|ատամնաբուժական,      |նով   |                |                 |     |

|խոռոչներ և           |      |                |                 |     |

|խողովակներ ունեցող   |      |                |                 |     |

|ԲՆԱ                  |      |                |                 |     |

._____________________________________________________________________.

 

Նշում`

* - թեստավորված Mycobacterium terrae կուլտուրայի թեստ-շտամի վրա,

** - ընդհանուր պահաժամը երկու անգամյա մշակումից հետո:

 

2) Ախտահանումից առաջ բժշկական նշանակության արտադրատեսակների վրայից հեռացվում են տեսանելի աղտոտվածությունները. Արտաքին մակերեսի վրայից գործվածքային անձեռոցիկների օգնությամբ` պահպանելով հակահամաճարակային միջոցառումները (այդ թվում օգտագործելով ռետինե ձեռնոց, գոգնոց և այլն): Լվացման ջրերը և բազմակի օգտագործման լվացման տարաները ախտահանվում են ջերմային եղանակով (ավտոկլավում և այլն) կամ ենթարկում են քիմիական ախտահանման սահմանված կարգով գրանցված ախտահանիչ միջոցներից մեկով, արտաընդերային վիրուսային հեպատիտների ժամանակ առաջարկվող ռեժիմներով (տուբերկուլյոզի ժամանակ` այդ վարակի ժամանակ առաջարկվող ռեժիմներով) համաձայն միջոցի վերաբերյալ գործող հրահանգչական մեթոդական փաստաթղթերի: Մշակման ընթացքում օգտագործված մեկանգամյա օգտագործման անձեռոցիկները և տարաները օգտահանում են որպես բժշկական թափոններ` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

ա) Ախտորոշիչ սարքավորման տվիչների ախտահանում (ՈՒՁՀ և այլն): Մշակումն իրականացվում է յուրաքանչյուր պացիենտից հետո: մաշկային ծածկույթների հետ շփվող տվիչի մակերեսը շփվում է միջոցով առատորեն թրջված անձեռոցիկով, հետագա ազդեցության ժամանակով` ներկայացված սույն հրահանգի աղյուսակ 2-ում: Ախտահանիչ պահաժամից հետո, անհրաժեշտության դեպքում, մակերեսները կարելի է շփել մանրէազերծ թանզիվե անձեռոցիկներով, չսպասելով դրանց չորանալուն:

բ) Հայելիների, ջերմաչափերի, ֆոնենդոսկոպների, ստեթոսկոպների, կարդիոէլեկտրոդների և այլ մանր բժշկական նշանակության արտադրատեսակների, ինչպես նաև կոսմետոլոգիական գլխադիրների, կոսմետոլոգիական և վարսավիրական գործիքների ախտահանում: Մշակումն իրականացվում է շփման եղանակով: Բժշկական նշանակության արտադրատեսակները շփվում են միջոցով առատորեն թրջված գործվածքային կամ ոչ գործվածքային անձեռոցիկով: Ախտահանման ռեժիմները ներկայացված են սույն հրահանգի աղյուսակ 2-ում: Բժշկական նշանակության արտադրատեսակները պետք է լինեն չոր` միջոցի ջրով նոսրացումը կանխելու համար:

գ) Ատամնաբուժական ծայրակալների ախտահանում: Ծայրակալների ախտահանումը յուրաքանչյուր պացիենտից հետո թույլատրվում է իրականացնել հետևյալ կերպ`

- ծայրակալի խողովակը լվանում են ջրով, մաքրելով հատուկ հարմարանքների օգնությամբ (մանդրեն և այլն), և օդ փչում,

- ծայրակալը հանում են և մանրակրկիտ շփում նրա մակերեսը (մեկ անգամ կամ երկու անգամ, մինչև տեսանելի աղտոտվածությունների հեռացումը) խմելու ջրով թրջված գործվածքային անձեռոցիկներով,

- իրականացնում են միջոցով ախտահանում 2 րոպե ազդեցության ժամանակով (հաշվի առնելով ծայրակալի արտադրող ընկերության ցուցումները): Հակատուբերկուլյոզային բժշկական կազմակերպություններում իրականացնում են երկու անգամյա մշակում` հետագա 3 րոպե ազդեցության ժամանակով,

- ծայրակալները մշակում են գոլորշային ստերիլիզատորի մեջ:

դ) Ձեռնոցների արտաքին մակերեսի ախտահանում: Հավանական վարակված նյութի հետ աշխատանքի ժամանակ (լաբորատորիայի աշխատակիցներ, Բ և Վ դասի բժշկական թափոնների հավաքում և օգտահանում և այլն) բուժանձնակազմի ձեռքերին հագած քլորոպրենային կաուչուկից, լատեքսից, նեոպրենից, նիտրիլից և սպիրտների ազդեցության նկատմամբ կայուն այլ նյութերից ձեռնոցների ախտահանումն իրականացվում է սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան: Որից հետո ձեռնոցները շփում են մաքուր անձեռոցիկով, անձեռոցիկը տեղադրում են բժշկական թափոնների տարայի մեջ` հետագա ախտահանման և օգտահանման համար: Ախտահանումից հետո ձեռնոցը ձեռքերից հանում են, ընկղմում այդ նպատակի համար սահմանված կարգով առաջարկվող ախտահանիչ միջոցի լուծույթի մեջ և ուղարկում օգտահանման, իսկ այնուհետև իրականացնում ձեռքերի հիգիենիկ մշակում այդ նպատակի համար սահմանված կարգով գրանցված միջոցով: Մշակման ընթացքում օգտագործված մեկանգամյա կիրառման անձեռոցիկները և ձեռնոցները օգտահանում են որպես բժշկական թափոն` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

ե) Սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով կոշիկների ներքին մակերեսների ախտահանումն իրականացվում է միջոցով թրջված խծուծով կամ անձեռոցիկով մեկանգամյա շփումով, կամ ձեռքի փոշեցրիչի օգնությամբ միջոցով հավասարաչափ ոռոգումով (30 սմ-ից ոչ պակաս հեռավորությունից) մինչև մակերեսի ամբողջությամբ թրջվելը, ախտահանման պահաժամը` մինչև միջոցի ամբողջությամբ չորանալը` մոտավորապես 3 րոպե է: Ախտահանումից հետո միջոցի լվացում չի պահանջվում:

զ) Ռետինե և պոլիպրոպիլենային գորգերի ախտահանում: Իրականացվում է միանվագ մշակում: Գորգերի մակերեսները շփում են միջոցով առատորեն թրջված անձեռոցիկներով, մինչև ամբողջությամբ խոնավանալը, կամ ձեռքի փոշեցրիչի օգնությամբ հավասարաչափ ոռոգում միջոցով (30 սմ-ից ոչ պակաս հեռավորությունից), մինչև մակերեսի ամբողջությամբ թրջվելը: Ախտահանման պահաժամը` մինչև միջոցի ամբողջությամբ չորանալը` մոտավորապես 3 րոպե է (ախտահանման ռեժիմ տրիխոֆիտիայի ժամանակ): Տուբերկուլյոզի հարուցիչներով վարակման ժամանակ մշակումն իրականացնում են միջոցով թրջված բամբակյա խծուծով երկանգամյա շփման եղանակով, 30 վայրկյան ընդմիջումով, ախտահանման պահաժամը մշակումից հետո կազմում է 3 րոպե, կամ էլ միջոցով երկանգամյա ոռոգումով, 30 վայրկյան ընդմիջումով, ախտահանման պահաժամը մշակումից հետո կազմում է 5 րոպե: Ախտահանումից հետո միջոցի լվացում չի պահանջվում:

է) համակարգիչների, հեռախոսների, պատճենահանող սարքերի և այլ օրգտեխնիկայի (բացառությամբ LCD-էկրանների) համալրող սարքերի, թղթադրամների և մետաղադրամների հաշվիչների, արտարժույթի ակցիզային դրոշմանիշների դետեկտորների, փաստաթուղթ ոչնչացնող սարքերի և այլնի մշակում: Մշակումն իրականացնում են միջոցով առատորեն թրջված անձեռոցիկով շփման եղանակով, 1 րոպե հետագա ազդեցության ժամանակով: Ախտահանման պահաժամից հետո, անհրաժեշտության դեպքում, մակերեսները շփվում են մանրէազերծ թանզիվե անձեռոցիկներով, չսպասելով դրանց չորանալուն:

ը) Շտապօգնության և քաղպաշտպանության ու արտակարգ իրավիճակների ծառայությունների ավտոտրանսպորտի օբյեկտների ախտահանում: Մշակումն իրականացնում են ոռոգման կամ միջոցով առատորեն թրջված գործվածքային կամ ոչ գործվածքային անձեռոցիկներով շփման եղանակներով: Ծախսի նորման կազմում է ոչ ավելի, քան 50 մլ/մ2 (միջինը` 30-40 մլ/մ2): Մակերեսները պատրաստ են օգտագործման անմիջապես միջոցի չորանալուց հետո: Ախտահանումն իրականացվում է սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան, կանխարգելիչ մշակումն իրականացվում է մանրէային վարակների (բացառությամբ տուբերկուլյոզի) ժամանակ առաջարկվող ռեժիմներով:

թ) Բորբոսասնկերով ախտահարված մակերեսների և օբյեկտների մշակում: Մակերեսները և օբյեկտները ենթակա են երկանգամյա կամ միանվագ մշակման: Երկանգամյա մշակման ժամանակ սկզբում մշակման ենթակա մակերեսը կամ օբյեկտը ոռոգում են միջոցով, որից հետո մշակում միջոցով առատորեն թրջված լաթով շփման եղանակով հետագա 5 րոպե ազդեցության ժամանակով: Միանվագ մշակման ժամանակ ախտահանման ենթակա մակերեսները կամ օբյեկտները մշակում են միջոցով առատորեն թրջված լաթով շփման եղանակով` հետագա 10 րոպե ազդեցության ժամանակով:

ժ) Բնակչության կողմից մակերեսների և կենցաղային առարկաների մշակում կենցաղում: Կենսաբանական նյութերով չաղտոտված մակերեսները և օբյեկտները շփում են միջոցով թրջված գործվածքային կամ ոչ գործվածքային անձեռոցիկով, լաթով կամ ոռոգում միջոցով միանվագ` ձեռքային փոշեցրիչ օգնությամբ: Ախտահանման ենթակա մակերեսները, միջոցով խոնավացվում են ամբողջությամբ և հավասարաչափ: Ախտահանիչ պահաժամը մշակումից հետո կազմում է 1 րոպե: Կենսաբանական արտադրություններով աղտոտված մակերեսները և օբյեկտները մշակում են 2 փուլով.

- Մակերեսների նախնական մաքրում ախտահանումից առաջ: Միջոցով ոռոգում են մշակման ենթակա մակերեսները, որից հետո մշակվող մակերեսը շփում են գործվածքային կամ ոչ գործվածքային անձեռոցիկով կամ լաթով կեղտն ու կենսաբանական աղտոտվածությունները հեռացնելու համար: Անձեռոցիկը, լաթը դեն են նետում:

- Մակերեսների ախտահանում մաքրումից հետո: Նախապես մաքրված մակերեսը ոռոգում են միջոցով կամ մանրակրկիտ շփում միջոցով առատորեն թրջված գործվածքային կամ ոչ գործվածքային անձեռոցիկով, լաթով: Ախտահանման ենթակա մակերեսները միջոցով խոնավացվում են ամբողջությամբ և հավասարաչափ: Մշակումից հետո պահաժամը 1 րոպե է: Ախտահանումից հետո միջոցի լվացում չի պահանջվում:

 

3. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

7. Միջոցով թույլատրվում է աշխատել 18 տարեկան և ավելի տարիք ունեցող, ալերգիկ հիվանդություններով չտառապող անձանց:

8. Միջոցն օգտագործվում է միայն ըստ նշանակության` կիրառման հրահանգին համապատասխան: Չօգտագործել ներքին ընդունման համար:

9. Չլցնել բաց վերքերի և լորձաթաղանթների վրա: Խուսափել աչքերի մեջ լցվելուց: Չներշնչել գոլորշիները, աէրոզոլը ոռոգման եղանակով մշակման ժամանակ:

10. Չմշակել սպիրտների ազդեցությունից փչացող օբյեկտները:

11. Հեշտ բոցավառվում է: Կտրականապես արգելվում է իրականացնել սենքի մշակում տաքացուցիչ էլեկտրական սարքավորումների միացված լինելու ժամանակ, բաց կրակին կամ +35oC-ից բարձր տաքացված մակերեսների մոտ, մշակվող սենքում բոցավառվող գոլորշիների (բենզին, եթեր) առկայության ժամանակ: եթե հնարավոր չէ ամբողջությամբ անջատել էլեկտրականության մատակարարումը, անհրաժեշտ է հետևել, որպեսզի էլեկտրական սարքերի միացում /անջատում տեղի չունենա, հատկապես ավտոմատ կերպով: Չծխել օգտագործման ժամանակ:

12. Միջոցով աշխատելիս խստորեն պահպանվում է սույն հրահանգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծախսի նորման: Թույլատրվում է միջոցի կիրառումը անձնակազմի և պացիենտների ներկայությամբ` մշակման պայմանները և միջոցի ծախսի նորմաները պահպանելու դեպքում:

13. Միջոցի փոշեցրումն իրականացվում է լավ օդափոխվող սենքերում:

14. Չի թույլատրվում միջոցն օգտագործել պիտանելիության ժամկետն սպառվելուց հետո:

 

4. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

15. Միջոցի ծախսի նորման գերազանցելու ժամանակ հնարավոր է աչքի լորձաթաղանթի և շնչառական օրգանների գրգռվածության նշանների (արցունքահոսություն, քոր, ծակծկոց աչքերում, քերծվածության զգացում կոկորդում, հազ) և թունավորման (գլխացավ, սրտխառնոց և այլն) առաջացում: Վերը նշված թունավորման նշանների առաջացման ժամանակ տուժածին հանում են մաքուր օդի կամ լավ օդափոխվող սենք, քիթ-ըմպանը ողողում, տաք ըմպելիք տալիս, դիմում բժշկի:

16. Աչքերի մեջ միջոցի պատահական լցվելու ժամանակ դրանք առատորեն լվանալ հոսող ջրով կաթեցնել 20%-30% նատրիումի սուլֆացիլի լուծույթ: Անհրաժեշտության դեպքում դիմել ակնաբույժի:

17. Ստամոքսի մեջ միջոցի պատահական հայտնվելու ժամանակ անհրաժեշտ է լվանալ ստամոքսը սենյակային ջերմաստիճանի ջրով, այնուհետև ընդունել ադսորբենտներ` ակտիվացված ածուխի 10-20 մանրացված հաբ, մագնեզիումի օքսիդ: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:

 

5. ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

18. Միջոցը թողարկվում է 0,05 դմ3, 0,065 դմ3, 0,1 դմ3, 0,15 դմ3, 0,2 դմ3, 0,25 դմ3, 0,3 դմ3, 0,5 դմ3, 0,7 դմ3, 0,75 դմ3 և 1 դմ3 տարողությամբ պոլիմերային նյութերից սրվակների (փոշեցրիչ-գլխադիրով և առանց դրա) և 5 դմ3 տարողությամբ պոլիմերային կանիստրների կամ ցանկացած այլ` ըստ գործող նորմատիվային փաստաթղթերի և պիտանելիության ժամկետի ամբողջ ընթացքում արտադրանքի անվնասությունն ապահովող սպառողի համար ընդունելի տարայի մեջ: Միջոցը հեղուկի տեսքով նաև կարող է օգտագործվել որպես տոգորման լուծույթ ոչ գործվածքային անձեռոցիկների համար:

19. Միջոցը տեղափոխվում է ցամաքային տրանսպորտի բոլոր տեսակներով` ծածկ ունեցող տրանսպորտային միջոցներով (-20oC-ից մինչև +30oC ջերմաստիճանի պայմաններում) այդ տեսակների համար գործող և միջոցի ու տարայի անվնասությունը երաշխավորող դյուրավառ հեղուկների տեղափոխման կանոններին համապատասխան:

20. Միջոցը պահվում է արտադրողի բնօրինակ հերմետիկ փակ փաթեթավորմամբ, դյուրավառ հեղուկների պահման կանոններին համապատասխան, լավ օդափոխվող, ծածկ ունեցող պահեստային սենքերում, տաքացուցիչ սարքերից առնվազն 1 մ հեռավորության վրա, դեղերից առանձին, երեխաների և կենդանիների համար անհասանելի տեղերում, OoC-ից մինչև +30oC ջերմաստիճանի պայմաններում, բաց կրակից և արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից հեռու:

21. Վթարային իրավիճակում (սպառողական փաթեթավորման ամբողջականության խախտման և միջոցի մեծ քանակությունների պատահական արտահոսքի ժամանակ) միջոցի վրա լցվում է ներծծող նյութ` ավազ, հող, սիլիկագել (չեն օգտագործվում դյուրավառ նյութեր, օրինակ` թեփ կամ տաշեղ), հավաքվում է տարայի մեջ և ուղարկվում օգտահանման: Հավաքման ժամանակ օգտագործվում են անհատական պաշտպանական միջոցներ (խալաթ, ճտքակոշիկ, ռետինե կամ պոլիէթիլենային ձեռնոց), շնչառական օրգանների համար` ՌՊԳ-67 կամ ՌՈՒ-60M տեսակի «A» մակնիշի պատրոնով ունիվերսալ շնչադիմակներ կամ արդյունաբերական հակագազ:

22. Շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումներ. Թույլ չտալ չնոսրացված արտադրանքը չլցնել կոյուղու, առհոսող/մակերեսային կամ ստորգետնյա ջրերի մեջ: Նոսրացնել մեծ քանակությամբ ջրով:

 

6. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱ-ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԱՆԱԼԻՏԻԿ ՄԵԹՈԴՆԵՐ

 

23. Ըստ որակի ցուցանիշների միջոցը պետք է համապատասխանի սույն հրահանգի աղյուսակ 3-ում ներկայացված պահանջներին և նորմաներին:

 

Աղյուսակ 3.

 

Միջոցի որակի հսկվող ցուցանիշների նորմաներ

 

.____________________________________________________________________.

|Հսկվող ցուցանիշներ                  |Նորմա                          |

|____________________________________|_______________________________|

|Արտաքին տեսք, գույն և  հոտ          |Թափանցիկ անգույն կամ ներկված   |

|                                    |հեղուկ, կամ էլթափանցիկ կամ     |

|                                    |օպալեսցենտող գել իզոպրոպիլային |

|                                    |սպիրտի և  կիրառվող բուրանյութի |

|                                    |յուրահատուկ հոտով              |

|____________________________________|_______________________________|

|Իզոպրոպիլային սպիրտի (2-պրոպանոլի)  |       65,0 - 71,0             |

|զանգվածային բաժին, %                |                               |

|____________________________________|_______________________________|

|N,N-դիդեցիլ-NN-դիմեթիլամոնիումի     |         0,09-0,11             |

|քլորիդի զանգվածային բաժին, %        |                               |

|____________________________________|_______________________________|

|N,N-բիս-(3-ամինոպրոպիլ) դոդեցիլամինի|         0,09-0,11             |

|զանգվածային բաժին, %                |                               |

|____________________________________|_______________________________|

|2-ֆենօքսիէթանոլի, %                 |          0,2-0,4              |

.____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
31.07.2019
N 2105-Լ
Հրաման