Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՑԻԵՆՏԻ ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՄՇԱԿՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՑԻԵՆՏԻ ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

15 նոյեմբերի 2019 թվականի N 3402-Ա

 

ՊԱՑԻԵՆՏԻ ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետերով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Պացիենտի բերանի խոռոչի հիգիենիկ մշակման գործունեության ընթացակարգը»` համաձայն հավելվածի:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2019 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 3402-Ա հրամանի

 

.___________________________________________.

|Փաստաթղթի տեսակը|ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ |

|________________|__________________________|

|Փաստաթղթի       |Պացիենտի բերանի խոռոչի    |

|անվանումը       |հիգիենիկ մշակում          |

|________________|__________________________|

|Կոդը            |                          |

.___________________________________________.

.______________________________________________.

|Պատրաստված է|Պաշտոնը|Ամսաթիվ   |ստորագրություն|

|            |       |(dd.mm.yy)|              |

|____________|_______|__________|______________|

|Ստուգված է  |Պաշտոնը|Ամսաթիվ   |ստորագրություն|

|            |       |(dd.mm.yy)|              |

|____________|_______|__________|______________|

|Հաստատված է |Պաշտոնը|Ամսաթիվ   |ստորագրություն|

|            |       |(dd.mm.yy)|              |

.______________________________________________.

 

1. ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ՆՊԱՏԱԿ`

 

1) Սույն գործունեության ընթացակարգի (այսուհետ` ընթացակարգ) նպատակը` բուժաշխատողների կողմից պացիենտների բերանի խոռոչի հիգիենիկ մշակումը` միջազգային մոտեցումներին համապատասխան իրականացման ապահովումն է, ինչը կնպաստի բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելմանը:

2) Բերանի խոռոչը անընդհատ և մանրակրկիտ խնամքի կարիք ունի: Որոշակի պայմանների ներքո այնտեղ կուտակված մեծ քանակությամբ միկրոօրգանիզմները առաջացնում են բերանի խոռոչի հիվանդություններ (պայմանավորված վիրուսային, բակտերիալ, սնկային վարակներով, սուր հերպետիկ ստոմատիտներ, գլոսսիտ և այլն) և նպաստում են պացիենտի ընդհանուր վիճակի և ինքնազգացողության վատթարացման:

2. Կարգավորման ոլորտը`

1) Սույն ընթացակարգը կարգավորում է պացիենտի բերանի խոռոչի հիգիենիկ մշակման գործընթացը:

3. Կիրառման ոլորտ`

1) Սույն ընթացակարգը նախատեսված է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժաշխատողների` պացիենտի խնամք իրականացնողների համար:

2) Պացիենտի բերանի խոռոչի հիգիենիկ մշակումը իրականացվում է սույն ընթացակարգի վերաբերյալ դասընթաց անցած բուժաշխատողների կողմից:

 

2. ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ (ԿԱՏԱՐՈՂ) ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ (ՎԵՐԱՀՍԿՈՂ) ԱՆՁԻՆՔ

 

4. Անձնակազմի պարտականություններ

._____________________________________________________________.

|N|Առաջադրանք      |Պատասխանատու |Հաշվետու (վերահսկող) անձ    |

| |                |(կատարող) անձ|                            |

|_|________________|_____________|____________________________|

|1|Պացիենտի        |             |Բուժող բժիշկ, համաճարակաբան/|

| |նախապատրաստում  |Բուժքույր    |վարակի հսկողության          |

| |                |             |պատասխանատու                |

|_|________________|_____________|____________________________|

|2|Բերանի խոռոչի   |Բուժքույր    |Բուժող բժիշկ, համաճարակաբան/|

| |հիգիենիկ մշակում|             |վարակի հսկողության          |

| |                |             |պատասխանատու                |

._____________________________________________________________.

 

5. Պարտականություններ և պահանջներ` կապված անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ.

1) Հիգիենիկ մշակման մեջ ներգրավված ողջ անձնակազմը պարտավոր է պահպանել ստանդարտ նախազգուշական միջոցառումներ (անհատական անվտանգության կանոններ)` կիրառելով ձեռնոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի 2718-Ա հրամանով «Ձեռնոցները որպես բժշկական միջամտությունների անվտանգության ապահովման միջոց» մեթոդական ուղեցույցի պահանջների,

2) Բժշկական թափոնների անվտանգ գործածության, ինչպես նաև անկանխատեսելի դեպքերի, արտակարգ իրավիճակների ժամանակ (պատահական ծակոցներ, թափոնների արտահոսք և այլն) հակահամաճարակային միջոցառումները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 ՍանԿևՆ պահանջների:

3) Ձեռքերի հիգիենան իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 2700-Ա հրամանով հաստատված «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ուղեցույցի պահանջների համաձայն:

 

3. ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

6. Բուժանձնակազմի նախապատրաստում`

1) Բուժանձնակազմի ձեռքերի մշակում` ալկոհոլի հիմքի վրա հակասեպտիկ նյութով,

2) Ձեռնոցների կիրառում,

3) Խնամքի համար նախատեսված պարագաների հավաքում:

7. Պացիենտի նախապատրաստում`

1) Պացիենտի հոգեբանական նախապատրաստում (գիտակցության առկայության դեպքում),

2) Միջամտության նկարագրում (գիտակցության առկայության դեպքում),

3) Դիրքի ընտրություն` մեջքի վրա 45 աստիճան անկյան տակ, (եթե վերջինս հակացուցված չէ), կամ կողքի վրա շրջված, կամ փորի (մեջքի) վրա շրջված` գլուխը թեքած կողքի:

8. Անհրաժեշտ պարագաներ`

1) Անհատական պաշտպանության միջոցներ (ԱՊՄ),

2) Քլորհեքսիդինի ջրային լուծույթ (0,02%),

3) Բերանի խոռոչի մշակման համար նախատեսված միանվագ հավաքածու` փափուկ խոզանակ,

4) Թղթե անձեռոցիկներ,

5) Ստերիլ թանզիֆե անձեռոցիկ,

6) Թասիկ,

7) Միանվագ օգտագործման ոչ մանրէազերծ ձեռնոց,

8) Մաքուր և օգտագործված բժշկական իրերի համար տարաներ:

9. Աշխատանքային ընթացակարգ`

1) Պատրաստել ատամի փափուկ խոզանակ (առանց ատամի մածուկի) ատամների մաքրման համար` նախապես այն թրջելով պատրաստված հականեխիչ լուծույթով,

2) Ատամների մաքրումը անհրաժեշտ է սկսել հետին ատամնաշարից և ըստ հերթականության մաքրել ներսային, վերին և դրսային մակերեսները` կատարելով վերև ներքև շարժումներ,

3) Մաքրումը անցկացվում է 2 անգամից ոչ պակաս,

4) Հեղուկի մնացորդը և բերանից արտադրությունը մաքրել թղթե անձեռոցիկով,

5) Խնդրել պացիենտին հանել լեզուն: Եթե վերջինս անկարող է դա անել, անհրաժեշտ է փաթաթել լեզուն ստերիլ թանզիֆե անձեռոցիկով և զգուշորեն հանել այն բերանից,

6) Քլորհեքսիդինով թրջված անձեռոցիկով սրբել լեզուն, հեռացնել փառը հետևյալ ուղղությամբ` լեզվի արմատից դեպի ծայրը,

7) Բաց թողնել լեզուն, փոխել անձեռոցիկը,

8) Քլորհեքսիդինով թրջված անձեռոցիկով սրբել լեզվի վերին և ստորին մակերեսները և լնդերը,

9) Լեզվի չորության դեպքում քսել վազելին,

10) Եթե հիվանդը գտնվում է անգիտակից վիճակում, նա ոչ միայն անկարող է ինքնուրույն մաքրել ատամները, այլև թուքը կուլ տալ և բերանը բացել/փակել: Այդպիսի պացիենտների դեպքում բերանի խոռոչի խնամքը անհրաժեշտ է իրականացնել ամեն 2 ժամը մեկ ցերեկը և գիշերը,

11) Միջամտության ավարտից հետո օգտագործված նյութերը և բժշկական պարագաները խոտանվում են սահմանված կարգով, որպես բժշկական վտանգավոր թափոն:

 

4. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի «Ձեռնոցները որպես բժշկական միջամտությունների անվտանգության ապահովման միջոց» մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին թիվ 2718-Ա հրաման:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբեր 6-ի «Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման» մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին թիվ 2837-Ա հրաման:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին թիվ 2700-Ա հրաման:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 ՍանԿևՆ:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
15.11.2019
N 3402-Ա
Հրաման