Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐԹՈՒՐ ՊԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-81-Ո-203

2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐԹՈՒՐ ՊԵՏԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, ԿԱՐԵՆ ՖԱՐԽՈՅԱՆԻ, ԱՆՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ, ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԲԱԼԱՅԱՆԻ, ՆԵԼԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՎԱՉԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, ՌՈԲԵՐՏ ՊԱՊՈՅԱՆԻ, ԱՐՏՈՒՇ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԼԵՎՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արթուր Պետիկի Մկրտչյանի, Արտակ Թադևոսյանի, Կարեն Ֆարխոյանի, Աննա Մաթևոսյանի, Մնացական Մարտիրոսյանի, Դավիթ Բալայանի, Նելլի Բաղդասարյանի, Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Պապոյանի, Արտուշ Գաբրիելյանի, Դավիթ Հարությունյանի, Վարդան Լևոնի Գրիգորյանի, Վարդան Արմենակի Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի, Հարություն Մանուկյանի` աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արթուր Պետիկի Մկրտչյանի, Արտակ Թադևոսյանի, Կարեն Ֆարխոյանի, Աննա Մաթևոսյանի, Մնացական Մարտիրոսյանի, Դավիթ Բալայանի, Նելլի Բաղդասարյանի, Վաչե Մարգարյանի, Արտուշ Գաբրիելյանի, Դավիթ Հարությունյանի, Վարդան Լևոնի Գրիգորյանի, Վարդան Արմենակի Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի, Հարություն Մանուկյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ:

(1-ին կետը փոփ. 17.12.2019 ԲԴԽ-84-Ո-211 որոշում)

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ              Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2019թ. դեկտեմբերի 2

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
02.12.2019
N ԲԴԽ-81-Ո-203
Որոշում