Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԴՈՒՀԻ ԵՍԱՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԴՈՒՀԻ ԵՍԱՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2019 թվականի N 825-Ա

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԵՍԱՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ Վարդուհի Եսայանին 2019 թվականի դեկտեմբերի 2-5-ը ներառյալ գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ)` Եվրոպական միության Արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» հարթակի կառավարման և հանրային վարչարարության բարեփոխման հարցերով պանելի 17-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Վարդուհի Եսայանի` Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) գործուղման օրապահիկի տարբերության փոխհատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ավիատոմսի ձեռքբերման և գիշերավարձի հետ կապված ծախսերը, ինչպես նաև օրապահիկը` մասնակի (30 եվրոյի չափով), հոգում է հրավիրող կողմը:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ Վարդուհի Եսայանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 29

Երևան

 

 

pin
Փոխվարչապետ
29.11.2019
N 825-Ա
Որոշում